Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2018

Չի կարելի շահարկել Հայոց ցեղասպանության թեման և այն կապել Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների հերթական վատթարացման հետ. Ալեքսանդր Ցինկեր

0

Իսրայելի Քնեսեթի 15-րդ նստաշրջանի պատգամավոր, դոկտոր Ալեքսանդր Ցինկերի խոսքով՝ չի կարելի շահարկել Հայոց ցեղասպանության թեման և այն կապել Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների հերթական վատթարացման հետ:  

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իսրայելցի պաշտոնյաների մոտ պետք է վերջնականապես ձևավորվի գիտակցումը, որ պետք չէ խղճի հետ գնալ փոխզիջման քաղաքական և տնտեսական նախընտրությունների պատճառով և մոռանալ պատմական փաստի՝ Հայոց ցեղասպանության մասին:

«Թուրքիայի նախագահ Էրդողանի հերթական հակաիսրայելական ելույթների շարքն Իսրայելում համապատասխան արձագանք է առաջացրել: Իսրայելի զբոսաշրջության նախարարը դիմել է քաղաքացիներին՝ կոչ անելով հրաժարվել Թուրքիայի ծովափում հանգստանալուց, գյուղատնտեսության նախարարը «հակաթուրքական պատժամիջոցներ» է սահմանել՝ արգելելով Թուրքիայից գյուղատնտեսական արտադրանքի ներկրումը, Քնեսեթի պատգամավորները նորից սկսեցին խոսել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին»,- հիշատակեց Ալեքսանդր Ցինկերը:

Նա նկատեց, որ վիրավորանքի զգացողություն այս ընթացքում կա նաև նման հայկական զանգվածային լրատվամիջոցներում:  Ցինկերը նշեց, որ նման վերաբերմունքը հասկանալի է, բայց, ըստ նրա, պետք է նկատել այն փոփոխությունները, որոնք կան Իսրայելի հասարակությունում:

«Դեռ չի եղել այնպիսի մի իրավիճակ, որ Իսրայելի առաջատար նախարարները, Քնեսեթի խոսնակը և խորհրդարանի մի շարք պատգամավորներ միաժամանակ արտահայտվեն Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին՝ անկախ Թուրքիայի հետ հարաբերություններից: Այո՛, նման օրենքի ընդունումը քիչ ժամանակ չի պահանջի, բայց քաղաքական գործիչների, նախարարների և պարզապես երկրի քաղաքացիների բոլոր այդ խոսքերն իսրայելական հասարակությունում ձևավորում են հենց այն մթնոլորտը, որն անհրաժեշտ է օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին օրենքի պաշտպանության համար»,- ասաց նա:

Իսրայելցի դոկտորի կանխատեսմամբ՝ որքան մոտենում է հունիսի 24-ը՝ Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրությունների ամսաթիվը, այնքան մեծանում է երկրների միջև լարվածությունը:

«Էրդողանը հակաիսրայելական հռետորաբանությունը ընտրել է որպես նախընտրական հաղթաթուղթ, և այժմ նա արդեն նախընտրական արշավի էքստազի մեջ սպառնում է խզել Իսրայելի հետ տնտեսական կապերը»,- նշեց նա:

Ալեքսանդր Ցինկերի հիշատակմամբ՝ Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները գրեթե խզված են եղել 2011 թվականին՝ «Մավի Մարմարա» նավի հետ տեղի ունեցած միջադեպից հետո:

«2016 թվականին հայտարարվել է մեր երկրների միջև «հարաբերությունների կարգավորման» մասին, սակայն այդ «կարգավորումն» այնքան էլ ամուր չստացվեց. Էրդողանն անընդհատ անում էր ամեն ինչ Իսրայելի հետ հարաբերությունները փչացնելու համար՝ բացահայտ կերպով հանդես գալով ՀԱՄԱՍ-ի կողմից, որը նպատակ է դրել ոչնչացնել հրեական պետությունը»,- հիշեցրեց նա:

Ըստ նրա՝ դեռ պարզ չէ, թե ինչով կավարտվի ներկայիս ճգնաժամը: Ցինկերը կանխորոշեց՝ Իսրայելի և ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումն Էրդողանին կդնի մերժվածների միջազգային խմբի մեջ՝ հաշվի առնելով եվրոպացիների կողմից նրա նկատմամբ առկա ոչ այնքան մեծ սերը:

«Բայց այսօր Էրդողանի օպերատիվ խնդիրը թերևս երկրի ներսում իր դիրքերի ամրապնդումն է: Իսկ քանի որ նա իր իշխանությունը կառուցում է սուլթանի սկզբունքով, որը քարոզում է ռևանշիզմ և օսմանական կայսրության նախկին հզորության վերականգնում, արտաքին թշնամիների մեծացման գործոնը կարող է նրան միայն օգուտ լինել»,- ասաց նա:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Три из пяти участков новой трассы на юго-западе Москвы завершены — Собянин


Спорт в России и мире
Москва

Сделано в СССР. Первое историческое ралли в Москве стартует 2 июня


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Новак Джокович

Новак Джокович и Хамад Меджедович сыграли в бочче на Ролан Гаррос | Виды спорта


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

«Рексофт», «Норсофт» и АТОЛЛис анонсировали скорое тестирование отечественных IT-продуктов бренда «MAGMA»





Путин в России и мире
Москва

Президент Путин вернулся в Москву и встретился в Кремле с главой Ингушетии


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко назвал рецепт своего фирменного салата "Молодость", которым угощал Путина в Минске




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Столтенберг решил не встречаться с Зеленским в Брюсселе


Навальный в России и мире
Москва

Адвокатам Навального продлили арест



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Мариинка

Мариинка представит в Большом две версии постановки оперы Глинки «Жизнь за царя»



Москва

10 ядовитых грибов, которые встречаются в России

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net