Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2018

Ղարաբաղյան հարցի վերաբերյալ հետաքրքրությունը մեծանում է, հնարավոր է՝ ՆԱՏՕ-ն ևս փոխի իր մոտեցումները դրա վերաբերյալ. Ստեփան Գրիգորյան

0

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝  քանի որ նոր իշխանությունները որոշել են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններ չանել, ապա ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության ձևաչափերում էլ փոփոխություններ սպասել պետք չէ:

Tert.am-ի հետ զրույցում նա, սակայն, չբացառեց, որ հուլիսին սպասվող ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովում Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարություններում փոփոխությունների ենթարկված մոտեցումներ կարող են լինել:

«Նոր իշխանությունները եկել են երկրի ներսում փոփոխություններ անելու համար, առաջին հերթին դրանց վրա են կենտրոնացած: Այն, որ նրանք ցանկանում են պահպանել մեր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ տարբեր ֆորմատներում, արդեն դրական է,- ասաց նա՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանն իր պայքարի, նաև վարչապետ ընտրվելու ժամանակ չի էլ ասել, որ արտաքին քաղաքականությունում կտրուկ փոփոխություններ կանեն,-ինչ խոստում տվել են, նրանք կկատարեն: Խոստում էր, որ կշարունակեն ակտիվ աշխատել Ռուսաստանի հետ, խոստում էր, որ Եվրամիության հետ ստորագրած համաձայնագիրը կիրականացնեն, խոստում էր, որ վիզայի ազատականացման շուրջ կաշխատեն»:

Ստեփան Գրիգորյանի բնորոշմամբ՝ պետք էլ չէ, որ Հայաստանն այս պահին կտրուկ փոփոխություններ անի իր արտաքին քաղաքականության մեջ: «Հարցը միայն այն չէ, թե ինչ գաղափարախոսություն ունի այսօրվա իշխանությունը կամ այսօրվա վարչապետը, նաև այն է, որ «թավշյա հեղափոխությունը» դեռ ավարտված չէ: Պետք է նոր ընտրություններ անցկացնենք: Պետք է Ազգային ժողովն էլ փոխվի, նոր դրանից հետո, երբ նոր մեծամասնություն կլինի Ազգային ժողովում, այդ ժամանակ կկարողանանք իշխող կոալիցիայից ինչ-որ բան պահանջել: Հիմա մեզ մոտ անցումային շրջան է, և դա է պատճառը, որ կարծում եմ՝ հիմա կտրուկ փոփոխություններ անել պետք չէ»,- ասաց նա:

Հուլիսին նախատեսված ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովին, քաղաքագետի կանխատեսմամբ, Հայաստանն ինչ-որ մակարդակով կներկայանա, հիմա, նրա համոզմամբ, ՀՀ արտաքին գերատեսչությունը հավուր պատշաճի կպատրաստվի դրան:

«Կասկած չունեմ, որ արտաքին գործերի նախարարությունը հիմա դիվանագիտական խողովակներով աշխատանք տանում է այդ ուղղությամբ»,- ասաց նա:

Ստեփան Գրիգորյանը չբացառեց, որ  ՆԱՏՕ-ի այս անգամվա գագաթնաժողովին Ղարաբաղյան հիմնախնդրի մասին քննարկումներ լինեն: «Կարծում եմ՝ կարող են անգամ փոխված մոտեցումներ լինել Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ: Պետք է այդ հարցում ուշադիր լինենք: Քանի որ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարություններ արեց, կարևոր հայտարարություններ արեց նաև Ֆրանսիայի արտգործնախարարը: Դա նշանակում է, որ Ղարաբաղյան հարցի վերաբերյալ հետաքրքրությունը մեծանում է»,- ասաց նա՝ նշելով, որ այդ հետաքրքրվածության մեծացման դրսևորումներ կարող են լինել նաև ՆԱՏՕ-ում:

Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ ինքը, ճանաչելով նորանշանակ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին, կասկած չունի, որ գիտակցում է, որ նման իրավիճակ կլինի և դրան պատրաստվում է:

Արդյոք ՆԱՏՕ-ն Հայաստանի նոր իշխանությունների հետ կվերանայի՞ իր հարաբերությունները. այս հարցի պատասխանը, Ստեփան Գրիգորյանի  խոսքով, շատ պարզ է և հասարակ՝ ՆԱՏՕ-ն կհամագործակցի Հայաստանի հետ այնքան խորը, որքան վերջինս ցանկանա:

«Հիմա ինչ-որ մակարդակով Հայաստանն իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ կպահպանի, բացառվում է, որ ՆԱՏՕ-ն միակողմանի ինչ-որ բան նախաձեռնի, դա իր սկզբունքներին կհակասի»,- ասաց նա:

Ռուսաստանը, քաղաքագետի համոզմամբ, կշարունակի չխառնվել Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններին: «Հաշվի առնելով, որ Ռուսաստանը չմիջամտեց մեր գործերին, ուրեմն պետք է կարծենք, որ նրանք մեզ չեն համարում պրո-արևմտյան երկիր՝ պրիմիտիվ իմաստով: Ռուսաստանը Հայաստանում կատարվածը բավականին չեզոք և հավասարակշռված ընկալեց, նշանակում է՝ մտավախություններ չեն տեսնում: Նախկին իշխանությունների ժամանակ էլ չի ասել՝ մի՛ աշխատեք ՆԱՏՕ-ի հետ: Ուրեմն ինչ-որ աստիճանի համագործակցության մասին է խոսքը, Ռուսաստանը պրիմիտիվ չի միջամտի»,- ասաց նա:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин: Активно укрепляем отношения с Китаем


Спорт в России и мире
Москва

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Кирилл Скачков

Скачков и Тайлакова выиграли соревнования по настольному теннису на Играх БРИКС


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Обмен электронными транспортными накладными стал доступен участникам «Биржи грузоперевозок ATI.SU»





Путин в России и мире
Москва

СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Александр Розенбаум

Розенбаум проиграл суд из-за неуплаты счетов за энергоснабжение



Москва

Выборы в Совет депутатов Одинцовского округа пройдут 8 сентября

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net