Հանձնարարելու եմ ստուգումներ սկսել մետաղական հանքերում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Մետաղական հանքերի գործունեությունը պետք է համապատասխանեցնել բնապահպանական նորմերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք տեղեկություններ ունենք, որ բազմաթիվ հանքեր չեն կատարել իրենց պարտավորությունները պետության նկատմամբ».- ասաց վարչապետը՝ հավելելով, որ չկատարված վճարումները հասնում են մի քանի հարյուր միլիոն դրամի:
Փաշինյանն ասաց, որ ՀՀ կառավարությունը վճռական է մետաղական հանքերում ստուգումներ իրականացնելու հարցում՝ հույս հայտնելով, որ այդ գործընթացում իրենք ամբողջովին կընդգրկեն մամուլին:
«Մեր բոլոր գործողությունները պետք է լինեն պրոֆեսիոնալ, առանց նեգատիվ հետևանքների թե՛ միջազգային ատյաններում, թե՛ տեղական ներդրումային պոզիտիվ միտումների հետ կապված»,- ընդգծեց վարչապետը: