Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 15,8 հազարը․ մահացել է 97 մարդ
Բելառուսում մեկ օրում արձանագրվել է COVID-19-ի 911 դեպք․ վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 15 828-ի, կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացածների թիվը հասել է 97-ի, այսօր հաղորդել է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, գրում է ria.ru-ն։
«Արձանագրվել է COVID-19-ի 15 828 դեպք, ինչը կազմում է անցկացված թեստերի 8,2 տոկոսը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ «երկրի տարածքում վարակի տարածումից ի վեր մահացել է մի շարք քրոնիկ հիվանդություններ ունեցող 97 հիվանդ, որոնց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել»։
Հաղորդագրության համաձայն՝ Բելառուսում մայիսի 2-ի տվյալներով ապաքինվել և դուրս են գրվել 3117 հիվանդներ, որոնց մոտ ավելի վաղ COVID-19 էր ախտորոշվել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 3 416 438 դեպք, 239 892-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 1 088 599 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 212 երկրում: