Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Март
2018

Եթե ես ժողովրդի հետ կապ չունենամ, Օպերայի ինչ-որ մասում կոչ անեմ, ժողովուրդը պիտի հավաքվի՞. Գալուստ Սահակյանը՝ «Ելք»-ի պայքարի մասին (տեսանյութ)

0

Վարչապետի թեկնածուի անձի շուրջ ՀՀԿ-ում քննարկումներ չեն եղել: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի՝ Tert.am-ին տված հարցազրույցի մասին, որտեղ վերջինս բացահայտել էր այն պայմանը, որի դեպքում կհամաձայնի ընտրվել վարչապետ:

Գալուստ Սահակյանն ասաց, որ նրանք, ովքեր ՀՀԿ ԳՄ-ում են, մեծ մասը կողմնակից է, որ Սերժ Սարգսյանն ընտրվի վարչապետ:

«Եթե որևէ մեկդ այս պահին ասեք, թե ով կարող է լինել վարչապետ… Ամենուրեք հարցնում են, ասում եմ՝ ո՞վ լինի վարչապետ: Ասեմ հետևյալը՝ և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ առաջին դեմքի թեկնածուներ կային, այս պահին այլ թեկնածուներ, քան Սերժ Սարգսյանը, չկան: Եթե կան՝ խնդրում եմ, ասեք»,- նշեց Սահակյանը:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն ամենամեծ կուսակցություններից է, Գալուստ Սահակյանն ասաց, որ ՀՀԿ-ն կառավարության անդամների, վարչապետի շատ թեկնածուներ ունի, բայց խոսքը «լավից լավի մասին է»:

«Գալուստ Սահակյանը կարող է վարչապետ լինել, որովհետև պիտի մտածեք, որ 18 տարի Ազգային ժողովի բարձրադիր պաշտոններում ես եմ եղել, բայց Սերժ Սարգսյանը մի քանի անգամ առավել լավ վարչապետ կլինի մեր երկրի համար, որովհետև նա քաղաքական բոլոր օրակարգերին ծանոթ է, ծանոթ է պետության անկախությանը, ղարաբաղյան պատերազմին, բազմաթիվ հայտարարություններ է արել, փորձություններ, ընդունելություններ, հաղորդումներ է ունեցել ամբողջ աշխարհում: Մի մտածեք, որ մարդը ծնվում է և հավերժական պիտի պաշտոններ ունենա: Բնականաբար, դեռևս դարեր շարունակ մենք անկախ պետություն ենք ունենալու և այդ պետությունը պաշտպանելու համար անհրաժեշտ են որոշակի քայլեր, որոնցից մեկը հիմա մենք ենք անում»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ տարվող առաջիկա պայքարին՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Ընդդիմություններ են, նրանք էլ պետք է ցույց տան, որ ընդդիմություն են, որ մտածում են ավելի լավ հայրենիք ունենան, մտածում են, որ եթե իրենք լինեն՝ ավելի լավ հայրենիք կունենան, բայց դուք էլ պետք է իմանաք, որ երբ ընդդիմությունը դառնում է իշխանություն, ստանում է նույն հարվածները, ինչ գործող իշխանությունը: Այդպես ամբողջ աշխարհում է»:

Մտնելով քաղաքականություն, պատգամավորի խոսքով, ընդդիմությունը փորձում է դառնալ իշխանության տեր:

Հարցին՝ եթե ամեն դեպքում հանրության որոշակի մաս դեմ արտահայտվի Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հեռանկարին, ՀՀԿ-ն հաշվի կառնի՞ դա, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Քաղաքական այն ուժերը, որոնք ՏԻՄ ընտրություններին չեն մասնակցում, քաղաքական իրադարձություններին ժողովուրդ չեն կարող հավաքել: Նրանք պետք է պայքարեին գյուղապետ դառնալու համար, քաղաքապետ դառնալու համար, պիտի իրենց կարծիքները կիսող ժողովուրդ ունենային իրենց կողքին, ընդդիմություն այս պահին Հայաստանում չկա»:

Պատգամավորի խոսքով՝ այս ընդդիմությանը չեն ճանաչում, դրա համար մարդիկ նրանց հետևից դուրս չեն գա փողոց: «Եթե ես ժողովրդի հետ ինչ-որ կապ չունենամ, Օպերայի ինչ-որ մասում կոչ անեմ, ժողովուրդը պիտի հավաքվի՞: Չէ: Պիտի ճանաչեն ինձ, ես ով եմ, ինչ մտահղացում ունեմ, ինչպես եմ առաջ գնալու, ինչ կարծիքներ ունեմ երևույթների մասին: Բայց ընդդիմությունը չի աշխատում ժողովրդի հետ: Հնարավորություն չունեն աշխատելու կամ էլ մտածում են, որ հայտարարություններով կկարողանան ինչ-որ բան անել: Դուք պատկերացնո՞ւմ եք, մարդիկ ուզում են իշխանության գալ վերևից: Այդպես չի լինում: Ներքևից պետք է գան, դրա համար պետք է ՏԻՄ ընտրություններին մասնակցեին, բայց չեն մասնակցել»,- մանրամասնեց նա:

Գալուստ Սահակյանն ասաց, թե չի կարծում, որ ողջ հանրությունը գիտի Նիկոլ Փաշինյանին ու նրա դրսևորումները: «Մեկ անհատ անձնավորության դրսևորումները ազգային դրսևորումներ չեն: Ուզում է շատ ժողովուրդ հավաքվի, ուզում է քիչ ժողովուրդ հավաքվի, ես իմ կարծիքը ամուր պաշտպանելու եմ: Գտնում եմ, որ «Ելք»-ն այդ շարժմանը չի կարող որպես լիդեր մասնակցել, որովհետև նրանք լավ պատկերացնում են, որ ժողովրդին կանչել, ազարտնի ելույթներ ունենալ, ժողովրդի կենցաղը, ապրելակերպը մեջբերելը երկար չի կարող շարունակվել: Չորս օր, հինգ օր, հետո ժողովրդին կուղարկեն տները: Նրանք զգում են, որ լավ դատողություններ ունեն քաղաքականության մասին»,- նշեց Սահակյանը:

Գալուստ Սահակյանն ասաց, որ «Ելք»-ը պետք է ասի, եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա ով: Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ ինքը կարող է լինել վարչապետ, պատգամավորն ասաց, որ դրա համար նա պետք է անցնի այն ճանապարհը, որն անցել է Սերժ Սարգսյանը:

«Հայ ժողովուրդը, երբ առավոտները զարթնում է, բոլորը գիտեն իրենք նախագահներ ու վարչապետներ են: Մարդիկ պետք է կարողանան թիմային գործողություններով հասնել այդ մակարդակին»,- եզրափակեց նա:


Մանրամասները՝ տեսանյութում:  






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: В Москве создана самая маленькая схема метро в мире


Спорт в России и мире
Москва

Первое историческое ралли в Москве 2 июня 2024


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Андрей Рублёв

Итальянская забастовка: Рублёв, Котов и Самсонова вылетели с «Ролан Гаррос», Потапова обыграла Ван Синьюй


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Поезд проехал через горящий лес в Бурятии





Путин в России и мире
Москва

«Так вкусно»: Путин поблагодарил главу Минсельхоза Узбекистана за фрукты


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Баста

Рэпер Баста рассказал, на что будет претендовать его СКА



Москва

Пассажирка авиарейса «Победы» осталась без багажа из-за технической ошибки

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net