Հարավաֆրիկյան Հանրապետությունում գետաձիերը փրկել են գնու այծքաղին կոկորդիլոսներից (տեսանյութ)
Հարավաֆրիկյան Հանրապետությունում կոկորդիլոսները հարձակվել են գնու այծքաղի վրա, սակայն գետաձիերը խառնվել ու փրկել են կենդանուն:
Միջադեպը նկարահանել է Կրյուգերի ազգային պարկի սաֆարիի մասնակիցներից մեկը: Այն հրապարակվել է YouTube-ի Kruger Sightings ալիքում:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է ջրում թաքնված կոկորդիլոսը բռնել այծքաղերից մեկի գլուխը: Երկրորդ կոկորդիլոսը միացել է առաջինին՝ բռնելով այծքաղի ոտքը, և նրանք միասին սկսել են քարշ տալ իրենց զոհին:
Գետում նստած գետաձիերը հետաքրքրությամբ հետևել են ընթացող պայքարին: Երբ կոկորդիլոսները չափազանց մոտ են եկել գետաձիերին, վերջիններս սկսել են կծել նրանց, ինչը և օգնել է այծքաղին ազատվել և հեռանալ: Գետաձիերը շրջապատել են այծքաղին և ուղեկցել մինչև ափ: