Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Март
2018

«Ինչպե՞ս ապրել, դատարկություն». Կեմերովոյի հրդեհի զոհերի հարազատները՝ այդ թվում Սարգիս Խումարյանը, կիսվել են զգացողություններով (լուսանկարներ, տեսանյութ)

0

tjournal.ru-ն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով իրենց հարազատներին ու ընկերներին կորցրած մարդկանց: Նրանց թվում է Սարգիս Խումարյանը, որը կորցրել է որդուն ու թոռանը:

Ինչպես «Дождь» հեռուստաալիքին պատմել է հրդեհի հետևանքով մահացած Դմիտրի և Միխայիլ Գալանինների հայրն ու պապը, այդ օրն իր թոռը համոզել է իր որդուն գնալ կինոթատրոն և մուլտֆիլմ դիտել:  

Տղամարդու խոսքով՝ որոշ ժամանակ անց իրեն զանգահարել է հարսն ու խնդրել արագ գնալ առևտրի կենտրոն՝ նշելով, որ այնտեղ հրդեհ է բռնկվել, իսկ Դմիտրին ու Միխայիլն այնտեղ են:

«Ես գնացի առևտրի կենտրոն անմիջապես հրդեհի սկսվելուց հետո: Ինձ ներս չէին թողնում, իսկ ես ասում էի՝ այնտեղ որդիս ու թոռս են», - պատմել է նա:


Նրան ցույց չեն տվել որդու մարմինը, միայն ցույց են տվել նրա իրերը։ Խումարյանը նշել է, որ իր որդին մահացել է՝ փրկելով երեխաներին:

«Առողջ էր և ուժեղ, հաստատ կփախչեր, եթե ցանկանար ողջ մնալ, սակայն նա մարդկանց էր փրկում, նա մահացավ», - ասել է նա:

Թղթակցի հարցին՝ արդյոք հույս կա, որ իր հարազատները ողջ են, նա պատասխանել է, որ այլևս ընդհանրապես հույս չունի:

Նա նշել է, որ չի հասցրել հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ նա Կեմերովոյում էր: Տղամարդու խոսքով՝ ինքը ցանկանում էր խնդրել նախագահին «խստորեն պատժել» աղետի բոլոր պատասխանատուներին:

Խումարյանը պատմել է, որ իր թոռը մարզպետի մրցանակի դափնեկիր էր ու կարող էր «հայտնի ֆիզիկոս դառնալ», եթե չմահանար:

Տղամարդը չգիտի՝ ինչով կզբաղվի հետագայում:

«Ինչպե՞ս ապրել: Դատարկություն… Ի՞նչ անեմ 70 տարեկանում: 70 տարեկան, պատկերացնո՞ւմ եք», - ասել է նա:




Անդրեյ Չմիխալովը կորցրել է իր խորթ եղբորը՝ 11-ամյա Վադիմին: Անդրեյը տեսել է Վադիմի անունն անհայտ կորածների ցանկում և զանգահարել պապիկին:

Միխայիլ Տրուսովը կորցրել է իր երկու դուստրերին: Նա գտնվել է երեք կինոդահլիճներից մեկում, և ծուխ է զգացել: Սկզբում նա ու մյուսները որոշել են դուրս չգալ և սպասել, սակայն 15 րոպե անց Տրուսովը միայնակ դուրս է եկել դահլիճից՝ փորձելով տեղեկանալ իրավիճակի մասին: Նա մի քանի քայլ է արել ու ծխի պատճառով կորցրել գիտակցությունը: Տղամարդը չի կարողացել վերադառնալ իր երեխաների հետևից և ուշքի է եկել միայն հիվանդանոցում:

 




Վալերյա Զարյուտան կորցրել է իր վեց ընկերուհիներին:

 

Տատյանա Սերգեևան կորցրել է իր 11-ամյա թոռանը:

 

Դմիտրի Բարանովը կորցրել է երկու երեխաներին, մորը, քրոջը և զարմուհուն: Տղամարդը մնացել է տանը և զբաղվել իր գործերով, իսկ աղետի մասին իմացել է լուրերից:

 

Իգոր Վոստրիկովը կորցրել է երեք երեխաներին, կնոջը և քրոջը: Հիշեցնենք, որ ՌԴ Կեմերովոյի մարզպետի տեղակալ Սերգեյ Ցիվիլևը մեղադրել էր նրան «դժբախտության հաշվին փիար» անելու համար:

Երեկ Վոստրիկովը տեսանյութ է հրապարակել «ВКонтакте» սոցցանցում, որում պատմել է՝ ինչ է տեսել տեսահսկման համակարգի տեսանյութերում:

«Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով, պաշտոնական տվյալների համաձայն, զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա, տուժել է 79 մարդ: 


Այսօր ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ առևտրի կենտրոնն ինքնակամ կառույց է, կառուցվել է առանց շինարարության թույլտվության։ 


Քննությունը դիտարկում է երկու վարկած՝ կարճ միացում և հրդեհում։


Կան գործով ձերբակալվածներ ու կալանավորվածներ։ Այսօր հաղորդվել է, որ Կեմերովոյում ձերբակալել են «Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Յուլյա Բոգդանովային։ Այս ընկերությունը համարվում է այրված «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի շենքի սեփականատերը։

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы


Спорт в России и мире
Москва

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Людмила Самсонова

Людмила Самсонова не отдала голландскую траву // Она продолжила серию российских побед на теннисном турнире в Хертогенбосе


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Российские компании придерживаются собственного подхода в ESG





Путин в России и мире
Москва

ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА. ПРО НАУКУ АКТИВНОЙ ВСЕЛЕННОЙ. ЭКСПЕРТ АНАТОЛИЙ ГОЛОД.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Джиган

"Как в раю": Джиган и Самойлова исполнили мечту знаменитой "диско-бабушки" из Коми



Москва

Воробьев: создание зимнего сада у «Крокуса» обсуждается с собственником

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net