Արքայազն Հարին և Մեգան Մարքլն ամուսնությունից հետո առաջին անգամ մասնակցել են հանրային միջոցառման (լուսանկարներ)
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը, որոնք պսակադրությունից հետո ստացել են Սասեքսի դուքս և դքսուհի տիտղոսները, որպես այր ու կին առաջին անգամ մասնակցել են հանրային միջոցառման՝ արքայազն Չարլզի 70-ամյակին նվիրված հավաքին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, սկեսրայրի հոբելյանին ներկա գտնվելու համար Մարքլը համաձայնել է միառժամանակ հետաձգել մեղրամիսը:
Հայտնի է, որ դքսուհու և արքայազն Չարլզի միջև շատ ջերմ հարաբերություններ են հաստատվել: Նրանք ունեն ընդհանուր հետաքրքրություններ՝ այդ թվում նաև բարեգործությունը:
Հիշեցնենք, որ պսակադրության օրը հարսնացուի հայրն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել դստերը դեպի խորան ուղեկցել, ինչը նրա փոխարեն արել է արքայազն Չարլզը:
Հավելենք, որ արքայազն Չարլզի ծննդյան իրական օրը նոյեմբերի 14-ն է, սակայն բրիտանական թագավորական ընտանիքում ընդունված օրենքի համաձայն՝ 70-ամյակը նշվելու է երկու անգամ՝ գարնանն ու աշնանը: Այս մեկը կրում է խիստ պաշտոնական բնույթ, իսկ նոյեմբերին արքայազնն իր հոբելյանը կնշի ընտանիքի ու հարազատների շրջապատում: