«Օրգանիզմս այլևս այն չէ». Ալլա Պուգաչովան խոստովանել է, որ ծերանում է
ՌԴ երգչուհի Ալլա Պուգաչովան հայտարարել է իր երկրպագուներին, որ կտրուկ ծերանում է. նա Instagram-ում բողոքել է առողջական վիճակի վատթարացումից, հաղորդում է «Комсомольская правда»-ն:
«Օրգանիզմս այլևս այն չէ: Ինձ համար բարդ է շնչել, բարդ է քայլել, սակայն ես դեռ ողջ եմ և պետք է ապրեմ հանուն փոքր երեխաներիս», - ասել է նա:
Աղբյուրի հաղորդմամբ՝ այս կերպ երգչուհին պատասխանել է համացանցի օգտատերերի քննադատությանը, որոնք ծաղրել են իր արտաքինը:
«Ուղարկեք ձեր թույնն ու չարությունը կյանքի ավելի կարևոր խնդիրների դեմ պայքարելու համար, այլ ոչ թե իմ ծերանալու և թուլանալու դեմ», - ասել է 68-ամյա երգչուհին:
Պուգաչովան նաև նշել է, որ իր կյանքի վերջին օրերին կմտածի իր երեխաների և երկրպագուների մասին: