23-ամյա ամերիկուհու անկեղծ հուզմունքը՝ «Միսս ԱՄՆ» մրցույթում հաղթելու կապակցությամբ (լուսանկարներ)
ԱՄՆ Լուիզիանա նահանգի Շրևփորթ քաղաքում տեղի է ունեցել «Միսս ԱՄՆ» գեղեկության մրցույթը, որում հաղթել է Նեբրասկա նահանգի բնակչուհի Սառա Ռոուզ Սամերսը՝ առաջ անցնելով մյուս 50 աղջիկներից, գրում է Daily Mail-ը՝ նկատելով, որ աղջիկն այն աստիճան է հուզվել, որ նույնիսկ բեմի վրա ծնկի է իջել:
Աղբյուրը մանրամասնում է, որ բարեկազմ շիկահերը 23 տարեկան է: Նա Տեխասի համալսարանի շրջանավարտ է, մասնագիտությամբ՝ մանկաբույժ:
Հայտնի է, որ մրցույթի եզրափակիչ փուլ է անցել երեք մասնակից: Արդյունքում հաղթել է Սամերսը:
Գեղեցկուհին պատմել է, որ «Միսս ԱՄՆ» տիտղոսը կրելով՝ ինքը պարտավորվում է ինչ-որ բանով օգնել շրջապատի մարդկանց: Սամերսը մանրամասնել է, որ ցանկանում է պայքարել կանանց նկատմամբ սեռական բռնության խնդրի դեմ: Բացի դրանից, նա կոչ է արել ամերիկացիներին երբեմն լսել իրար:
Հայտնի է, որ երիտասարդ գեղեցկուհին ԱՄՆ-ն ներկայացնելու է «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթում: