Շվեդիայում բացվում է աշխարհի ամենափոքր ռեստորանը (տեսանյութ)
Շվեդիայում մայիսի 10-ին յուրահատուկ ռեստորան է բացվում՝ նախատեսված մեկ անձի համար, որտեղ երեք ուտեստներից բաղկացած ճաշի համար վճարը թողնում են այցելուի հայեցողությանը:
Ինչպես ներակայացնում է CNN, ռեստորանը ստացել է Bord For En («Սեղան՝ մեկի համար») անվանումը, որը հուշում է հաստատության մատուցած ծառայության մասին: Եզակի փորձառության հեղինակներ են Ռասմուս Փերսոնն ու Լինդա Կառլսոնը:
Ռեստորանը կամ ռեստորանի միակ սեղանն ու աթոռը տեղակայված են մայրաքաղաք Ստոկհոլմից 350 կմ հեռավորությամբ՝ բացօթյա տարածքում, ավելի ճիշտ՝ ընդարձակ դաշտի կենտրոնում:
Գաղափարի հիմնական նպատակն է բացառել ցանկացած շփումը մարդկանց հետ, ինչը թույլ կտա նաև միայնակ վայելել ճաշկերույթը: Սա նախատեսված է նրանց համար, ովքեր չեն սիրում ճաշել օտար հայացքների ներքո:
Այստեղ չկա նաև սպասարկող անձնակազմ: Նախատեսվում է, որ մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում այստեղ օրական մեկ մարդ կսպասարկվի: Ուտեստները կպատրաստեն գաղափարի հեղինակները:
A pop-up restaurant in Sweden will serve solo diners only. The promise and premise is no interaction with others, and only one person per day will be served. https://t.co/wyJyVEdZiB pic.twitter.com/k81fRxd90c
— CNN (@CNN) May 1, 2020