Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Ноябрь
2018

Новости за 16.11.2018

Բրիտանացի հայտնի հաղորդավարի դուստրը ցուցադրել է, թե ինչպես է հիվանդությունն «այլանդակում» իր մարմինը

Tert.am (hy) 

Բրիտանացի հայտնի հաղորդավար Ջերեմի Քլարկսոնի դուստրը՝ Էմիլին, Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում ցուցադրել է, թե հիվանդության պատճառով վարկյանների ընթացքում ինչ փոխության է ենթարկվում իր մարմինը:

Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, աղջկա հետևորդները սոցցանցում գնահատել են նրա անկեղծությունն ու աջակցել են նրան: Քլարկսոնը երկու լուսանկարից բաղկացած կոլաժ է հրապարակել, որոնք, իր խոսքով, պատկերել է վայրկյանների տարբերությամբ: Լուսանկարներից մեկում նա սլացիկ տեսք ունի, իսկ մյուսում որովայնը... Читать дальше...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում մոտ 350 ավտոմեքենա է սպասում

Tert.am (hy) 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Թաս» և «Մեղրիի սար» կոչվող հատվածներում, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, ռուսական կողմում կա կուտակված մոտ 350 ավտոմեքենա: 



Թրամփը պատասխանել է «ռուսական գործը» հետաքննող դատախազի հարցերին

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գրավոր պատասխանել դատախազ Ռոբերտ Մյուլլերի հարցերին: Նա հետաքննում է ԱՄՆ նախագահական ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» վերաբերյալ գործը, հաղորդում է Reuters-ը:

Թրամփի խոսքով՝ ինքը դատախազի հարցերին ինքնուրույն է պատասխանել, սակայն Մյուլլերին պատասխանները դեռ չի ուղարկել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահն այս հետաքննությունը «կախարդների որս» է անվանել:

Գյուլենի հիմնադրամի ղեկավարը, որին արտաքսել են ԱՄՆ-ից, հասել է Թուրքիա

Tert.am (hy) 

ԱՄՆ-ում գործող ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO հիմնադրամի ղեկավար Սալիհ Գոզեգիրը, որը Միացյալ Նահանգներից արտաքսվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության փորձ իրականացնելու մեղադրանքով, ժամանել է Թուրքիա:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը, վերջինիս արտաքսման մասին որոշումն ընդունել է ամերիկյան դատարանը, որը քննել է սեռական բռնության մասին գործը:

Հիշեցնենք, որ Անկարան 83 երկրից պահանջում է 452 անձանց արտահանձնումը, որոնք առնչություն ունեն FETO-ի գործունեության հետ... Читать дальше...

ՆԱՍԱ-ն ուղիղ եթերով կցուցադրի InSight տիեզերանավի վայրէջքը Մարսում

Tert.am (hy) 

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունն (ՆԱՍԱ) ուղիղ միացում կվարի Մարսում InSight սարքի վայրէջքի պահին:

Ինչպես հայտնում է CNN-ը, ՆԱՍԱ-ի մասնագետները օնլայն ռեժիմում կմեկնաբանեն, թե ինչ է կատարվում Կարմիր մոլորակում: Տիեզերական նորությունների սիրահարները կկարողանան ուղիղ եթերում հետևել, թե ինչպես է տեղի ունենում տիեզերական սարքերի ժամանումը Մարս:

Ինչպես նշվում է, ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժման լաբորատորիան երկու հեռարձակում է վարելու միաժամանակ... Читать дальше...

Իմ նախագիծը տապալածներից շատերը վաղը լալահառաչ ձայնով կգոռան, որ ժողովուրդը կործանվում է, ազգին դարձրել են ղումարբազ. Սամվել Ֆարմանյան

Tert.am (hy) 

Մի քանի օրից էլի քարոզարշավ է. այսօր իմ նախագիծը տապալած ուժերից ու պատգամավորներից շատերը վաղը լալահառաչ ձայնով կգոռան, որ ժողովուրդը կործանվում է, ազգին դարձրել են ղումարբազ, ու, որ ընտրվելու դեպքում օրենք են ընդունելու ու արգելելու են «վիվարոների» ու «տոտոների» գործունեությունը:

Այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով «Վիճակախաղերի մասին» օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին իր նախագծին: 

Ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև. Читать дальше...



Ակրոբատ սկյուռիկն ու ապշած համրուկը. հրապարակվել են վայրի բնության ամենածիծաղաշարժ լուսանկարները

Tert.am (hy) 

Մասնագետները կազմել են վայրի բնության թեմայով հերթական լուսանկարչական մրցույթի եզրափակիչ ֆուլ անցած հայտերի ցանկը:

Ինչպես ներակայացնում է BBC-ն, խոսքը վայրի բնության զվարճալի լուսանկարների մրցույթի մասին է, որն անցկացվում է 4-րդ անգամ և մեծ ժողովրդականություն է վայելում ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լուսանկարիչների շրջանում:

Ամեն տարի մրցույթին մասնակցելու համար հազարավոր աշխատանքներ են ուղարկում: Մրցույթի կազմակերպիչներն ընտրել են եզրափակիչ փուլ անցած ամենածիծաղաշարժ ու... Читать дальше...

ԱՄՆ-ում մահացել է գրող, սցենարիստ Ուիլյամ Գոլդմանը

Tert.am (hy) 

Հայտնի ամերիկացի գրող, սցենարիստ Ուիլյամ Գոլմանը մահացել է 87 տարեկան հասակում:

Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, Գոլդմանը մահացել է թոքաբորբից հետո առաջացած բարդությունների և հաստ աղիքի քաղցկեղի պատճառով:

Նրա վախճանի մասին լուրը հաստատել է դրամատուրգի դուստրը՝ Ջենի Գոլդմանը: Գրողը մահացել է Մանհեթենի իր տանը:

Գոլդմանը երկու անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի «Բուչ Քեսիդի և Սանդենս Քիդ» և «Նախագահի ամբողջ թիկնազորը» ֆիլմերի սցենարների համար:

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է նրա քիթը. shamshyan.com

Tert.am (hy) 

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 15-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Աթաբեկյան 135 հասցեում գտնվող Արտաշատի զինկոմիսարիատում վիճաբանություն- ծեծկռտուք է տեղի ունեցել Արտաշատ քաղաքի բնակիչ, 28-ամյա Հարություն Եղիազարյանի և Արարատի մարզի Նշավան գյուղի բնակիչ, 38-ամյա Գեղամ Բաղդասարյանի միջև:

Ինչպես հայտնում է կայքը, վիճաբանություն-ծեծկռտուքից հետո Գ. Բաղդասարյանը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Արտաշատի... Читать дальше...

Ղրիմաբնակ հայերն Այվազովսկու օգտին քվեարկելուց հետո պարել են Սիմֆերոպոլի օդանավակայանում (տեսանյութ)

Tert.am (hy) 

Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանում անցկացվում է «Ռուսաստանի մեծագույն անուններ» համազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որի ժամանակ ռուսները քվեարկում են հայտնի հայրենակիցների օգտին, որոնց պատվին կանվանակոչվեն երկրի օդանավակայանները:

Հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել են «Սիմֆերոպոլ» օդանավակայանում՝ քվեարկելու մեծագույն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու օգտին, ինչպես նաև հայկական ազգային պար ներկայացնելու համար:

Տեղի հայերը նշել են, որ իրենց ընտրությունն արել են՝ առաջնորդվելով ոչ միայն այն հանգամանքով... Читать дальше...

Ղրիմաբնակ հայերն Այվազովսկու օգտին քվեարկելուց հետո պարել են Սիմֆերապոլի օդանավակայանում (տեսանյութ)

Tert.am (hy) 

Սիմֆերապոլի միջազգային օդանավակայանում անցկացվում է «Ռուսաստանի մեծագույն անուններ» համազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որի ժամանակ ռուսները քվեարկում են հայտնի հայրենակիցների օգտին, որոնց պատվին կանվանակոչվեն երկրի օդանավակայանները:

Հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել են «Սիմֆերապոլ» օդանավակայանում՝ քվեարկելու մեծագույն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու օգտին, ինչպես նաև հայկական ազգային պար ներկայացնելու համար:

Տեղի հայերը նշել են, որ իրենց ընտրությունն արել են՝ առաջնորդվելով ոչ միայն այն հանգամանքով... Читать дальше...

Պարզաբանումներ եմ պահանջելու ոչ միայն Բելառուսի նախագահից, այլև Ղազախստանի. Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի ու դրան հաջորդած զարգացումների մասին

Tert.am (hy) 

Մեր Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է, հիմա պատկերացրեք՝ դա նույն իրավիճակը կլինի, եթե օրինակ՝ որևէ օտարերկրյա դեսպանին՝ ՀԱՊԿ անդամ երկրի դեսպան չհանդիսացող, հրավիրեմ ու պատմեմ դռնփակ նիստի մասին: Եթե նիստը փակ է, ուրեմն փակ խոսակցություն է:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Բելառուսի նախագահի ու Ադրբեջանի դեսպանի հանդիպմանը, որտեղ Լուկաշենկոն մանրամասներ էր պատմել ՀԱՊԿ նիստից: «Դա դռնփակ ֆորմատով տեղի ունեցած նիստ է... Читать дальше...

Տաջիկստանում շահագործման է հանձնվում աշխարհի ամենաբարձր ՀԵԿ-ը (տեսանյութ)

Tert.am (hy) 

Տաջիկստանում շահագործման է հանձնվում Ռոգունյան հիդրոէլեկտրակայանի առաջին միավորը:

Ինչպես ներկայացնում է Euronews-ը, ամբողջությամբ շահագործվելուց հետո ՀԵԿ-ը կդառնա խոշորագույնը Կենտրոնական Ասիայում և ամենաբարձրն աշխարհում, որի ամբարտակի բարձրությունը կկազմի 335 մետր: ՀԵԿ-ի նախագծային հզորությունը կկազմի 3600 մեգավատտ:

Նշվում է, որ երկրի ամենամասշտաբային նախագիծը նաև խոշորագույնն ու ծավալայինն է կառուցման աշխատանքների առումով: ՀԵԿ-ում նախապատրաստական աշխատանքներն սկսվել են 1976-ին... Читать дальше...

Ոչ մի բան չի խոսում այն մասին, որ լծակներ կգործադրվեն․ Վաչե Տերտերյանը՝ խորհրդարանական ընտրություններում ՏԻՄ ղեկավարների միջամտության մասին

Tert.am (hy) 

Մենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ուղիղ պատրաստվելու թիրախային խնդիր չունենք, մեր խնդիրն է վերահսկելը, որ տարածքային կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները ԸՕ-ով սահմանված իրենց պարտականությունները կատարեն:

Tert.am-ի հարցին, թե ինչպիսի վերահսկողություն է սահմանելու իրենց կառույցը արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ այսպես պատասխանեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

«Ես մարզպետերի, տարածքային... Читать дальше...

Հույս ունեմ՝ արտահերթ ընտրությունները «հապճեպ» կազմակերպելու հիմնական պատճառը Փաշինյանի՝ այսօրվա բարձր վարկանիշն է. Վիգեն Սարգսյան

Tert.am (hy) 

Ես մեծ հույս ունեմ, որ արտահերթ ընտրությունները «հապճեպ» կազմակերպելու հիմնական պատճառը Նիկոլ Փաշինյանի այսօրվա բարձր վարկանիշն է։

Այս մասին «Հ2» ՀԸ տված հարցազրույցում ասել է ՀՀԿ առաջին փոխնախագահ, համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը: «Ուզում եմ հավատալ, որ այդ որոշումը կայացվել է անմիջապես Երևանի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո»,-ասել է Վիգեն Սարգսյանը։

Ըստ նրա՝ դրա այլընտրանքը շատ ավելի մտահոգիչ կարող է լինել. «Եթե դա արվում է «հապճեպ մեծամասնություն»... Читать дальше...

ԱՄՆ Կապի հանձնաժողովը թույլատրել է SpaceX-ին արբանյակներ արձակել տիեզերք

Tert.am (hy) 

ԱՄՆ Կապի դաշնային հանձնաժողովը (FCC) հավանության է արժանացրել SpaceX ընկերության արբանյակների զանգվածային տեղակայումը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով հանձնաժողովի հայտարարությունը, հանձնաժողովը տիեզերական ընկերությանը թույլ է տվել ստեղծել, տեղակայել և կառավարել ավելի քան 7000 արբանյակից կազմված նոր ցածր ուղեծրային խումբը:

«Հանձնաժողովի գործունեությունը SpaceX-ին հավելյալ հնարավորություններ է տալիս բնակելի, կոմերցիոն, կառավարական և պրոֆեսիոնալ օգատերերին լայնաշերտ կապի... Читать дальше...


Музыкальные новости
Бато Багдаев

Культура России: как прошёл конкурс бурятского языка для детей в Бурятии?





Персональные новости
Сергей Собянин

Сергей Собянин поздравил москвичей с 1 Мая





Երևանի Ավան վարչական շրջանի թաղապետը դադարեցրել է իր լիազորությունները

Tert.am (hy) 

Երևանի Ավան վարչական շրջանի թաղապետ Մանվել Ջավադյանը հրաժարական է տվել: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի ավանցիներ, տեղեկացնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ Ավան վարչական շրջանի ղեկավարի իմ լիազորությունները:

10 տարի շարունակ պատասխանատվության զգացումով, ձեր աջակցությամբ, շատ դեպքերում նաև ձեր պահանջով Ավան վարչական շրջանի աշխատակազմի հետ միասին իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր՝ ի նպաստ մեր վարչական շրջանի զարգացման:

Սիրելի ավանցիներ... Читать дальше...

Արցախի հարցի ռազմավարության մեջ որևէ նորություն ոչ միայն չի նկատվում, այլ հակառակը՝ կան թուլացման միտումներ. Լարիսա Ալավերդյան

Tert.am (hy) 

Արցախի հարցի վերաբերյալ անորոշությունն այսօր շատ ավելի մեծ է, քան եղել է նախկինում. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Читать дальше...

Նիկոլայ Պետրոսյանն զբաղեցրել է կիբեռսպորտի հարցերով ՌԴ և ԱՊՀ խոշորագույն ընկերության մեդիա տնօրենի պաշտոնը

Tert.am (hy) 

Լրագրող և մարքեթինգի գծով տնօրեն Նիկոլայ Պետրոսյանը նշանակվել է ESforce Holding-ի մեդիայի հարցերով տնօրեն, որն ընդգրկված է Mail.Ru Group հոլդինգի կազմում:

Ինչպես տեղեկացնում է Sostav.ru-ն, Պետրոսյանի հիմնական առաջադրանքը տնօրենի պաշտոնում կլինի Cybersport.ru կիբեռսպորտի մասին խոշոր ռուսալեզու կայքի զարգացումը: Կայքը լսարանին տեղեկացնում է այն ամենի մասին, ինչն առնչվում է կիբեռսպորտի և խաղերի հետ:

«Ուրախ եմ միանալու ԱՊՀ-ում կիբեռսպորտի ոլորտում գլխավոր հոլդինգի թիմին: Դա շատ հետաքրքիր... Читать дальше...

Մինչ այժմ լիահույս էինք, որ նրանք կվերանայեն իրենց վարքը. սթափվեք. Բրյուսովի անվան համալսարանի դասախոսները ուղերձով դիմել են ուսանողներին

Tert.am (hy) 

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ուղերձով դիմել է համալսարանի ուսանողությանը: Նրանք կոչ են անում ուսանողրին սթափվել և նորմալ վարք դրսևորել:

Ուղերձում, որը տեղադրված է համալսարանի ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, ասված է.

«Մենք՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի դասախոսներս, ցանկանում ենք մեր դիրքորոշումը և վրդովմունքը հայտնել մեր համալսարանի մի քանի ուսանողների՝ նախկին ուսանողական խորհրդի յոթ... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

«Кубок футбольных мам» прошел на стадионе «Москвич» в Лобне


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Потапова и Павлюченкова вышли в полуфинал турнира WTA в Мадриде в парном разряде


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Минэкологии требует возместить ущерб в 19 млн руб от свалки в Ленинском округе





Путин в России и мире
Москва

Уполномоченный по защите прав предпринимателей в Челябинской области: Бизнес ожидает укрепление, рост и предсказуемые условия


Лукашенко в Беларуси и мире
Минск

В Минске одобрен проект соглашения о системе таможенного транзита ЕАЭС




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Песня

Продвижение Музыки. Раскрутка Музыки. Продвижение Песни. Раскрутка Песни.



Москва

Цирковая артистка Бурятии Аригма Цыремпилова - девочка-каучук (Россия, Культура, Театр и Дети)

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net