Անչելոտին ու «Նապոլին» համաձայնության են հասել
«Նապոլին» համաձայնության է եկել նոր գլխավոր մարզչի հարցում իտալացի մասնագետ Կարլո Անչելոտիի հետ: Այս մասին վստահեցնում է «Corriere dello Sport»-ը:
Անչելոտին պետք է փոխարինի Մաուրիցիո Սարիին, ում ծառայություններով հետաքրքրված են «Չելսին» ու «Զենիթը»: Միակ խանգարող հանգամանքը կարող է լինել այն, որ Սարին որոշում կայացնի մնալ Նեապոլում, ինչը իտալական լրատվամիջոցն անհնար է համարում.
«Ես դեռ չեմ կարողանում հավատալ այս ամենին:Սակայն տարիների ընթացքում այս լրատվամիջոցը սխալ տեղեկություն չի հայտնել»,- իր նյութի մեջ գրել է լրագրող Իվան Ձաձարոնին:
«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը բանակցություններին չի մասնակցել, իսկ Անչելոտիի կողմից բանակցությունների սեղանին է նստել իր փաստաբանը: Անձամբ Անչելոտին առաջարկ էր սպասում «Արսենալից», սակայն, չստանալով ոչ մի առաջարկ, գոհ է մնացել այն փաստից, որ վերադառնում է Ա Սերիա: