Հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիները հայկական վարորդական անձնագրերով չեն կարողանա աշխատել ՌԴ-ում
ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքի օգտագործման հարցին և տեղեկացրել է, որ ՀՀ քաղաքացիները հունիսի 1-ից հայկական վարորդական իրավունքի վկայականներով չեն կարողանա աշխատել ՌԴ-ում:
«Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վարորդական իրավունքի խնդրի հետ կապված դեռ 20 օր առաջ երկրորդ անգամ դիմել եմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին և խնդրել միջոցներ ձեռք առնել մեր հայրենակիցների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:
Մինչ այժմ որևէ պատասխան կամ արձագանք չեմ ստացել:
Ավելին, հունիսի 1-ից ռուսական օրենքով Հայաստանի քաղաքացիները հայկական վարորդական իրավունքի վկայականներով չեն կարողանա աշխատել Ռուսաստանի Դաշնությունում»,-գրել է Մարուքյանը: