Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին պարգևատրել են «ՄԻՖԻ-ին մատուցած ծառայությունների համար» շքանշանով
Ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի անդամ Յուրի Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ՌԴ «ՄԻՖԻ» Ազգային հետազոտական միջուկային համալսարանի առաջատար գիտնականների և պրոֆեսորների հետ:
«Ակադեմիկոս Հովհաննիսյանը կիսվել է «ՄԻՖԻ»-ում իր ուսանելու տարիների հիշողություններով և ձեռք բերած գործնական հմտություններով, որոնք իրեն շատ են օգնել հետազոտական գործունեություն ծավալելիս: Հանդիպման ավարտին ռեկտոր Ստրիխանովը հայտարարել է «ՄԻՖԻ»-ի շրջանավարտին «ՄԻՖԻ-ին մատուցած ծառայությունների համար» շքանշանով պարգևատրելու որոշման մասին», - ասվում է համալսարսանի մամուլի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2016 թվականին Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակի նոր՝ 118-րդ տարրը որոշվել է անվանել «օգանեսոն»՝ պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի պատվին, որը զգալի ավանդ ունի քիմիական տարրերի ուսումնասիրության գործում: