Գերմանիայում վաճառքի է հանվել Նյուրբուրգրինգի ռեկորդ սահմանած Gumpert Apollo սուպերքարը (լուսանկարներ)
Գերմանական Springbok Sportwagen GmbH դիլերը վաճառքի է հանել Gumpert Apollo սուպերքարը, որը 2009 թվականի օգոստոսին ռեկորդ է սահմանել Նյուրբուրգրինգ մայրուղում. 7 րոպե 11,57 վայրկյան:
Ինչպես նշում է Motor.ru-ն, 9.320 կմ վազքով ավտոմեքենան գնահատվել է 333 հազար եվրո:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջին շարժիչով Gumpert Apollo-ն համալրված է 4.2 լիտրանոց թվին-տուրբո Audi V8 շարժիչով և 700 ձիաուժ հզորություն ունի:
Հատկանշական է, որ սուպերքարը կարող է 0-100 կմ/ժ արագություն զարգացնել 3.1 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 360 կմ/ժ է:
Ավտոմեքենայի տիրոջ խոսքով՝ այն ամբողջական տեխնիկական սպասարկում է անցել: