Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Сентябрь
2022

Մենք այստեղ ենք, որ լսենք, հասկանանք, թե ինչ կարիքներ ունեք. Նենսի Փելոսի

0

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայ լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին և ՀՀ ինքնիշխան տարածքում ագրեսիայի սանձազերձմանը, ասել է, որ Միացյալ Նահանգների անմիջական արձագանքն էր՝ դադարեցնել բռնությունները և հրադադար հաստատել: 

«Մեր պատվիրակությունը շատ բաց խոսել է, և մենք նշել ենք, որ Ադրբեջանի կողմից է եղել: Մենք ընդունել ենք, և այս այցի ընթացքում էլ շարունակում ենք իմանալ որոշ մարտահրավերների մասին, որոնք ծագում են խաղաղության համաձայնագրից՝ 2020 թ. հակամարտության հետ կապված, և դա ինչպես կարող է հանգեցնել Ադրբեջանի կողմից իրականացվող բռնությունների: Կարծում եմ՝ իմ գործընկերները ևս կարձագանքեն այս հարցին», - ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը։

Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփիեր, անդրադառնալով նույն թեմային, հիշեցրել է, որ Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձև է առաջ քաշել, որի համահեղինակները ՀՀ ժամանած քաղաքական գործիչներն են:

«Դրանով դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները: Եվ ես լիահույս եմ, որ այդ բանաձևով մենք առաջ կշարժվենք: Ինչ վերաբերում է Հայաստանի հանդեպ ունեցած մեր հանձնառությանը, մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող փորձերը դիմակայելուն և Հայաստանի սահմանների որևէ փոփոխության դեմ ենք լինելու», - ասել է Սփիերը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն էլ հավելել է, որ իրենք հասկանում են, որ Հայաստանն ՀԱՊԿ մաս է Ռուսաստանի հետ։

«Ինչ մենք առաջարկում ենք, ասում ենք այն է, որ Հայաստանի անվտանգության հետ կապված Միացյալ Նահանգները շատ մտահոգված է և ցանկանում է հնարավորինս ավելի աջակից լինել Հայաստանին այդ հարցում։ Եվ մենք ամեն ինչ կանենք, Միացյալ Նահանգները ամեն ինչ կանի Հայաստանին օգնելու համար՝ Ռուսաստանին նկատի չունենալով»,- նշել է Փալոունը:

Այնուհետև Նենսի Փելոսին նշել է.«Ես ուզում եմ ավելացնել պարոն Փալոնեի պատասխանին հետեւյալը․ ինչպես նշվեց Հայաստանի ժողովրդավարությունը մի բան է, Թավշյա հեղափոխությունն ուրախությամբ են ընդունել աշխարհում: Այն ամրապնդվել է վերջին ազատ եւ արդար ընտրություններում եւ ճանաչվել է որպես այդպիսին: Եվ կրկին դուք լավագույն օրինակ եք դեպի ժողովրդավարության անցումային շրջան, եւ մենք աջակցում ենք դրան:  Ինչպես պարոն Փալոնը ասաց, ձեր հարաբերություններն այլ կառույցների հետ, Հայաստանը պետք է որոշի: Մեր տեսանկյունից, մենք որեւէ ասելիք չունենք, Հայաստանի տարածքային ամբողջականությունը Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի ժողովրդավարությունը մեզ համար արժեք են Ամերիկայում: Եվ այլ երկրների հետ մեր հարաբերություններում մենք կիրառելու ենք մեր ազդեցությունը, մեր լծակները՝ ցույց տալով, որ Հայաստանի ժողովրդավարությունը եւ ինքնիշխանությունն առանջնահերթ են: Խոսելով մեր անունից՝ հետաքրքիր է, որ Հայաստանը հիասթափված է, որ պաշտպանություն չունի հարաբերություններում: Տեսնենք՝ հետո ինչ կլինի: Նաեւ Ջեքի Սփիերը նշեց, որ ներկայացված է դատապարտող բանաձեւ, որը կդրվի Կոնգրեսում քննարկման: Դրա համահեղինակն է Ադամ Շիֆը։ Ադամ Շիֆը նաեւ Ցեղասպանության բանաձեւի համահեղինակներից է, որը ամենաշատն է պայքարել այդ հարցի համար: Ուզում եմ ասել, որ Հայաստանի ժողովրդավարությունը բարձր է գնահատվում աշխարհում:

Անձնապես ես ասում եմ՝ մեր այցի եւ քննարկումների նպատակներից մեկն է՝ լսել, թե Հայաստանի տեսանկյունից մենք ինչպես կարող ենք օգտակար լինել: Մեր քննարկումների լավ մասն է եղել, մասնավորապես, կապված տնտեսության, ինչպես նաեւ անվտանգության հետ, թե ինչ կարող ենք անել, ինչ կարող է ակնկալվել մեզանից տնտեսական անվտանգային հարցերով: Այս բոլորը փոխկապակցված են իրար հետ: ԱԺ նախագահը դիմել է մեզ սուբսիդավորման հարցով, Հազարամյակների մարտահրավերների ծրագրին Հայաստանի միանալու հնարավորության հարցն առաջ քաշվեց, որը տնտեսության զարգացման համար լավ նախաձեռնություն է: Մենք հանձնառու ենք դրա համար: Պաշտպանության հարցերի հետ կապված լսում ենք ձեզ: Մենք այստեղ ենք, որ լսենք, հասկանանք, թե ինչ կարիքներ ունեք»:

Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն, իր հերթին, ասել է. «Կարեւոր է եւ ուզում եմ նշել, որ Կոնգրեսի մեր պատվիրակության այցից առաջ պաշտոնական ֆինանսավորման մասով ավելացում էր կատարվել, նաեւ ականազերծման աշխատանքների համար հավելյալ ֆինանսավորում էր նախատեսվել: Մեր բոլոր խոսակցություներն են՝ լսել ձեր ղեկավարությանը, վեր հանել հատուկ կարիքները, տուն գնանք աշխատենք դրանց վրա: Ժողովրդավարությունը շատ փխրուն է, եւ մենք՝ ամերիկացիներս, հասկանում ենք ժողովրդավարության փխրունությունը եւ ժողովրդավարությունը եւ անվտանգությունը երկուսը միասին պետք է լինեն: Ինչպես խոսնակը նշեց, մեր ժողովրդավարությունն ուրախությամբ է ընդունում հայաստանյան ժողովրդավարությունը: Մենք կանենք ամեն ինչ, որ ամրապնդենք այն եւ հոգ տանենք այն ժողովրդավարությունը, որ իրագործում ենք երկրի ներսում: Շնորհակալություն բոլորին»:

Ապա տիկին Փելոսի կրկին հավելել է, որ ժողովրդավարությունը Հայաստանում արժեք է եւ ուրախություն աշխարհում:

«Մեր շնորհավորանքները Հայաստանին ժողովրդավարության, Թավշյա հեղափոխության հաջողության, վերջերս կայացած ազատ, անկախ ընտրությունների առիթով: Մենք պետք է ընդլայնենք այս հարցը՝ ի՞նչ է նշանակում Հայաստանի համար անվտանգությունը՝ տարածաշրջանային, գլոբալ անվտանգությունը: Այդ ճանապարհին նաեւ անվտանգությունը կարեւոր գործոն է: Ինչ է ժողովրդավարությունն ավտոկրատիայի դեմ պայքարելիս, որը տեղի է ունենում այժմ աշխարհում: Երկու դեպքում էլ մեծ բան են նշանակում: Եվ երբ ամերիկացիներս խոսում ենք, թե ինչպես կարող ենք օգնել զուսպ ձեւով. մենք ցանկանում ենք Հայաստանի ինքնիշխանությունը եւ ժողովրդավարությունը դուրս բերել ավելի մեծ արենա: Մենք խոսում ենք ժողվրդավարությունն ընդդեմ ավտոկրատիայի, անվտանգություն եւ ազատություն: Մեր երկրի նախագահներից Բենջամին Ֆրանկլինին հարցրել են անվտանգությո՞ւն, թե՞ ազատություն, նա  ասել է՝ կա՛մ մեկը, կա՛մ մյուսը չի կարող լինել, այս երկուսը պետք է միասին լինեն, երբ խոսում ենք Հայաստանի եւ Միացյալ Նահաների փոխհարաբերությունների մասին»:

Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ ռազմական էսկալացիայի դատապարտման առումով ԱՄՆ-ի ունեցած ներուժի, ինչպես նաև իր գործողությունների համար Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հավանականության մասին՝ Փելոսին ասել է հետևյալը.«Ինչպես գիտեք, ինչ տեղի է ունեցել անցած շաբաթ, վկայություններն են դեռեւս վերջին շրջանում, որ երկար ժամանակ մենք դիտակել ենք՝ ԼՂ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի, սրբավայրերի հանդեպ վերաբերմունքի հարցերը վաղուց ի վեր մեր ուշադրության կենտրոնում են: Մենք կրկին խոսում ենք Միացյալ Նահաագների տեսանկյունից: Մեր երկրի նախագահն աջակցել է Ցեղասպանության բանաձեւի ընդունմանը, հրավիրել է Հայաստանին մասնակցելու ժողովրդավարության գագաթնաժողովին: Մենք աշխատելու ենք միասին տեսնենք, թե որոնք կարող են լինել հաջորդ քայլերը: Հենց հիմա մենք ուզում ենք տեսնել հրադադար: Հրադադար եւ իմանալ, թե ինչ է կատարվել անցած շաբաթ»:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: В центре «Профессии будущего» обучают 75 востребованным специальностям


Спорт в России и мире
Москва

«Милан» сыграл вничью с «Салернитаной» в Серии А


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

В пригороде Парижа открыли корты имени Даниила Медведева


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Греть и поливать. Во Дворце пионеров рассказали, как защитить растения от заморозков





Путин в России и мире
Москва

Калмыкия приняла участие в глобальном спортивном шествии в Москве


Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин и Лукашенко во время визита главы РФ в Минск работали и общались 14 часов




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Рогов рассказал о последствиях сброса воды на ДнепроГЭС


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Баста

Нейромонах Феофан, Инстасамка и Баста выступят летом в рамках ПМЭФ-2024



Москва

Колосков: «В РПЛ играют 16 команд, а побеждает «Зенит»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net