Թրամփը Սենատի հաստատմանն է ներկայացրել պետքարտուղարի պաշտոնում ԿՀՎ ղեկավար Պոմպեոյի թեկնածությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղարի պաշտոնում ԿՀՎ գործող ղեկավար Մայք Պոմպեոյի թեկնածությունը ներկայացրել է Սենատի հաստատմանը, հայտնում է The Hill-ը:
Պոմպեոն այդ պաշտոնում կփոխարինի Ռեքս Թիլերսոնին, որն ավելի վաղ՝ մարտի 13-ին, հեռացվել է իր պաշտոնից:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռեքս Թիլերսոնը հեռացվել է պետքարտուղարի պաշտոնից, իսկ նրա փոխարեն առաջադրվել է Կենտրոնական հետախուզական վարչության նախագահ Մայք Պոմպեոյի թեկնածությունը: Ավելի ուշ Թիլերսոնը հստակեցրել է, որ պաշտոնապես իր լիազորությունները դադարեցվում են մարտի 31-ից: Նա հայտարարել է, որ կհանձնարարի ժամանակավորապես կատարել իր պարտականություններն ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Սալիվանին: