Պուտինը գնահատել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդակցության աշխատանքը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության XV նիստի մասնակիցներին՝ ընդգծելով, որ հանդիպումը եղել է արդյունավետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով Կրեմլի հաղորդագրությունը:
«Անցյալ ժամկետում խորհրդակցությունն իրեն ցուցադրել է որպես արդյունավետ խորհրդատվական մարմին, որն ապահովում է առավել նշանակալի պրոֆեսիոնալ խնդիրների քննարկման հնարավորությունները և Համագործակցության մասնակից պետությունների շահերից բխող համատեղ գործողությունների ծրագրումը: Կարևոր է, որ խորհրդակցության աշխատանքը կառուցվում է ԱՊՀ այն սկզբունքներին համապատասխան, որոնք են իրավահավասարությունը, մասնակիցներից յուրաքանչյուրի դիրքորոշումը հաշվի առնելը», - ասվում է ՌԴ նախագահի ուղերձում:
Նա նաև ընդգծել է, որ այսօր աշխարհում ստեղծված իրավիճակը թելադրում է ժամանակակից մարտահրավերներին արձագանքելու նոր, արդյունավետ ուղիների որոնման անհրաժեշտությունը: Այդ մարտահրավերների թվում նա նշել է ահաբեկչական ակտիվությունը, կազմակերպված հանցավորությունը, անօրինական միգրացիան, թմրավաճառքը, լրջագույն էկոլոգիական վտանգները: