Եթե ՀՀԿ-ի հետ փոխկապակցված մարդիկ անօրինականություններ են կատարել՝ պատասխանատվության կկանչվեն. Գագիկ Մելիքյան (տեսանյութ)
Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հորդորում է կոռուպցիոն սխեմանները չփոխկապակցել որևէ ուժի հետ, քանի դեռ իրավապահները այդ խնդրով կզբաղվեն: Ըստ նրա՝ իրավապահները պետք է խստագույն պատասխանատվության ենթարկեն բոլոր նրանց ովքեր, որ տնտեսական գործունությունը իրականացրել են օրենքի կոպիտ խախտումներով:
«Կարծում եմ, որ իրավապահներն այս բնագավառում լուրջ անելիքներ ունեն: Քննություն չի եղել,անուններ չեն հրապարակվել, երբ, որ անուններ կհրապարակեն, քննության արդյունքներում կտեսնենք փոխկապակցված անձինք, եթե անօրինական գործողություններ են իրականացրել, նույնպես պատասխանատվության կկանչվեն»,-շեշտեց նա:
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին, որոնցով, հավանաբար, բացառվելու է ռեյտինգային ընտրակարգը, Գագիկ Մելիքյանը ասաց , որ մինչև նախագիծը պատրաստ չլինի, մեկնաբանություններ չի կարող տալ, տեղին չէ:
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա պատգամավորը ասաց, որ իրենց օրակարգում նման հարց այս պահին չկա, բայց դա չի ենթադրում, որ ռևանշի են ձգտում.
«Ռևանշը մեր համար բացառված է»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով մարզպետների սպասվող փոփոխությանը՝ Մելիքյանն ասաց, որ ՀՀԿ-ն այդպիսով վերահսկողական լծակ չի կորցնում, քանի որ մարզպետներն ավելի շատ պատասխանատվություն են կրում:
Մանրամասները՝տեսանյութում:
Անի Գևորգյան