Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Сентябрь
2022

Новости за 18.09.2022

Մոլդովայում հազարավոր ցուցարարները վրաններ են տեղադրել խորհրդարանի դիմաց՝ պահանջելով կառավարության հրաժարականը

Tert.am (hy) 

Ցուցարարները սկսել են վրաններ տեղադրել Մոլդովայի խորհրդարանի դիմաց՝ պահանջելով լուծարել կառավարությունը և օրենսդիր մարմնի ներկայիս կազմը, դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

«Մենք մնալու ենք այստեղ՝ «փոփոխությունների քաղաքում», մինչև մեր պահանջները կատարվեն, այս կառավարությունը պետք է հրաժարական տա, խորհրդարանն այլևս չի ներկայացնում իր ընտրողներին, դա տեղի կունենա, երբ մենք 100 հազար հոգի լինենք, հետո իրենք կփախնեն»,- տեսաուղերձում ասել է «Շոր» կուսակցության առաջնորդ Իլան Շորը, որն... Читать дальше...

Ամբերդ ամրոցի ճանապարհին բախվել են Nissan Tida-ները. կան վիրավորներ, վարորդներից մեկը եղել է ոչ սթափ

Tert.am (hy) 

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Բյուրական-Ամբերդ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 34-ամյա Ալինա Պ․-ի վարած Nissan Tida մակնիշի և 36-ամյա Էդգար Ա.-ի վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ»... Читать дальше...

Նրանք բացառիկ խիզախություն են դրսևորել. ՊՆ֊ն հրապարակել է զոհված կին զինծառայողների ու աշխարհազորայինների լուսանկարները

Tert.am (hy) 

2022թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի ընթացքում անկոտրում կամքի, ոգու արիության ու հայրենանվիրումի վառ օրինակներ են դրսևորել նաև կին զինծառայողներն ու աշխարհազորայինները` Սուսաննա Մարգարի Գրիգորյանը, Անուշ Աշոտի Ապետյանը, Ալիսա Սուրենի Մելքոնյանը, Իրինա Կառլենի Գասպարյանը և այլք: Այս մասին ասվում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:

«Նրանք, մինչև վերջ կատարելով Հայրենիքի` իրենց վստահված սահմանի պաշտպանության սուրբ առաքելությունը, ցուցաբերել են բացառիկ խիզախություն... Читать дальше...



Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին հակամարտությունում ղրղզական կողմի զոհերի թիվը հասել է 59-ի. Պուտինը խաղաղ կարգավորման կոչ է արել

Tert.am (hy) 

Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Տաջիկստանի հետ սահմանին հակամարտությունում Ղրղզստանի քաղաքացիների զոհերի թիվը հասել է 59-ի, գրում է ՏԱՍՍ-ը։

Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանապահների միջև ծանր զինատեսակների կիրառմամբ մարտերը սկսվել են սեպտեմբերի 14-ին և ընթացել երկու երկրների ընդհանուր սահմանի ողջ երկայնքով։

Սեպտեմբերի 16-ին Տաջիկստանի և Ղրղզստանի ղեկավարներ Էմոմալի Ռահմոնը և Սադիր Ժապարովը պայմանավորվել են հրադադարի և հակամարտությունը քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով... Читать дальше...

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը փոխել է որոշումն ու չի մասնակցի Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորությանը. լրատվամիջոցներ

Tert.am (hy) 

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանը չի մասնակցի Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորությանը, գրում է BBC-ն՝ հղում անելով երկրի արտգործնախարարությանը:

Ի սկզբանե թագաժառանգին հրավեր ուղարկվել է, սակայն սաուդցիները, սկզբում համաձայնելուց հետո, փոխել են իրենց որոշումը:

Իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են Սաուդյան Արաբիայի փաստացի կառավարիչը հանդիսացող թագաժառանգին հրավիրելու որոշումը, քանի որ Բին Սալմանը արևմտյան հետախուզության կողմից մեղադրվել... Читать дальше...

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Փելոսիի՝ Երևանում արած հայտարարությունները նպաստում են լարվածության սրմանը

Tert.am (hy) 

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի՝ 2022 թվականի սեպտեմբերի 18-ին Հայաստան կատարած այցի ժամանակ արված հայտարարությունները չեն ծառայում Բաքվի և Երևանի միջև փխրուն խաղաղության ամրապնդմանը, այլ ընդհակառակը, նպաստում են լարվածության սրմանը։ Այս մասին սեպտեմբերի 18-ին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Հայաստանում Ն.Փելոսիի ասած խոսքերը պետք է դիտարկել որպես «հայկական քարոզչության հիման վրա արված հայտարարություն» (չակերտները՝ Tert.am)։... Читать дальше...

Մենք այստեղ ենք, որ լսենք, հասկանանք, թե ինչ կարիքներ ունեք. Նենսի Փելոսի

Tert.am (hy) 

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայ լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին և ՀՀ ինքնիշխան տարածքում ագրեսիայի սանձազերձմանը, ասել է, որ Միացյալ Նահանգների անմիջական արձագանքն էր՝ դադարեցնել բռնությունները և հրադադար հաստատել: 

«Մեր պատվիրակությունը շատ բաց խոսել է, և մենք նշել ենք, որ Ադրբեջանի կողմից է եղել: Մենք ընդունել ենք, և այս այցի ընթացքում էլ շարունակում ենք իմանալ որոշ մարտահրավերների մասին... Читать дальше...

Նիկոլ Փաշինյանը և Նենսի Փելոսին քննարկել են հայ-ամերիկյան օրակարգին և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր

Tert.am (hy) 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը:

Читать дальше...



Փելոսին հանդիպել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ. քննարկվել են ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու և ռազմագերիների հարցերը

Tert.am (hy) 

Հայաստան ժամանած ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հանդիպում է ունեցել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանը, Աննա Գրիգորյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է... Читать дальше...

Արարատի մարզի բնակիչն ապօրինի մուտք է գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, հայհոյանքներ հնչեցրել՝ ուղղված զորամասի անձնակազմին ու բանակին. ՀՀ ՔԿ

Tert.am (hy) 

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդում, համաձայն որի՝ 2022թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչն ապօրինի մուտք է գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, այնուհետև հսկիչ անցագրային կետի մոտակայքում հայհոյանքներ է հնչեցրել՝ ուղղված հիշյալ զորամասի անձնակազմին ու բանակին:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 468-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 1-ին մասով: Արարատի... Читать дальше...

Երևանի կենտրոնում Nissan Tida-ն բախվել է բազալտե եզրաքարին, կոտրել ծառերն, բախվել էլեկտրասյանը` հայտնվելով հետիոտնի համար նախատեսված մայթին (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Nissan Tida մակնիշի ավտոմեքենան Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, կոտրել 2 ծառ, ապա բախվել երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության... Читать дальше...

Սադրանքներ կան, բայց դրանք ոչ մի արդյունք չեն տա. Պետդումայում մեկնաբանել են ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու պահանջով ցույցերը

Tert.am (hy) 

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու պահանջով Երևանում տեղի ունեցած ցույցերը հավանաբար կազմակերպել են ԱՄՆ ոչ առևտրային կազմակերպությունները՝ կապված ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի հետ։ Այս կարծիքը կիրակի հայտնել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։

«Հայաստանում կան որոշակի ուժեր, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ ՀԿ-ների կողմից, և, ցավոք, դրանք շատ են... Բնականաբար, Փելոսիի ժամանումը կանխատեսել էին այն ուժերը... Читать дальше...

Չնայած զգուշացմանը՝ ՀՀ նախագահը լուսանկարվել է Եղիսաբեթ 2-րդ թագուհու աճյունի մոտ, անընդհատ զրուցել. նրան լուսանկարել է ՄԹ-ում ՀՀ դեսպանը. Daily Mail

Tert.am (hy) 

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը բրիտանական մամուլում քննադատության է արժանացել Եղիսաբեթ 2-րդ թագուհու հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար:

Читать дальше...

Մենք խաղաղություն չենք մուրում, խաղաղություն մուրողին, հանձնվածին ընդառաջ չեն գնում, հակառակը՝ պոկում են՝ ինչ կարող են. ՔՊ-ական պատգամավոր

Tert.am (hy) 

Իսկ հիմա սառը և անկեղծ: Մեր երկիրը գտնվում է չափազանց բարդ իրավիճակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Читать дальше...

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հրավիրվել է Վաշինգտոն՝ մասնակցելու Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ռազմավարական քննարկումներին

Tert.am (hy) 

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հրավերով՝ պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 17-ին ելույթ է ունեցել Վուդրո Վիլսոնի տուն-թանգարանում՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից կազմակերպված Արցախի անվտանգությանն ու ազատությանը նվիրված ճաշկերույթին։ Դավիթ Բաբայանը հիմնականում անդրադարցել է Արցախի ինքնիշխանության ու անվտանգության հարցում սփյուռքի դիվանագիտական աջակցությանը։ Նախարար Բաբայանը ելույթի ընթացքում մեջբերել է նաև փոքր ազգերի անհետացման սպառնալիքի վերաբերյալ նախագահ Վիլսոնի... Читать дальше...

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Գարեգին Բ կաթողիկոսի հետ, զրույցի ընթացքում շոշափվել են ՀՀ ներքաղաքական ծայրահեղ սրված իրավիճակը հաղթահարելու հնարավոր ելքերը

Tert.am (hy) 

ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը հրապարակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի և ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի համատեղ հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորև.

Читать дальше...

Ռուսաստանը նպատակ ունի զարգացնել կապերը Հայաստանի հետ և լուծել տնտեսական խնդիրները, սրանք միայն գեղեցիկ խոսքեր չեն. ՌԴ փոխվարչապետ

Tert.am (hy) 

Ռուսաստանը նպատակ ունի զարգացնել կապերը Հայաստանի հետ և գործնականում լուծել տնտեսական խնդիրները, սրանք միայն գեղեցիկ խոսքեր չեն։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ով ժամանել է Երևան՝ մասնակցելու Ռուս-հայկական 9-րդ միջտարածաշրջանային համաժողովին։

Читать дальше...

Փորձում ենք հասկանալ՝ ինչ կարող է ԱՄՆ-ն անել` առանց անդրադառնալու այդ ռազմական կազմակերպությանը. Ֆրանկ Փալոնը՝ ՀԱՊԿ-ի մասին

Tert.am (hy) 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնը Երևանում կայացած ասուլիսի ընթացքում, պատասխանելով լրագրողի հարցին, նշեց, որ Հայաստանի` ՀԱՊԿ անդամ լինելու վերաբերյալ իրենք ոչինչ չեն ասում, միայն մտահոգված են Հայաստանի անվտանգությամբ։

Читать дальше...

Մենք եկանք այն պահին, երբ կարող ենք անձամբ խիստ դատապարտել Ադրբեջանի անընդունելի և սպառնալից գործողությունները. Նենսի Փելոսի

Tert.am (hy) 

Իմ այցը շատ ավելի վաղ էր պլանավորված, բայց այնպես ստացվեց, որ մենք այստեղ եկանք այն պահին, երբ կարող ենք անձամբ խիստ դատապարտել Ադրբեջանի անընդունելի և սպառնալից գործողությունները, որոնք վտանգում են խաղաղության գործընթացի հաջողությունը: Այս մասին այսօր Երևանում՝ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում ելույթի ժամանակ ասաց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

Читать дальше...


Музыкальные новости
Comedy Club

Гарик Мартиросян прокомментировал беременность Анны Хилькевич в Comedy Club на ТНТ





Персональные новости
Культура

Бурятский театр «Ульгэр» этнокультурные новости: Россия, дети, нацпроект Культура, колаборация





«Մտքերի գագաթնաժողով»-ում Արմեն Սարգսյանը հանդես է եկել «Ռուսաստանի ապագան» խորագրով նիստին՝ որպես հիմնական բանախոս

Tert.am (hy) 

Այս տարի Դիլիջանում նախատեսված՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովի» փոխարեն սեպտեմբերի 16-18-ը Շամոնիում (Ֆրանսիա) անցկացվել է «Մտքերի գագաթնաժողովը», որին մասնակցել է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը:

Читать дальше...

Հստակ պատժամիջոցները կարող են կանգնեցնել Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և ավտորիտար պատերազմը ժողովրդավարության դեմ. Ալեն Սիմոնյան

Tert.am (hy) 

Քիչ առաջ ավարտվեց մեր հանդիպումն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ տիկին Փելոսիի հետ, քննարկեցինք տարածաշրջանային խնդիրներ, երկկողմ փոխգործակցության լայն շրջանակ։ Այդ մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Читать дальше...

Որևէ ասելիք չունենք Հայաստանի՝ այլ կառույցներում շփումների մասին, որոշումը Հայաստանն է կայացնում. Փելոսին պատասխանեց ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցին

Tert.am (hy) 

ՀԱՊԿ-ի հետ կապված որևէ բան չենք ասում, հասկանում ենք, որ Հայաստանն այդ կազմակերպության մաս է ՌԴ-ի հետ։ Սակայն, այն, ինչ մենք ասում ենք, հետևյալն է՝ Հայաստանի անվտանգության հարցերով մենք մտահոգված ենք և ցանկանում ենք հնարավորինս ավելի աջակից լինել Հայաստանին այդ հարցում: Այս մասին Երևանում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն։

Читать дальше...

Խստորեն դատապարտում ենք Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի մահացու հարձակումները. Նենսի Փելոսի

Tert.am (hy) 

Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի և Հայաստանի սահմանների  նկատմամբ Ադրբեջանի մահացու հարձակումները խստորեն դատապարտում ենք, Երևանում այսօր հայտարարեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

Читать дальше...

Երբ մենք որևէ երկիր ենք գնում, մեզ համար կարևոր է անվտանգությունը. չգիտեինք, որ մեր այցը կհամընկնի ռազմական գործողություններին հաջորդող օրերի հետ. Փելոսի

Tert.am (hy) 

 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիսավոր ընդունելությանը հաջորդել է Սիմոնյան-Փելոսի առանձնազրույցը: Զրուցակիցներն այնուհետեւ միացել են ընդլայնված կազմով քննարկմանը:

Читать дальше...

Спорт в России и мире
Москва

ЦСКА обыграл «Зенит» в Санкт-Петербурге впервые за 13 лет


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Новак Джокович

Джоковичу разбили голову бутылкой после матча. Видео


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Озоновые Дыры: Вызов современности, Взгляд Романа Терещенко





Путин в России и мире
Москва

12 мая на выставке "Россия" начнется Всероссийский свадебный фестиваль


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Святая миссия русского солдата


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Бато Багдаев

Театр и дети, Культура и Россия: Об артисте госцирка Бурятии Саяне Дондокове



Москва

Урганту не дали выступить на вечере памяти Окуджавы

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net