ՈւԵՖԱ-ն մերժել է «Միլանի» առաջարկը. ակումբը կարող է չմասնակցել Եվրոպա լիգային
ՈւԵՖԱ-ն մերժել է «Միլանի»` ֆինանսական ֆեյր փլեյի հետ կապված խնդիրները անձամբ կանոնակարգելու վերաբերյալ առաջարկը: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:
Այժմ «Միլանի» ֆինանսական հաշիվները պետք է ստուգվի ՈւԵՖԱ-ի` ակումբների ֆինանսական գործունեությունը վերահսկող դատական պալատի կողմից: Գործի վերաբերյալ լսումները կլինեն հունիսին:
Նշվում է, որ «ռոսոներիները» կարող են զրկվել տրանսֆերներ կատարելուց կամ որակազրկվել եվրագավաթների մասնակցությունից: Եթե Գատուզոյի թիմը չմասնակցի հաջորդ մրցաշրջանում Եվրոպա լիգայի խաղարկությանը, ապա նրա փոխարեն ուղեգիրը կտրվի «Ատալանտային», իսկ «Ֆիորենտինա» կմասնակցի որակավորման խաղերին: