Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2018

Թող Թուրքիան բացի իր արխիվները, և ոչ թե մենք ապացուցենք, որ Ցեղասպանություն է եղել, այլ իրենք՝ որ չի եղել. Հակոբ Չաքրյան

0

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարի հիմքում պաշտոնական Երևանը երբևէ Թուրքիայի տարածքային ամբողջականության նկատմամբ նկրտումներ չի ունեցել, և այս հարցում թուրքական կողմը մշտապես փորձել է միջազգային հանրությանը մոլորության մեջ գցել:

Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Թուրքիայի վարչապետի՝ այսօր արված հայտարարության մեջ խոսվում մեր՝ Թուրքիայի տարածքային ամբողջականության նկատմամբ նկրտումների մասին, եթե պաշտոնական Երևանը /Հայաստանի բոլոր 3 նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան/, երբևէ Թուրքիային տարածքային ամբողջականության հարց չեն բարձրացրել:

«Թուրքիան 1991-ից /ՀՀ անկախությունից ի վեր, այսինքն/, նույն քաղաքականությունն է վարում, թեև այս ընթացքում բազում կառավարություններ են փոխվել: Միջազգային իրավունքի նորմերով՝ թշնամական վերաբերմունք է այն, երբ Թուրքիան իր հարևանի հետ փոխհարաբերությունները պայմանավորում է երրորդ երկրին /Ադրբեջանին/  առնչվող  նախապայմաններով: Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականություն ասելուն, ապա իրենք նկատի ունեն, իրենք կարծում են, թե իբր հայերի խնդիրը ոչ թե Հայոց ցեղասպանության ճանաչումն է, այլ արևելյան հատվածի՝ Արևելյան Անատոլիայի հողահավաքը: Հիմնական հաշվարկն այն է ,որ միջազգային հանրությունը «հուշտ է լինում» հողային պահանջներից: Ինչո՞ւ, որովհետև բոլոր հակամարտություններում ամենաբարդ խնդիրներն այդ հողային խնդիրներն են»,- մեկնաբանեց թուրքագետը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը այսօր՝ ուրբաթօրյա աղոթքից հետո, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում՝ միջազգային լրատվամիջոցների համար տրված մամուլի ասուլիսին ներկայացված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման տեսլականին, ասել է.

«Տեսնենք՝ եթե Հայաստանը Թուրքիայի նկատմամբ տարիներ շարունակ ունեցած թշնամական դիրքորոշումը փոխի, հրաժարվի Թուրքիայի տարածքային ամբողջականության ու սահմանների նկատմամբ ունեցած սխալ դիրքորոշումներից, հրաժարվի այդ ամենից, ցանկանա նոր էջ բացել, մենք էլ ուսումնասիրելով  մանրամասները՝ համարժեք պատասխան կտանք: Մենք չենք ցանկանում որևէ մեկի, հատկապես մեր հարևանների հետ թշնամություն անել: Եթե այդպիսի մոտեցում լինի, բնականաբար, մեր պետության շահերի շրջանակներում կքննարկենք այն:

Հիշեցնենք նաև, որ նախագահական ընտրությունների գնացող  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ օրերս հայտարարեց, թե Թուրքիան բացել է «1915 թվականի դեպքերի» վերաբերյալ առկա բոլոր ռազմական արխիվները, և  կոչ  արեց․ «Եթե ուզում եք՝ եկեք, մենք բացում ենք մեր արխիվները, եթե դուք էլ ունեք՝ դուք էլ բացեք ձերը»:

Հակոբ Չաքրյանն այս առնչությամբ հիշեցրեց, որ մեկ անգամ չէ բազմաթիվ ազգությամբ թուրք գիտնականների կողմից բարձրաձայնվել, որ թուրքական ռազմական և այլ աղբյուրների հիմնական մասը ոչնչացված է:

«Դրանք վաղուց մաքրազարդվել են. մասնավորապես՝ թուրք ամենահայտնի պատմաբաններից մեկի վկայությունը կա, որ Էնվերը, Թալեաթն ու Ջեմալը Բուդրոսի զինադադարի ստորագրումից մեկ օր առաջ Բոսֆորից  գերմանական սուզանավով Օդեսա մեկնելիս ափին 2 թե 4 ճամպրուկ փաստաթուղթ են այրել: Այսինքն՝ կարևորագույնները:

Բայց, ըստ թուրքագետի, ժամանակի ընթացքում Թուրքիան մշտապես ոչնչացրել է իր արխիվները:

Հիշեցնենք նաև, որ հայկական կողմը համատեղ փորձագիտական ու պատմաբանների խմբեր ստեղծելու առաջարկները մշտապես մերժել է: Հակոբ Չաքրյանն այս առնչությամբ  ասաց.

«24 երկիր ու միջազգային կազմակերպություն ընդունել է Հայոց ցեղասպանությունը: Մենք հո չենք նստելու իրենց ապացուցենք, որ եղել է: Եթե շատ են ուզում, թող բացեն, իրենց գիտնականները հակառակն ապացուցեն, թե չի եղել:

Նշենք, որ դեռևս 2005-ին Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Էրդողանը նամակ էր ուղղել ՀՀ երկրորդ նախագահին՝ առաջարկելով հայ և թուրք պատմաբաններով ուսումնասիրել՝ Ցեղասպանությունը եղել է, թե ոչ, սակայն մերժվել էր:

«Անցյալին անդրադառնալու Ձեր առաջարկը չի կարող արդյունավետ լինել, եթե այն չի անդրադառնում ներկային և ապագային: Արդյունավետ երկխոսության մեջ ներգրավվելու համար մեզ անհրաժեշտ է ստեղծել նպաստավոր և համապատասխան քաղաքական միջավայր: Երկկողմ հարաբերությունների զարգացման պատասխանատվությունը կրում են կառավարությունները, և մենք իրավասու չենք այն պատվիրակել պատմաբաններին»,- ասված էր ՀՀ 2-րդ նախագահի պատասխանում:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин объявил о запуске масштабного фестиваля "Лето в Москве. Все на улицу!"


Спорт в России и мире
Москва

«Молитесь, друзья»: сын олимпийского чемпиона Ивана Стретовича погиб во время родов в Новосибирске


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Камила Джорджи

Экс‑теннисистка Джорджи обвиняется в краже мебели и ковров на €100 тысяч — СМИ


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В Московской области сотрудники Росгвардии присоединились к ежегодной экологической акции «Наш лес. Посади свое дерево»





Путин в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о качественном росте отечественного автомобилестроения


Лукашенко в Беларуси и мире
Минск

Президент Камеруна получил послание от Президента Лукашенко




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский заявил, что обеспокоен заявлениями республиканцев в США


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Алла Пугачёва

«Ложишься и думаешь: проснуться бы!», — Алла Пугачева рассказала, с какими проблемами со здоровьем столкнулась на Кипре



Москва

В ходе поисковой экспедиции сотрудники Росгвардии из ЯНАО обнаружили редкую находку (видео)

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net