Անհայտ անձը կրակ է բացել Լաս Վեգասի կենտրոնում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր
Անհայտ զինված անձինք կրակ են ԱՄՆ Լաս Վեգասի կենտրոնի հյուրանոցներից մեկի մոտ, այնուհետև հանձնվել ոստիկանությանը: Ինչպես հայտնում է CNN հեռուստաալիքը՝ մեկ մարդ զոհվել է, մյուսը վիրավորվել:
Դեպքը տեղի է ունեցել հայտնի Cosmopolitan հյուրանոցի մոտակայքում: Ոստիկանությունը ժամանակավորապես փակել է կենտրոնական զբոսայգու տարածքը: