Ֆուտբոլի մրցաշարի եզրափակչում՝ Բրազիլիա - Գերմանիա. Ռիո-2016
Ռիոյի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում Գերմանիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթել է Նիգերիային։
Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացել է Լուկաս Կլոստերմանը։ Խաղի վերջնամասում Նիլս Պետերսենը կրկնապատկել է գերմանացիների առավելությունը։
Եզրափակչում Գերմանիան կհանդիպի Բրազիլիային, որը կիսաեզրափակչում 6։0 հաշվով հաղթել էր Հոնդուրասին։