Նորվեգիայում կառուցվում է աշխարհի ամենագեղեցիկ պլանետարիումը
Նորվեգիայում պլանետարիում է կառուցվում, որը ոչ պաշտոնապես անվանում են ամենագեղեցիկն աշխարհում:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, Snøhetta հանրահայտ ճարտարապետական ընկերության աշխատակիցներն իրենց պատկերած դիզայնով, ասես, հուշում են, որ արդեն եղել են այլ մոլորակների վրա: Նրանք վերջերս հրապարակել են Solobservatoriet պլանետարիումի նախագիծը, որն իրենից արևային դիտարան է ներկայացնում: Այն տեղակայվելու է երկրի մայրաքաղաք Օսլոյից 45 կմ դեպի հյուսիս՝ «Հարեստուա» անառում:
Դիտարանի մակերեսը, որն արդեն անվանում են Հյուսիսային Եվրոպայի առաջադեմ աստղագիտական հետազոտական կենտրոնը, կազմում է 1500 քառ. մետր:
Կենտրոնը կկառուցեն 12 մետր բարձրությամբ հետազոտական աշտարակի կողքին, որը կառուցվել է 1954-ին՝ ամբողջական արևային խավարմանը հետևելու նպատակով: