Ճապոնիայում արձանագրվել է կորոնավիրուսից մահացության ամենաբարձր մեկօրյա ցուցանիշը
Ճապոնիայում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերը վերջին մեկ ավելացել են 31-ով՝ հասնելով 530-ի, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է երկրի համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին վկայում են Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարության շաբաթ հրապարակած տվյալները:
Մահացության նախորդ բարձր ցուցանիշը (29) ծագող արևի երկրում արձանագրվել է ապրիլի 23-ին: Նշվում է, որ ամենից շատ հիվանդներ են մահացել մայրաքաղաք Տոկիոյում:
Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը վերջին մեկ օրում կազմել է 306՝ վարակակիրների ընդհանուր թիվը հասցնելով 15 500-ի: