Ֆեդերերն ու Դել Պոտրոն բաց կթողնեն Մոնտե-Կարլոյի մրցաշարը
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը բաց կթողնի «Մաստերս 1000» շարքի Մոնտե-Կարլոյում անցկացվելիք մրցաշարը:
Վարկանիշով մրցաշարի առաջատարը կլինի իսպանացի Ռաֆայել Նադալը:
Մոնտե-Կարլո չեն մեկնի նաև արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոն, ամերիկացի Ջեկ Սոկը, Ջոն Իսները, ինչես նաև ավստրալիացի Նիկ Կիրգիոսը և շվեյցարացի Ստեն Վավրինկան:
Հիշեցնենք, որ Մոնտե-Կարլոյի «Մաստերսը» միակն է, որին մասնակցելը պարտադրված չէ: