Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2018

ԵՊՀ ռեկտորի հրաժարականը պահանջող ուսանողները իրազեկման երթ են իրականացնում. ուղիղ

0

12:23

Ցուցարարներին մոտեցավ «Ես դեմ եմ անհիմն ռեստարտին» գրությամբ պաստառով մի երիտասարդ, որը, դիմելով ուսանողներին, կոչ արեց միանալ իրեն, սակայն ուսանողները բացասաբար ընդունեցին նրան՝ հայտնի՝ բթամատը ներքև ժեստը ցույց տալով:

«Որովհետև առանց փաստերի, աուդիտի, պատկան մարմինների գնահատականի անընդունելի եմ համարում այսքան մարդկանց հավաքվելը: Համոզված եմ, որ հավաքվածներից մի մասը գոնե չգիտի՝ ինչի համար են հավաքվել»,-ասաց նա:

Ներկայայանալու առաջարկին ի պատասխան նա ներկայացավ՝ ԵՊՀ նախկին շրջանավարտ և մագիստրոս, որը պատրաստվում է ուսումը շարունակել մայր բուհում:



12:01

Ուսանողները ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտից իրազեկման երթ սկսեցին դեպի բուհի տարբեր ֆակուլտետներ ու մասնաշենքեր:

Նշենք, որ իրազեկման ակցիային մանսակցում են ԵՊՀ տարբեր մասնաճյուղերից:

Ուսանողները բարձրաձայնում են բուհում տեղի ունեցող ֆինանսական չարաշահումների մասին:

Ուսանողները նաև հնչեցնում են «Ազատ, անկա ուսանող» կարգախոսը:



11:38 ԵՊՀ ռեկտորը պարտավոր է հասկանալ, որ իրավիճակ է փոխվել, ժամանակներ. Դավիթ Պետրոսյան


Այս պահին ԵՊՀ Կենտրոնական մասնաշենքի դիմաց հավաքվել են մի քանի տասնյակ ուսանողներ՝ պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը:

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանն ասաց. «Մենք մոտ մեկ ամիս սպասեցինք, հուսով էինք, որ համալսարանում տեղի կունենան որոշակի բարեփոխումներ: Նախաձեռնություն կլինի ղեկավար կազմից, ինչ-որ հայտարարություններ կլինի ուսանողներին աջակցելու, բայց մենք էլի շարունակում ենք ուսանողներից, դասախոսներից ստանալ զանգեր, որում նշվում է, որ մարդիկ, որոնք մասնակցել էին ցույցերի, մեղմ ասած, լավ վերաբերմունքի չեն արժանանում: Այս պայմաններում, հաշվի առնելով ԵՊՀ-ում բազմաթիվ խնդիրների առկայությունը՝ սկսած կրթական խնդիրներից՝ կրթության որակը, ակադեմիական ազատությունը, կառավարման թափանցիկությունը, ռեսուրսների ծախսման ոչ արդյունավետությունը, ավելին՝ վատնումը, մեզ այլ բան չի թողնում, քան պահանջել ղեկավար կազմի՝ այդ թվում՝ ռեկտորի հրաժարականը:

Դավիթ Պետրոսյանը, անդրադառնալով ռեկտոր Արամ Սիմոնյանի այն հայտարարությանը, որ մի քանի բախտախնդիրների պատճառով չի պատրաստվում հրաժարական տալ, ասաց. «Մենք մեկուկես տարի է՝ անմիջական շփվում ենք ռեկտորի հետ, բայց մի բան պարզ է, որ համալսարանն ուսանողակենտրոն չէ: Եվ այսպես շարունակվել չի կարող:  Իրավիճակ է փոխվել, ժամանակներ, և եթե իրենք չեն կարողանում փոխվել, ուրեմն պետք է հեռանան»:

Հարցին, թե Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը երեկ հայտարարել է, որ պատրաստվում են ֆինանսական ստուգումներ անել մայր բուհում, նախաձեռնության ղեկավարն ասաց, որ որոշ թվերի ծանոթ են:

«Իհարկե, հետո 2016 թ, հաշվետվությունը «փախավ» կայքից ու 2 միլիոն 600 հազար դրամով առնել սեղան, 1 միլիոնով առնել աթոռ. 141 միլիոն դրամ տրամադրել մաքրման ծառայության համար, երբ հավաքարարները մինիմալ աշխատավարձ են ստանում, էս ամենը ցույց է տալիս, որ կան շատ խնդիրներ, որոնք պետք է բացել և հասկանալ, թե այդ գումարներն ուր են գնում»,-ասել է նա:

Անդրադառնալով մայր բուհի ռեսուրսների ոչ արդյունավետ ծախմանը՝ «ԵՊՀ-Ռեստարտ» նախաձեռնության ղեկավարը վերարձանագրեց, որ 130 միլիոն դրամն այլևս չի ուղղվում Հայաստանի երիտասարդական հիմնադրամ։

«Ռեսուրսների արդյունավետ կառավարումը համալսարանի համար շատ կարևոր է, իսկ ռեկտորը հայտարարեց, որ եթե համալսարանի գումարն անգամ 2-3 անգամ շատ լինի, միևնույն է՝ էլի չի բավարարելու: Այստեղ ուղղակի փաստն այն է, որ ռեսուրսների արդյունավետ մենեջմենթ տեղի չի ունենում»,-ասաց Դավիթ Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է հոգաբարձուների խորհուրդը լուծարելուն, ապա նա նշեց, որ հոգաբարձուների խորհրդի անդամների 25 տոկոսն այժմ գոյություն չունի, քանի որ նրանք նախկին պաշտոնյաներ են: Իսկ մյուս 25 –ին տոկոսին, որոնք ներկայացնում են Կրթության և գիտության նախարարությունը, հետկանչի կոչ է արվելու:

Հիմնական խնդիրն է, որ ԵՊՀ կառավարման մեջ՝ ղեկավար կազմում, չլինեն կուսակցական և քաղաքական պաշտոնյաներ: Նրա խոսքով՝ սա միայն Երևանի պետական համալսարանի խնդիրը չէ, այն կա գրեթե բոլոր բուհերում:

Ինչ վերաբերում է հարցին, թե ով կարող է փոխարինել Արամ Սիմոնյանին, ապա Դավիթ Պետրոսյանն ասաց, որ կոնկրետ որևէ թեկնածու չունեն:





10։51


Մեկնարկել է «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության բողոքի ակցիան՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջով: 

Հիշեցնենք, որ նրանք հայտարարություն էին տարածել՝ ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին կոչ անելով ժամը 11:00-ին, սկսել դասադուլ և գործադուլ հետևյալ պահանջներով` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարական, Հոգաբարձուների խորհրդի լուծարում, ֆինանսական աուդիտի անցկացում, ՈՒԽ-ի և արհմիության գործունեության կասեցում: 


Որպես նման քայլի դիմելու պատճառ մատնանշված են մայր բուհի բազմաթիվ խնդիրները՝ կրթության ցածր որակ, կենցաղային ոչ արժանապատիվ պայմաններ, ֆինանսների անարդյունավետ օգտագործում, ակադեմիական միջավայրի բացակայություն, դասախոսների և ուսանողների հետապնդումները քաղաքական հայացքների համար, բուհ-ի և նրա մի շարք կառույցների կուսակցականացվածությունը, բազմաթիվ ուսանողների և դասախոսների բողոքները, համալսարանում ուսանողների և դասախոսների շահերը պաշտպանող երկու կառույցների՝ ՈՒԽ-ների և արհմիության գործունեության ցածր արդյունավետությունը:


«Հայաստանում տեղի է ունեցել Թավշյա հեղափոխություն, Հայաստանում տեղի է ունեցել մշակույթի և մտքի հեղափոխություն, և ԵՊՀ-ում տիրող և՛ մթնոլորտը, և՛ իրավիճակը չեն համապատասխանում հեղափոխության հռչակած սկզբունքներին և արժեքներին: Համապատասխանեցումը շատ արագ պետք է իրականացվի: Կեցցե՛ ազատ, անկախ ուսանողը, կեցցե՛ ազատ, անկախ դասախոսը, կեցցե՛ ազատ, անկախ ԵՊՀ-ն»,- ասված է նախաձեռնության հայտարարության մեջ: 



 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: В этом году в ТиНАО будет благоустроено несколько больших зон отдыха


Спорт в России и мире
Москва

Певец Крид заявил, что бывшие сделали его сильнее


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Дарья Касаткина

Касаткина и Шнайдер завоевали по трофею, Швейцария выбила Италию на Евро. Главное к вечеру


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Многие краснодарцы к 25 годам имеют несколько высших образований, семью и бизнес





Путин в России и мире
Москва

Песков рассказал, где будут жить собаки, подаренные Путину Ким Чен Ыном


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко обратился к лидеру Туркменистана




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Нариман Джелял переехал из сибирской тюрьмы в Киев


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Игорь Бутман

Солисты Большого театра и квартет Бутмана выступят на фестивале Ruskeala Symphony в Карелии



Москва

Пострадавшего от нападения собак мальчика перевезут в клинику Рошаля

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net