ESPN. Ռոնալդուն 3-րդ տարին անընդմեջ աշխարհի ամենահայտնի մարզիկն է
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երրորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենահայտնի մարզիկ` ESPN-ի վարկածով:
Դասակարգումն արվել է հաշվի առնելով գովազդային պայմանագրերը, համացանցում հետևորդների քանակը և որոնման արդյունքները:
Լավագույն եռյակում են նաև «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին և «Քլիվլենդի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը:
1. Կրիշտիանու Ռոնալդու - ֆուտբոլ
2.Լիոնել Մեսսի - ֆուտբոլ
3. Լեբրոն Ջեյմս - բասկետբոլ
4.Նեյմար - ֆուտբոլ
5. Ռոջեր Ֆեդերեր - թենիս
6. Թայգեր Վուդս - գոլֆ
7. Կևին Դյուրանտ - բասկետբոլ
8. Ռաֆաել Նադալ - թենիս
9. Ստեֆեն Կարի - բասկետբոլ
10. Ֆիլ Միկելսոն - գոլֆ