Վաշինգտոնն ընդլայնել է Թեհրանի նկատմամբ սահմանված անհատական պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է անհատական պատժամիջոցներն Իրանի նկատմամբ: Այս մասին մայիսի 22-ին ասվում է ամերիկյան ֆիննախարարության կայքում:
Պատժամիջոցներ են սահմանվել 5 իրանցու նկատմամբ, որոնք, Միացյալ Նահանգների կարծիքով, Եմենի հուսիթ ապստամբներին սպառազինում և խորհուրդներ են տրամադրել, որոնք այնուհետև օգտագործվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքները հրթիռակոծելու համար:
Վաշինգտոնը հայտարարել է, որ անհատական պատժամիջոցի ենթարկված իրանցիներից 4-ը հուսիթների հետ աշխատել են Իրանի Հեղափոխական գվարդիայի միջոցով, իսկ հինգերորդն օգնել է ֆինանսավորել Հեղափոխական գվարդիան: