«Միլանը» մտադիր է վարձակալել «Լիվերպուլի» ֆուտբոլիստին
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինյոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբը:
Corriere dello Sport-ը հաղորդում է, որ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»: Իտալական ակումբը դիտարկում է Ֆաբինյոյին վարձակալելու տարբերակը:
«Միլանում» կարծում են, որ Ֆաբինյոն կարող է փոխարինել Լուկաս Բիլյային, ով վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել մոտ 4 ամսով:
Հավանական տեղափոխության վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Ֆաբինյոն ամռանն է 45 միլիոն եվրոյի դիմաց «Մոնակոյից» տեղափոխվել «Լիվերպուլ»: