«Սպիտակ ոսկի». Bugatti-ն ճենապակյա տարրերով հատուկ Veyron է ներկայացրել՝ 2.4 մլն դոլար արժողությամբ (տեսանյութ)
Business Insider-ը ներկայացրել է Bugatti Veyron Grand Sport մոդելի՝ ճենապակուց պատրաստված տարբերակը, որն այժմ դիմացկունության փորձարկումներ է անցնում, որպեսզի ճանապարհին կոտրվելու խնդիրներ չառաջանան:
Հատուկ Bugatti Veyron-ն արժե 2.4 մլն դոլար: Ընկերությունն այս մոդելն անվանել է L'Or Blanc, այսինքն՝ «սպիտակ ոսկի»: Ֆրանսիական ավտոարտադրողը մշտապես ցանկացել է ոչ ավանդական նյութեր համակցել, որոնք սովորաբար չեն կիրառվում մեքենաներում:
Ինչպես նշում է ընկերության ներկայացուցիչը, Bugatti-ի դիզայներները ոգեշնչվել են Ճենապակու թագավորական գործարանի աշխատակիցներից՝ ճենապակին ներկելու գործընթացը նմանեցնելով մեքենաշինության ոլորտի դիզայներական աշխատանքներին:
Դիզայներները ձեռքով են պատրաստել ճենապակյա տարրերը՝ վառելիքի դռնակը, ապրանքանշանը: