Իրաքում 22 ահաբեկիչ է սպանվել
Իրաքի Ֆալուջահ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սննդի մատակարարման երթուղու վրա միջազգային կոալիցիան ավիահարվածներ է իրականացրել, գրում է iraqinews.com:
Պարբերականի փոխանցմամբ՝ ավիահարվածների հետևանքով 22 ահաբեկիչ է սպանվել:
Ավիահարվածների հետևանքով ոչնչացվել են նաև ահաբեկչական խմբավորմանը պատկանող բժշկական նյութեր և պարագներ: