Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Март
2018

Թուրքիայի գործողությունները Աֆրինում վտանգավոր են դառնում սիրիահայերի համար․ Սարգիս Գրիգորյան

0

Արաբագետ Սարգիս Գրիգորյանի խոսքով՝ միջազգային հանրության սանձող քննադատությունները չկանգնեցրին Թուրքիային՝ Աֆրինում ծավալվող գործողությունների հարցում: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ այնուամենայնիվ Թուրքիային «կանաչ լույս» էր տրված՝ առաջ գնալու, որի հնարավորություններից օգտվեց և հիմա էլ դեռ օգտվում է այդ պետությունը:

«Եթե միջազգային հանրությունն անկեղծորեն դեմ դուրս գար Թուրքիայի ռազմական գործողություններին, ապա Աֆրինն իր վերահսկողության տակ չէր անցնի: Բայց կան և՛ տարածաշրջանային, և՛ տարածաշրջանից դուրս երկրներ, որոնց նպատակների շրջանակներում է նաև թուրքական ուժերի ներկայությունն այդ հատվածում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակի» խմբավորումները և թուրք զինվորականները մտել են Աֆրին և լիարժեք վերահսկողություն սահմանել քաղաքի նկատմամբ:

Թե ինչու այդպես եղավ, Սարգիս Գրիգորյանը պարզաբանեց՝ քրդերը հասկացան, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից իր բանակի հզորությամբ երկրորդը համարվողի հետ անիմաստ է կռվելը, հայտարարեցին, որ դուրս են գալիս Աֆրինից՝ կոչ անելով բնակչությանը նույնպես հետևել իրենց, որպեսզի չդառնան թուրքական իշխանությունների զոհը:

«Մարտի 18-ից սկսվում է նոր փուլ Աֆրինում քրդերի կողմից: Ասել են, որ նրանք շարունակելու են պայքարը պարտիզանական կռվով այդտեղ հայտնված թուրքական ուժերի դեմ»,- ասաց նա՝ նկատելով՝ քրդերը որոշեցին դուրս գալը՝ բնակավայրն ամբողջությամբ չավիրելու համար:

Սարգիս Գրիգորյանն այս ընթացքում մի քանի ցավալի իրողություն է նկատել․ ըստ նրա՝  արդեն տեղեկություններ են հասնում, որ Թուրքիայի կողմից վերահսկվող Աֆրինի տարածքներում էթնիկ զտումներ են տեղի ունենում․ այստեղ բնակեցնում են իրենց համար հաճո, իրենց հարող էթնիկ խմբերի: Բացի այդ՝ Աֆրինում թուրքական ուժերի կողմից թալան է տեղի ունենում․ թալանվում են քրդերի խանութները, տները:

«Այն պնդումները, թե այստեղ աշխարհիկ, վերահսկելի ուժեր են, հօդս են ցնդում: Տեսնում ենք, որ ուժեր, որոնց մեջ կան նաև իսլամական խմբավորումներ, պարզապես հափշտակում են ունեցվածք և անմարդկային վերաբերմունք ցուցաբերում այն մարդկանց նկատմամբ, որոնք դուրս չեն եկել Աֆրինից»,- նշեց նա:

Ինչու՞ քրդական ուժերի և Սիրիայի կառավարական ուժերի միջև համագործակցություն չստացվեց Աֆրինում՝ թուրքական և «Սիրիական ազատ բանակի» խմբավորումներին կանգնեցնելու հարցում։ Սարգիս Գրիգորյանի խոսքով՝ քրդական ուժերը կորցրին հնարավորությունը՝ սկզբից ևեթ չընդունելով Սիրիական իշխանությունների օգնության առաջարկը, որն արվել էր դեռևս Թուրքիայի կողմից Աֆրինի ուղղությամբ գործողություններ սկսելուց առաջ: Նա հիշատակեց՝ հետո երբ արդեն Աֆրինի քրդերը որոշեցին ընդունել Դամասկոսի օգնությունը, փոքր զորամիավորում միացավ նրանց, որն այն ծավալի և հնարավորության չէր, որ կարողանար հաղթել թուրքական ուժերին:

«Եթե քրդերը գնային զիջման, բանակցեին Դամասկոսի հետ, թույլ տային, որ Աֆրինում բարձրանար Սիրիայի դրոշը, իսկ նրանք զենքերը վայր դնեին, գուցե այսպիսի իրավիճակ չլիներ: Բայց նրանք մերժեցին և մնացին թուրքական և պրո-թուրքական ուժերի վերահսկողության տակ»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե ակնկալվում էր, որ գոնե ԱՄՆ-ն Աֆրինում Թուրքիային կսաստեր, քանի որ քրդերի հարցում նրանք ունեն տարակածություններ, արաբագետը պատասխանեց, որ տարածաշրջանում, այնուամենայնիվ, Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև կան համաձայնություններ:

«Եթե մենք ընդհանուր սիրիական հակամարտության համատեքստում ենք սա նայում, շահերի բախումներ չեն նկատվել: Եթե շահերի բախում լիներ, Աֆրինում գործողությունների ժամանակ Վաշինգտոնի արձագանքը բավականին կտրուկ կլիներ: Դա խոսում է այն մասին, որ Վաշինգտոնը Սիրիայի առանձին հատվածում ունի իր դաշնակիցները՝ Քրդական դեմոկրատական ուժերն են, այն ուժերն են, որոնք գտնվում են Եփրատ գետի արևելք ընկած հատվածներում: Իսկ Աֆրինը իրենց ծրագրային դրույթներում անտեսված էր»,- նկատեց նա:

Դիտարկմանը, թե շատ վերլուծաբաններ նշում էին, որ «կարմիր գիծ» կա, և Թուրքիայի՝ դա անցնելուց հետո միջազգային հանրությունը ավելի սուր կարձագանքի, Սարգիս Գրիգորյանը պատասխանեց․«Սիրիական հակամարտությունը ապացուցում է, որ «կարմիր գծերը»  շատ հաճախ փոխվում են, և հիմա էլ մենք տեսնում ենք այդ «կարմիր գծերի» իրողության փոփոխություն: «Կարմիր գծերի» իրողության փոփոխություն կլինի, երբ թուրքերը շարժվեն Մանբիջի ուղղությամբ: Նկատելի է, որ այստեղ համաձայնություն է  ձեռք բերվում ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև. թուրքերն այդ մասին խոսում են, իսկ ամերիկացիները՝ լռում, որ Մանբիջից պետք է դուրս գան քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները», և եթե ամերիկացիները ցանկանում են կայունանա իրավիճակը, ապա թուրքական ուժերը պետք է կանգնեն այդտեղ»։

Թուրքիայի նման քաղաքականությունը վտանգավոր է դառնում է տարածաշրջանի համար: Ըստ Սարգիս Գրիգորյանի՝ դրանից պետք է զգուշանան Հայաստանը, և հատկապես սիրիահայերը:

«Չնայած Թուրքիան իրեն ի ցույց է դնում որպես տարածաշրջանը կայունացնող երկիր, աշխարհիկ, համամարդկային արժեքներ ունեցող պետություն, բայց հակառակն է ապացուցում իր վարքագծով և գործողություններով: Այնպիսի ուժեր են ներգրավված Թուրքիայի կողմում, որոնք թալան, էթնիկ զտումներ է իրականացնում»,- ասաց նա՝ հավելելով, որ դա պետք է անհանգստացնի Հայաստանին, քանի որ Սիրիայում հայերն են շատ:

Սիրիահայ համայնքը կարևոր է Հայաստանի համար: Արաբագետի խոսքով՝ Թուրքիայի գործողությունների արդյունքում վնաս են կրում նաև հայկական պատմամշակութային հուշարձանները:

«Մենք արդեն այս առումով կորուստներ ունեցել ենք: Հայաստանի Հանրապետությունը պետք է իր ուժերի սահմաններում ամեն ինչ անի, որ կարողանա այնպես անել, որ նման իրողություններից հեռու մնալ: Պետք է փորձել հասկանալ իրավիճակը, խաղացողների տրամադրությունը, հասկանալ, թե ինչ կարելի է անել այս իրավիճակներում»,- ասաց նա:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: В ТиНАО в программу реновации включили 268 домов


Спорт в России и мире
Москва

В ОЭЗ «Технополис Москва» выпущена серия автомобилей для участия в чемпионате кольцевых гонок


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Немец Зверев выбил россиянина Медведева из топ-4 ATP


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Анализ российского рынка одноразовой биоразлагаемой посуды: итоги 2023 г., прогноз до 2027 г.





Путин в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о спорте и ежедневных здоровых привычках


Лукашенко в Беларуси и мире
Минск

Песков рассказал о планируемой 23 мая в Минске встрече Путина с Лукашенко




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Юрий Лоза

Лоза назвал Пугачёву женщиной с другим лицом и другим голосом



Москва

В Ростовской области в 2024 году количество выдворенных мигрантов выросло почти в 2,5 раза

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net