Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Август
2016

Новости за 09.08.2016

«Հայկական ժամանակ». Հուլիսյան իրադարձությունների հետևանքով կայուն կամ ծայրահեղ ծանր Է գնահատվում հիվանդանոցներ ընդունվածներից երկուսի վիճակը

Tert.am (hy) 

«Հուլիսյան իրադարձությունների հետևանքով քաղաքացիական հիվանդանոցներ ընդունված բազմաթիվ անձանցից երեկվա դրությամբ շարունակում էր ստացիոնար բուժում ստանալ 9 տուժած։ Կայուն կամ ծայրահեղ ծանր Էր գնահատվում նրանցից երկուսի վիճակը։ Այս տեղեկությունը փոխանցեցին առողջապահության նախարարությունից։ Այստեղից նաև ասացին, որ նրանցից մեկը ոստիկան Է, որը «Հերացի» համալսարանական թիվ մեկ կլինիկայից տեղափոխվել Է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որովհետև հեմոդիալիզի անհրաժեշտություն Էր զգացվում և գտնվում Է ծայրահեղ ծանր վիճակում... Читать дальше...

«Հայկական ժամանակ». 2015 թվականին մոնոպոլ ներկրվող ապրանքների ներմուծումը Հայաստան կտրուկ նվազե՞լ է

Tert.am (hy) 

«Օրերս հրապարակված պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ 2015 թվականին մոնոպոլ ներկրվող ապրանքների ներմուծումը Հայաստան կտրուկ նվազել է 2014 թվականի համեմատ։ Սա որոշակի հետևություններ անելու հիմքեր է տալիս։

Читать дальше...



«Ժողովուրդ». Կառավարությունը ներգրավել է 87 միլիարդ 500 մլն դրամի փոխառու միջոց՝ պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման նպատակով

Tert.am (hy) 

«Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման նպատակով անցած յոթ ամիսներին ՀՀ կառավարությունը ներգրավել է 87 միլիարդ 500 մլն դրամի փոխառու միջոց։ Այլ կերպ ասած՝ պարտքով գումարը վերցրել և հատկացրել են՝ պետական բյուջեով նախատեսված ծախսերն իրականացնելու համար։ Նշենք, որ ներքին աղբյուրներից՝ գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված փոխառու միջոցներից պետական բյուջեի պակասուրդը սպասարկելու համար ծախսված գումարը կազմել է 56 միլիարդ 100 մլն դրամ։ Սա այն դեպքում... Читать дальше...

«Ժողովուրդ». Ցուցակները մաքրելուց խուսափելու ձևը գտել են

Tert.am (hy) 

««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները գտել են այն ձևը, թե ինչպես պետք է հրաժարվեն ընտրական ցուցակների կազմման նոր համակարգը ներդնելուց։ Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ խորհրդարանը ՀՀ ընտրական նոր օրենսգրքում փոփոխություն կատարեց, որով նախատեսվում է ընտրական ցուցակներում ընդգրկել միայն նույնականացման քարտ ստացած կամ ստանալու համար դիմած ՀՀ քաղաքացիներին։ Ըստ այդմ, նույնականացման քարտ ստանալիս պետք է վերցվեն քաղաքացիների տասը մատների մատնահետքերը։ ԸՕ համապատասխան փոփոխությունը... Читать дальше...

«Հրապարակ». Երկու տարվա ընդմիջումից հետո նոտարների որակավորման քննություն է անցկացվել

Tert.am (hy) 

«Վերջին անգամ նման քննություն անցկացվել էր Հրայր Թովմասյանի՝ արդարադատության նախարար եղած ժամանակ, և լրագրողները կարող էին առցանց հետևել քննություններին։ Իսկ, ահա, այժմ արդարադատության նախարարությունը «ծիխարի» քննություն է արել, բավարարվելով միայն օգոստոսի 3-ին մի հաղորդագրություն տարածելով, որտեղ ներկայացված է նոտարների թեկնածուների որակավորման ստուգման թեստավորման փուլը հաղթահարած դիմորդների ցանկը։ Եվ, ահա, ցանկի առաջին՝ պատվավոր հորիզոնականում Դիանա Աբրահամյանն Է՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի... Читать дальше...

«Հրապարակ». ՏԻՄ ընտրություններում բավականին թեժ պայքար է լինելու Վարդենիս քաղաքում

Tert.am (hy) 

«Մեր տեղեկություններով, հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում բավականին թեժ պայքար է լինելու Վարդենիս քաղաքում։ Եթե մինչ այժմ միայն գործող քաղաքապետն Էր հայտարարել իր առաջադրման մասին, ապա այս օրերին վարդենիսցիների շրջանում ակտիվորեն որպես թեկնածու շրջանառվում Է նաև Արման Արշակյանի անունը։ Նա «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության խորհրդի անդամ է և Վարդենիսի տարածաշրջանի ղեկավարը։ Ինչպես նաև ղեկավարում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Վարդենիսի տեղամասը»,–գրում է թերթը։

Читать дальше...



Բենգազիում զոհվածների հարազատները դատի են տվել Հիլարի Քլինթոնին

Tert.am (hy) 

2012թ-ին լիբիական Բենգազի քաղաքում ամերիկյան դեսպանատան վրա հարձակման հետևանքով զոհված 4 ամերիկացիներից 2-ի ծնողները դատի են տվել ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության նախագահ Հիլարի Քլինթոնին, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:

ՀԻշեցնենք, որ 2012թ-ին Բենգազիում դեսպանատան վրա հարձակման հետևանքով սպանվել էր չորս ամերիկացի, այդ թվում ԱՄՆ-ի դեսպանը:

Շոն Սմիթի և Թայրոն Վուդսի հարազատները Քլինթոնին մեղադրում են անհամաչափ գործողությունների համար, որոնց հետևանքով զոհվել են իրենց որդիները:

Փաստաթղթում ենթադրվում է... Читать дальше...

Ճապոնիայի կայսրը կրկին դիմել է ժողովրդին

Tert.am (hy) 

Ճապոնիայի կայսրը 82 տարեկան է և առողջական խնդիրներ ունի: Նա ակնարկում է, որ ցանկանում է հանգստի գնալ, բայց ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ: Ակիխիտոն չի կարող ուղիղ կերպով հայտարարել, որ ցանկանում է հրաժարվել գահից, քանի որ դա կարող է որպես քաղաքակա քայլ ընկալվել:

Ըստ Ճապոնիայի օրենսդրության՝ կայսրը չի կարող քաղաքական հայտարարություններ անել, նա միայն խորհրդանիշ է, որը միավորում է ժողովրդին: Վերջերս Ակիխիտոն իր երկրորդ տեսաուղերձով դիմել էր ճապոնացիներին:

Նա նշել էր, որ իր թույլ առողջության պատճառով վստահ չէ... Читать дальше...

Նոր մանրամասներ Ջոնի Դեպպի և Էմբեր Հերդի ամուսնալուծության գործընթացից

Tert.am (hy) 

Էմբեր Հերդին մոտ կանգնած աղբյուրները նոր մանրամասներ են հաղորդել լրագրողներին Ջոնի Դեպի հետ ամուսնալուծության գործընթացից: Հիշեցնենք, Հերդը Դեպին մեղադրում է տնային բռնության գործադրման համար:

TMZ պարբերականը հաղորդել է, որ դերասանուհին այդպես էլ չի մտել այն սենյակ, որտեղ գտնվել են Դեպի փաստաբանները՝ ամբողջ օրն անցակցնելով հարևան սենյակում:  Դեպի կինը ժամանել է կեսօրին և հեռացել է դատարանի շենքից երեկոյան 9-ին, սակայն հայտնի չէ, թե ինչ է կատարվել փակ դռների ետևում:

Ըստ աղբյուրի՝ կողմերը փորձել են համաձայնության գալ... Читать дальше...

Ջարեդ Լետոն հայտարարել է Ջոկերի մասին ֆիլմի թողարկման մասին

Tert.am (hy) 

«Ինքնասպանների ջոկատի» հոլիվուդան դերասան Ջարեդ Լետոն, ով ֆիլմում խաղացել է Ջոկերի դերը, հաղորդել է այն մասին, որ ֆիլմի վերջնական տարբերակում իր մասնակցությամբ բազմաթիվ դրվագներ են մոնտաժվել, հաղորդում է Variety-ին:

«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր դրվագում շատ բան եմ ցուցադրել: Հնարավոր է, այն ամբողջ խելագարության զտում է տեղի ունեցել»,- ասել է Լետոն:

Ըստ Լետոյի՝ «Ինքնասպանների ջոկատում»  դեռ շատ դրվագներ կան, որոնց հիման վրա կարելի է ֆիլմ ստեղծել Ջոկերի մասին:

Ազդեցիկ հանրապետականները կոչ են արել հանուն ԱՄՆ-ի անվտանգության չքվեարկել Թրամփի օգտին

Tert.am (hy) 

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն ընտրման դեպքում կդառնա «ԱՄՆ-ի պատմության ամենախելապակաս նախագահը»: «Նա վտանգի տակ կդնի ԱՄՆ-ի անվտանգությունն ու բարեկեցությունը»: Նման դիրքորոշում են հայտնել ԱՄՆ-ի հատուկ ծառայություններում և ղեկավարությունում պաշտոններ զբաղեցնող Հանրապետական կուսակցության  50 ներկայացուցիչ:

Նրանց համոզմամբ՝ Թրամփը կամքի ուժ, արժեքներ ու փորձ չունի, որոնք  անհրաժեշտ երկրի ղեկավարին: Դիմումի հեղինակներն ընդգծում են, որ նախագահի թեկնածուն... Читать дальше...

Ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

Tert.am (hy) 

Օգոստոսի 8-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի 125-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 20LL401 (վարորդ՝ Ա. Գ. ծնվ.1931թ ԼՂՀ Մարտակերտի շրջան Կիչան գյուղի բնակիչ.) և «ՎԱԶ-2121» մակնիշի 110SS01 (վարորդ՝ Ն. Ս. ծնվ. 1999թ ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի.բնակիչ)... Читать дальше...

Ճաղատացող կարճահասակ «Թզուկ» նարկոբարոնի բանտային պայմանները բարելավել են

Tert.am (hy) 

Բարելավվել են մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսման Լոերիի պահման բանտային պահմանները, հաղորդում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով կալանավորի փաստաբանին:

Հաղորդվում է, որ Գուսման Լոերին թույլ է տրվել ամեն օր կես ժամ անցկացնել դրսում, ինչպես նաև սնվել այլ կալանավորների հետո միասին, այլ ոչ թե առանձին: Պահման մնացած պայմանները անփոփոխ են մնացել:

Բացի այդ, փաստաբանի փոխանցմամբ, Թզուկը» սկսել է ճաղատանալ, բայց նրա ֆիզիկական վիճակն ավելի լավ է:   

Միանգամից երկու խմբավորում է ստանձնել Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը

Tert.am (hy) 

Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը իր վրա է վերցրել Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Հիշեցնենք, որ ահաբեկչության հետևանքով զոհվել էր ավելի քան 90 մարդ, հաղորդում է The Daily Star-ը:

««Իսլամական պետության» անդամը գործի է դրել մահապարտի գոտին Քվետտա քաղաքում»,- ասվում է Amaq գործակալության հաղորդագրությունում:

Ահաբեկչության համար պատասխանատվություն ստանձնել է նաև «Թալիբանին» հարող «Ջամաաթ ուլ-Ահրար» ծայրահեղական խմբավորումը:

Յանա Եգորյանը Ռիոյի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճեց Ռուսաստանի համար  

Tert.am (hy) 

Ազգությամբ հայ, Ռուսաստանը ներկայացնող Յանա Եգորյանը 2016թ-ի Օլիմպիական խաղերում նվաճեց թրամարտի ոսկե մեդալ: Արծաթը բաժին է հասել ռուս մարզիկ Սոֆյա Վելիկայային:

Յանան ծնվել է 1993թ-ին Երևանում, իսկ 6 տարեկան հասակում տեղափոխվել է Ռուսաստան:

Յանան Ռուսաստանի հավաքականի համար նվաճել է երկրորդ ոսկե մեդալը, ինչի շնորհիվ ընդհանուր հաշվարկով ՌԴ-ն հիմա զբաղեցնում է 5-րդ
հորիզոնականը:

Սիրահետիր Բեքհեմի նման (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Երեկ պապարացիները լուսանկարել են Դեյվիդ Բեքհեմին օրգանական մթերքների խանութում, ուր նախկին ֆուտբոլիստը ուղևորվել էր մարզասրահի պարապմունքներից հետո:

Լրագրողները նկատել են, որ խանութի մուտքի մոտ Բեքհեմը սիրահետում է գեղեցկուհի երկրպագուգուն:  41-ամյա մարզիկը նրան ինչ-որ բան է ասել, սևահերը ծիծաղել է, իսկ Դեյվիդը դեռ երկար ժամանակ հետևել է նրան հայացքով:

Հարկավոր է ՄԱԿ-ն ավելի արդյունավետ դարձնել. Բան Գի Մուն

Tert.am (hy) 

Միացյալ ազգերի կազմակերպության աշխատանքը հարկավոր է ավելի արդյունավետ և թափանցիկ դարձնել: Նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը Բուեյնոս-Այրեսում կայացած համաժողովի ընթացքում:

«Ես հույս ունեմ, որ կազմակերպությունը կկարողանա ավելի արդյունավետ դառնալ: 10 տարվա ընթացքում ես բոլոր ջանքերը գործադրել եմ, որպեսզի իրական փոփոխությունների հասնեմ, որպեսզի ՄԱԿ-ն ավելի թափանցիկ դառնա: Հարկավոր է շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ»,-ասել է նա:

Նշենք, որ 2017թ-ի հունվարի... Читать дальше...

Մեքսիկայում «Էրլ» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի  

Tert.am (hy) 

Մեքսիկայի արևելքում «Էրլ»  փոթորկի հետևանքով առաջացած սողանքների ու հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի: Այդ մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները:

Պուեբլա նահանգի նահանգապետ Ռաֆայել Մորենո Վալեն հաստատել է տեղի 32 բնակչի մահվան փաստը: Դրա հետ մեկտեղ իշխանություները չեն հերքում, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ փլատակների մաքրումը շարունակվում է:  Ինչպես նշել է Վալեն՝ միջոցառումներ են ձեռնարկվում տարածաշրջանում հիվանդությունների տարածումը կանխելու համար:

Վերակրուս նահանգում զոհերի թիվը հասել է 12-ի... Читать дальше...

Fox News-ի նախկին ղեկավարին մեղադրել են լրագրողներ նկատմամբ լրտեսության մեջ

Tert.am (hy) 

Հուլիսի վերջին պաշտոնից հեռացած Fox News-ի նախկին ղեկավար Ռոջեր Էյլսը օգտագործել է ամերիկյան այդ խոշոր հեռուստաալիքի  միջոցները իր հետ լարված հարաբերություններ ունեցող լրագրողներին լրտեսելու համար: Այդ մասին հաղորդել է СNN-ը:

Այդ մեղադրանքը ներկայացրել է հայտնի ամերիկյան լրագրող և հրապարակախոս Գաբրիել Շերմանը, ով մշտական հիմունքներով համագործակկցում է New York ամսագրի հետ: Նա պնդում է, որ  Էյլսը օգտվել է Fox News-ի միջոցներից խորհրդատուների, քատեխնոլոգների և մասնավոր խուզարկուների վարձելու... Читать дальше...

Ֆրանսիայում դեռահաս աղջկան մեղադրել են ահաբեկչության ծրագրավորման մեջ

Tert.am (hy) 

Ֆրանսիայում ահաբեկչության սպառնալիքի մեղադրանքով կալանավորված 16-ամյա կասկածյալին մեղադրանք է ներկայացվել ջիհադական հարձակում կազմակերպելու համար, հաղորդում է France Press գործակալությունը:

Հաղորդվում է, որ դեռահասին մեղադրանք է ներկայացվել ահաբեկիչների հետ հանցավոր համաձայնության գալու համար, գործակալությունը մեջ է բերում անանուն աղբյուրի խոսքերը:

Ավելի վաղ Փարիզի դատախազությունը հրաման էր արձակել աղջկան կալանավորելու և դատական հետաքննություն սկսելու մասին: Անչափահաս աղջկան ձերբակալել... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

В филиалах АО "Желдорреммаш" прошли мероприятия ко Дню защиты детей


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Даниил Медведев

Российские ракетки сообразили на троих // Даниил Медведев, Мирра Андреева и Элина Аванесян дружно вышли в 1/8 финала теннисного Roland Garros


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Международный форум «Экология» соберет в Москве около 1,2 тыс. участников





Путин в России и мире
Москва

Песков: Москва и Пекин намерены продолжать диалог по поставкам газа


Лукашенко в Беларуси и мире
Минск

«Генерал КГБ»: Лукашенко на закрытом совещании объявил, что скоро вступит в войну




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В Киеве допускают, что Зеленский может не попасть на саммит G7 в Италии


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Валерий Гергиев

Гергиев с артистами Мариинского и Большого театров продолжат фестиваль «Гений места»



Москва

Новые мониторы Xiaomi на российском рынке

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net