Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Июль
2018

Новости за 17.07.2018

ԱՄՆՀայ դատի հանձնախումբը կոչ է արել ուսումնասիրել ԱՄՆ-ում և Հայաստանում աշխատողների եկամտահարկի կրկնակի գանձումը կանխող համաձայնագիրը

Tert.am (hy) 

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ի Սոցիալական ապահովության վարչությանը կոչ է արել ուսումնասիրել Հայաստանի հետ Սոցիալական ապահովության միավորման համաձայնագիրը՝ բացառելու համար կենսաթոշակային նպաստների կրկնակի հարկման հավանականությունը, ինչպես նաև պարզեցնելու և՛ Միացյալ Նահանագներում, և՛ Հայաստանում աշխատող աշխատակիցների պարտականություններն ու իրավունքները:

Սոցիալական ապահովության վարչության գործող հանձնակատար Նենսի Բերիհիլին հուլիսի 16-ին հասցեագրած նամակում Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նշել է. Читать дальше...

Ռուս նախկին ֆուտբոլիստը հարվածել է լրագրողին (լուսանկար)

Tert.am (hy) 

Ռուսական ֆուտբոլում հերթական սկանդալն է հասունանում:

Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող, Տուլայի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Սերգեյ Կիրյակովը «Матч ТВ»-ի հերթական եթերից հետո հարվածել է «Спорт Экспресс»-ի թղթակից Իգոր Ռեբիներին:

Կիրյակովը հարցրել է, թե արդյո՞ք Ռեբիներն իրեն ասելու բան չունի. ստանալով բացասական պատասխան՝ նա հարվածել է լրագրողին:

Boeing և Airbus ընկերությունները 43 մլրդ դոլարի գործարքներ են կնքել Ֆարնբորոյի ավիացուցադրության ժամանակ

Tert.am (hy) 

Բրիտանական Ֆարնբորոյում անցկացվող ավիացուցադրության ժամանակ Boeing և Airbus ինքնաթիռաշինական ընկերությունները ներկայացրել են առաջին կնքված գործարքները՝ ընդհանուր 43 մլրդ դոլար արժողությամբ:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, ամերիկյան Boeing-ի կնքած խոշորագույն գործարքը Jet Airways-ի պատվերն է, որով նախատեսվում է 8.8 մլրդ դոլար արժողությամբ 737 MAX 8 մակնիշի 75 ինքնաթիռ մատակարարել: Airbus-ն, իր հերթին, 8.8 մլրդ դոլարի գործարք է կնքել A320neo մակնիշի 80 ինքնաթիռ մատակարարելու համար: Գնորդ... Читать дальше...



Skype-ում զանգերի ձայնագրման գործառույթ կհայտնվի

Tert.am (hy) 

Շուտով Skype-ում աուդիո և տեսազանգերի ձայնագրման գործառույթ կհայտնվի: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Skype-ի պաշտոնական էջում:

Skype-ը կձայնագրի տեսազրույցները, այդ թվում և խմբակային: Ձայնագրությունները կպահպանվեն այնպես, որ դրանց հասանելիությունն ապահովված լինի յուրաքանչյուր սարքից, որից օգտատերը մուտք կգործի իր միկրոբլոգ:

Ծրագրում կավելացվեն նաև կոդավորված զանգեր և տեքստային հաղորդագրություններ ու ֆայլեր, ինչպես օրինակ՝ պատկերներ, աուդիո և տեսանյութ ուղարկելու... Читать дальше...

Skype-ում զանգերի ձայնագրման գործառույց կհայտնվի

Tert.am (hy) 

Շուտով Skype-ում աուդիո և տեսազանգերի ձայնագրման գործառույթ կհայտնվի: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Skype-ի պաշտոնական էջում:

Skype-ը կձայնագրի տեսազրույցները, այդ թվում և խմբակային: Ձայնագրությունները կպահպանվեն այնպես, որ դրանց հասանելիությունն ապահովված լինի յուրաքանչյուր սարքից, որից օգտատերը մուտք կգործի իր միկրոբլոգ:

Ծրագրում կավելացվեն նաև կոդավորված զանգեր և տեքստային հաղորդագրություններ ու ֆայլեր, ինչպես օրինակ՝ պատկերներ, աուդիո և տեսանյութ ուղարկելու... Читать дальше...

ՀՀ կառավարությունը ներդրումների հոսք է ակնկալում, բայց պետք է հակակոռուպցիոն պայքարի միջոցով ներդրողի մոտ վստահություն ձևավորել. Ա. Մինասյան

Tert.am (hy) 

Հայաստանի կառավարությունը մեծածավալ ներդրումների հոսք է ակնկալում: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

«Ցանկացած ներդրման համար իրավիճակի փոփոխությունից, դրական մթնոլորտի հաստատումից բացի նաև անհրաժեշտ է ուսումնասիրել երկրի ամբողջ համակարգը: Դրանից հետո է ներդրողը ծանր ու թեթև է անում ու որոշում կայացնում: Որևէ ներդրող միանգամից մեծածավալ ներդրում կատարելու որոշում չի կայացնում, դրա համար հիմքեր են պետք»,- ասաց նախարարը:

Ա. Читать дальше...

Ֆինլանդիայում հաշվարկել են Պուտինի և Թրամփի հանդիպման կազմակերպման ծախսերը

Tert.am (hy) 

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը կազմակերպելու համար Ֆինլանդիան շուրջ 10 մլն եվրո է ծախսել:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով ֆիննական աղբյուրին, այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Յուխա Սիպիլը: Վերջինիս խոսքով՝ Հելսինկիում անցկացված բանակցությունների համար արված ծախսերի ընդհանուր ծավալը դեռևս հաշվարկվում է և ավելի ուշ հայտնի կդառնա:

«Դա արժեր անել», - ասել է ֆիննական կառավարության ղեկավարը: Ավելի վաղ Սիպիլը նշել էր... Читать дальше...

Վաշինգտոնն ու Տոկիոն երկարաձգել են խաղաղ ատոմի մասին պայմանագիրը

Tert.am (hy) 

Ճապոնիան և ԱՄՆ-ն երեքշաբթի համաձայնագիր են կնքել միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության մասին պայմանագրի գործունեության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, որը թույլ է տալիս Ճապոնիային զբաղվել խաղաղ ատոմի մշակմամբ:

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, պայմանագիրը, որը կողմերի միջև գործում է 1988 թվականից, երկարաձգվել է, երբ Տոկիոն խոստացել է կրճատել պլուտոնիում պաշարները:

Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն լրագրողներին հայտնել է, որ երկրին անհրաժեշտ... Читать дальше...



Ամերիկուհի մոդելն իրարանցում է առաջացրել պոդիումով քայլելիս երեխային կրծքով կերակրելով

Tert.am (hy) 

Մայամիում կիրակի անցկացված նորաձևության ցուցադրության ժամանակ պոդիումով քայլելիս փոքրիկին կրծքով կերակրող մոդելն իրարանցում է առաջացրել ներկաների շրջանում:

Ինչպես ներկայացնում է BBC-ն, Մառա Մարթինն իր 5 ամսական աղջկան գրկած է ելույթ ունեցել Sports Illustrated ամսագրի ամենամյա լողազգեստի ցուցադրության ժամանակ, որին մասնակցելու համար ընտրվել է 16 այլ մոդելի հետ միասին:

«Չեմ կարողանում հավատալ, որ դստերս հետ քայլելիս հայտնվել եմ ամսագրերում և մամուլի էջերում մի բանի համար, որն անում եմ ամեն օր»... Читать дальше...

ABBA-ն մանրամասներ է հայտնել նոր երգերի և համերգային շրջագայության մասին

Tert.am (hy) 

Շվեդական ABBA խմբի մասնակից Բյորն Ուլվեուսը Լոնդոնում Mamma Mia! 2 մյուզիքլի պրեմիերայի ժամանակ պատմել է նոր երգերի մասին, որոնք խումբը ձայնագրում է իրենց վիրտուալ ավատարների համերգային շրջագայության համար:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, խմբի մյուս երգիչ Բեննի Անդերսոնը բացասական պատասխան է տվել ամբողջական ալբոմ ձայնագրելու մասին հարցին: «Ներկա պահին հերթական ալբոմ ստեղծելը նույնն է, ինչ սկսել նկարահանել Mamma Mia! 3-ը, ինչ իմաստ ունի, քանի դեռ չկա սցենար, միտք և պայմաններ», - ասել է Անդերսոնը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել... Читать дальше...

«Օդից փողն» այլևս եթերում չէ. Արայիկ Հարությունյան

Tert.am (hy) 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Հ2 հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Օդից փող» հաղորդաշարը, որը հեռուստադիտողների պարտքերի պատճառ էր դարձել, այլևս եթեր չի հեռարձակվելու:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Երկու օր առաջ բողոքների հերթական տարափն էր այս հաղորդման վերաբերյալ: Մարդիկ պնդում էին, որ այս հաղորդման պատճառով հեռուստադիտողները մեծ պարտքեր են կուտակում, հաղորդման ձևաչափի պատճառով ստիպված... Читать дальше...

Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչն ազատվել է աշխատանքից

Tert.am (hy) 

Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել:

Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Սիրելի ընկերներ, այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից։ Ուրախ եմ, որ լավ թիմում եմ աշխատել։ Չեմ կարծում, թե կրոնական հայացքներս, առաջին նախագահի հասցեին արած արտահայտությունս, 《Աշտարակ կաթի》և թերթեր չգնելու պատմությունները, որոնք հասարակական հնչեղություն ստացան, իրենց պատշաճ բացատրությունները չեն ստացել իմ կողմից։ Բայց և այնպես... Читать дальше...

Գիտնականները հայտնաբերել են մարդկությանը հայտնի հնագույն հացի մնացորդները

Tert.am (hy) 

Կոպենհագենի համալսարանի գիտնականները Հորդանանում հնագիտական պեղումների ժամանակ նախապատմական հացի ածխացած մնացորդներ են հայտնաբերել:

Ինչպես ներկայացնում է Washington Post-ը, գտածոյի տարիքը գնահատվում է ավելի քան 14 000 տարի, ինչն այն դարձնում է ամենահին պատմական վկայությունը հաց թխելու մշակույթի գոյության մասին: Ավելի վաղ կարծիք կար, որ մարդիկ հաց թխել սկսել են գյուղատնտեսության զարգացմանը զուգահեռ, որն ավելի ուշ է տեղի ունեցել:

Սննդամթերքի մնացորդները հայտնաբերվել են օվալաձև քարե կառույցի տարածքում... Читать дальше...

Իսպանական կղզիների ափերը հեղեղվել են ցունամիի պատճառով (տեսանյութ)

Tert.am (hy) 

Մեկուկես մետրանոց ցունամի է բարձրացել Իսպանիայի Մայորկա և Մենորկա կղզիների լողափերին:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, հրապարակված տեսանյութում տեսանելի է, որ տարերային աղետի հետևանքով բազմաթիվ ափամերձ բարեր հեղեղվել են, հարակից փողոցները նույնպես ջրով են լցվել: Կադրում հայտնվել են տեղաբնակները, որոնք փորձում են փրկել իրենց նավակները:

Աղբյուրի տվյալներով՝ ջրի հզոր հոսքը կտրել է պարանները, որոնցով կապված է եղել պատմական առագաստանավը, որն օգտագործում է Մայորկայի կառավարությունը: Այն հայտնվել է ծովի ջրերում... Читать дальше...

Հայաստանի և Արցախի միջև պետք է մշակվի ու ստորագրվի ռազմաքաղաքական համագործակցության մասին պայմանագիր. ԼՂ ԱԺ փոխնախագահ

Tert.am (hy) 

Հայաստանի և Արցախի միջև պետք է մշակվի և ստորագրվի ռազմաքաղաքական համագործակցության մասին պայմանագիր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը:

«Որպեսզի 2 երկրների միջև համագործակցությունն իրավական հիմքերի վրա դրվի, կարծում եմ, որ նման պայմանագրի անհրաժեշտություն կա: Այդ պայմանագիրը պետք է ներառի Հայաստանի ու Արցախի պարտավորությունները, համաձայնությունները, քաղաքական համագործակցության բնույթը պատերազմի պայմաններում, խաղաղ ժամանակ կամ լարվածության... Читать дальше...

Որոշակի հիմքեր կան պնդելու, որ կլինեն թոշակային բարձրացումներ. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Tert.am (hy) 

Դեպի դրական բարեփոխման մեջ ենք. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե երբ կլինեն սոցիալական բարեփոխումներ և մարդիկ կզգան դրական փոփոխությունները:

Դիտարկմանը, թե տևական ժամանակ է իշխանության եք, կա՞ն արդյոք ռեսուրսներ թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնելու համար, Մինասյանը պատասխանեց. «Տևական ժամանակը մի քիչ հարաբերական է: Ես հասկանում եմ հասարակության սպասումները՝ կտրուկ, արագ փոփոխությունների, բայց ուզում եմ այդքան չշտապեն... Читать дальше...

Ամերիկացին անծանոթ պապիկին խնդրել է նկարահանել ամուսնության առաջարկը, սակայն վերջինիս տեսախցիկն իրեն է ուղղել և ավելի հուզիչ է ստացվել

Tert.am (hy) 

ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի բնակիչն ամուսնության առաջարկություն է արել ընկերուհուն այն նույն այգում, որտեղ տեղի էր ունեցել նրանց առաջին ժամադրությունը:

Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, շատերի պես նա նույնպես ցանկացել է հավերժացնել կյանքի այդ կարևորագույն պահը, որպեսզի հետագայում կարողանա ցուցադրել հարազատներին:

Գնացքով ուղևորության ժամանակ նրանք ծանոթացել էին Ջոն Հարթ անունով տղամարդու հետ, որին ամերիկացին խնդրել էր աննկատ նկարահանել այն, ինչ է տեղի ունենալու: Սակայն Ջոնը չի կարողացել... Читать дальше...


Музыкальные новости
Бато Багдаев

Бурятия, Россия, Дети, Концерт: Театр кукол Ульгэр в Улан-Удэ представит "Вальс Победы" к празднику





Персональные новости
Россия

6 городов России, где можно увидеть белые ночи кроме Санкт-Петербурга





Հատ առ հատ պետք է նայել Սևանի շրջակայքում տարածքներ վարձակալողների պայմանագրերը, կան մարդիկ, որոնք հեկտարների համար կոպեկներ են վճարում. Ն. Փաշինյան

Tert.am (hy) 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սևանա լճի հարակից տարածքներում առկա իրավիճակին, զբոսաշրջության զարգացմանն ուղղված հեռանկարներին ու հնարավորություններին վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը նշել է, որ Սևանա լիճն ու ազգային պարկն ունեն մեծ կարևորություն ոչ միայն բնապահպանական, այլ նաև տնտեսական ու արժեքային տեսանկյուններից: Վարչապետի խոսքով՝ պետք է հասկանալ Սևանա լճին հարակից տարածքներում զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտող խնդիրներն ու քայլ առ քայլ գնալ դրանց լուծմանը... Читать дальше...

Ինչպես են Ֆրանսիայում դիմավորել չեմպիոններին (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Ֆրանսիան 20 տարի անց կրկին նվաճել է ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը, որը կրկին անցել է Փարիզի փողոցներով: Այս մասին գրում է Euromag-ը՝ ուշագրավ ֆոտոշարք ներկայացնելով, թե ինչպես են ֆուտբոլիստներին դիմավորել ֆրանսիացիները բուռն տոնակատարություններից հետո:

Կիրակի ֆրանսիացիները, 4:2 հաշվով հաղթանակ տանելով Խորվաթիայի հավաքականի նկատմամբ, պատմության մեջ երկրորդ անգամ դարձան աշխարհի չեմպիոն:

Բացի այդ, Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը դարձել է պատմության մեջ երրորդ մարդը... Читать дальше...

Արցախի զորամասերից մեկում որոտացած պայթյունի մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը երևակայության արգասիք է. ՊԲ

Tert.am (hy) 

Ադրբեջանական որոշ լրատվակայքերի՝ մասնավորապես armiya.az կայքում այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկում պայթյունի հետևանքով 10 մարդ է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում:

Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ դա հակառակորդ երկրի քարոզչության երևակայության հերթական վառ արգասիքն է:

Արցախի Հանրապետության պաշտպանության... Читать дальше...

«Բանանցը» կմեկնի Երևան-Դուբայ-Սարաևո չվերթով

Tert.am (hy) 

Հուլիսի 17-ին «Բանանցի» պատվիրակությունը սկսում է ուղևորությունը դեպի Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո, որտեղ տեղի կունենա Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Սարաևոյի» դեմ պատասխան հանդիպումը:

Читать дальше...

Ռուսաստանի վերջին ցարական ընտանիքի անդամների ինքնությունը հաստատվել է գնդակահարությունից 100 տարի անց

Tert.am (hy) 

Ռուսաստանի վերջին ցարական ընտանիքի գնդակահարության 100-րդ տարելիցի օրը՝ հուլիսի 17-ին, ՌԴ Քննչական կոմիտեի մասնագետները հաստատել են կայսր Նիկոլայ 2-րդի, նրա կնոջ ու 5 երեխաների մնացորդների իսկությունը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, նրանք անցկացրել են ԴՆԹ թեստ ու հաստատել, որ հայտնաբերված մնացորդներն իրոք պատկանում են ցարական ընտանիքի անդամներին:

Հայտնի է, որ գենետիկ թեստերն անցկացվել են Ռուս Ուղղափառ եկեղեցու ցանկությամբ, քանի որ եկեղեցին նախկինում վստահ չէր, որ հայտնաբերված մնացորդներն... Читать дальше...

Բաֆետը մոտ 3,5 միլիարդ դոլար է նվիրաբերել բարեգործությանը

Tert.am (hy) 

Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆետը իրեն պատկանող Berkshire Hathaway ներդրումային ընկերության բաժնետոմսերով 3,4 միլիարդ դոլար է նվիրաբերել հինգ հիմնադրամներին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Berkshire Hathaway ընկերության մամուլի ծառայությանը:

Նվիրատվություններ են ստացել Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը, միլիարդատիրոջ կնոջ՝ Սյուզան Թոմփսոն Բաֆետի հիմնադրամը, նրա դստեր՝ Սյուզան Բաֆետի կառավարած Շերվուդի հիմնադրամը, Հովարդ Բաֆետի հիմնադրամը և միլիարդատիրոջ որդու NoVo... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

Магаданцы завоевали медали на Чемпионате России по борьбе джиу-джитсу


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

WTA предвкушает дуэль Елена Рыбакина — Юлия Путинцева на турнире в Мадриде


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Ежемесячную денежную выплату получают более 1,6 млн пострадавших от радиации





Путин в России и мире
Москва

Уполномоченный по защите прав предпринимателей в Челябинской области: Бизнес ожидает укрепление, рост и предсказуемые условия


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В Киеве СБУ проводит облавы против нелояльных Зеленскому


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Анастасия Волочкова

Shot: экс-бойфренда Волочковой подозревают в обмане московского бизнесмена



Москва

Сотрудники МЖД провели апрельские субботники

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net