123ru.net
Tert.am (hy)
Март
2018

Քննադատության սլաքը դեպի նախագահն ուղղելու խնդիր այս պահին չկա, քանի որ քննադատում ենք տնտեսական քաղաքականությունը. Ս. Բագրատյան (տեսանյութ)

0

Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը համակարծիք չէ այն տեսակետի հետ, որ «Ծառուկյան» դաշինքը ընդդիմություն է այնքան ժամանակ, քանի դեռ չի բախվում Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի շահերին:

Նրա խոսքով՝ այս պահին իրենք թիրախավորում են Կառավարության գործունեությունը, որովհետև այն նպատակաուղղված չէ ժողովրդի բարեկեցության բարձրացմանը: Բագրատյանի խոսքով՝ իրենց դաշինքում վարչապետի ընտրության հետ կապված որևէ քննարկում չի եղել, և ինքը չի կարող ասել՝ կսատարեն ՀՀԿ-ի թեկնածուին, թե ոչ:

-Պարո՛ն Բագրատյան, այսօր «Ծառուկյան» դաշինքի նկատմամբ հիմնական քննադատությունն այն է, որ Դուք լայնորեն քննադատում եք Կառավարության գործունեությանը, բայց, երբ հերթը հասնում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, արդեն իսկ որևէ գործողություն ձեր դաշինքը չի անում՝ հիշելով դառը փորձը: Ի՞նչ կասեք այս առիթով:

- Կարծում եմ՝ ձևակերպումը սուբյեկտիվ է, որովհետև դառը փորձի խնդիր չկա: «Ծառուկյան» դաշինքը քննադատում է Կառավարության գործունեությունը, որովհետև նպատակաուղղված չէ ժողովրդի բարեկեցության բարձրացմանը, այս  քննադատությունը շարունակվելու է այնքան, քանի դեռ  ժողովրդի բարեկեցությունը չի բարձրացել, իսկ հանրային կյանքում էլ պետության նկատմամբ վերաբերմունքը չի փոխվել: Քանի դեռ մարդկանց մոտ Կառավարության նկատմամբ հավատն ու հույսը բացակայում է, մենք այս պայքարը շարունակելու ենք, ավելին՝ սա չենք պայմանավորելու որևէ անձով: Նախագահին քննադատության սլաքն ուղղելու խնդիր չկա այն պարզ իմաստով, որ մենք քննադատում ենք տնտեսական քաղաքականությունը, իսկ նախագահը նշում է, որ տնտեսության պատասխանատուն Կառավարությունն ու վարչապետն են: Քննադատել որևէ այլ կառույցի տվյալ խնդրի համար, պատասխանատուին քննադատելու փոխարեն, իրավացի չենք լինի::

- Գործող Սահմանադրությամբ՝ ՀՀ նախագահն է նշանակել վարչապետին, ինչպես նաև նախագահ Սարգսյանն իշխող ՀՀԿ-ի նախագահն է, այսինքն՝ նրա ձևավորած քաղաքականությամբ է իր թիմն առաջ շարժվում, այդ թվում՝ նաև Կառավարությունը: Չէ՞ որ քաղաքական պատասխանատվությունը ոչ միայն Կառավարությանն է, այլև ՀՀԿ-ինն ու նախագահինը:

- Ձեր տրամաբանությունը ճիշտ է, բայց թիրախավորված չէ: Մենք պետք է թիրախավորենք Կառավարությանը, իսկ պատասխանատուները թող որոշում ընդունեն: Եթե մեր քննադատությունը տեղին է, վստահ եմ, որ այդ դեպքում հանրապետության նախագահը պետք է փոխի Կառավարության կազմը կամ առնվազն վարչապետին: Հիմա նկատում ենք, որ այս պահին մեր քննադատությունները դեռևս չեն ընդունվել բարձրագույն իշխանության կողմից: Օրինակ, եթե Ձեր խմբագիրը նյութ է հանձնարարում, բայց Դուք վատ եք կատարում, ես իրավունք չունեմ Ձեր խմբագրին մեղադրելու, քանի որ առաջին հերթին Ձեզ եմ մեղադրելու: Նույն հարաբերությունն է հանրապետության նախագահի ու վարչապետի պարագայում: Հիմա Կառավարությունն իր գործառույթը ճիշտ չի իրականացնում, ու մենք քննադատում ենք,  իսկ ապրիլից հետո ուղիղ պատասխանատուն կլինի իշխող կուսակցությունն ու իր նախագահը,  բայց այդ ժամանակ քննադատությունը նորից Կառավարության նկատմամբ է լինելու, ոչ թե անձերի: Ձեր հարցում անձնավորումը շատ է, իսկ իմ մոտեցումն ավելի շատ ինստիտուցիոնալ է:

- Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ, երբ ՀՀԿ-ին այս կամ այն նախագիծն ընդունելու, կամ իրենց՝ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին ընտրելու համար ձայներ են պակասում, «Ծառուկյան» դաշինքը վերջին պահին ձայներով աջակցում է:

- Կոնկրետ հիմա միայն կարող եք ասել Արմեն Սարգսյանի ընտրության մասին, բայց Դուք նաև գիտեք, որ այնպես չէր, որ եթե «Ծառուկյան» դաշինքը չընտրեր, ապա Արմեն Սարգսյանը չէր ընտրվելու, քանի որ 2-րդ փուլով կանցներ:

-Բայց գոնե ՀՀԿ-ի համար խնդիր կլիներ, միգուցե նաև մրցակցություն լիներ, բայց քանի որ նրան առաջադրել է նախագահ Սերժ Սարգսյանը, «Ծառուկյան» դաշինքը ոչինչ չարեց:

- Այսինքն՝ ինքնանպատակ խնդիրնե՞ր առաջացնենք: Նման կերպ մենք հնարավորություն տվեցինք ՀՀ 4-րդ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանին ավելի լայն կաշկանդելու, նրան սահմանափակեինք՝ թողնելով, որ համարվի մեկ ուժի կողմից  առաջադրված և ընտրված  թեկնածու: Նման պարագայում նա ենթագիտակցորեն կախվածություն կունենար իրեն առաջադրած և ընտրած ուժից, իսկ իրեն առաջադրած ուժն իրավունք կունենար իրեն խնդրել ինչ-որ հարցերում, քանի որ իրենց առաջադրած և ընտրած թեկնածուն է: Մենք Արմեն Սարգսյանի համար ապահովել ենք, որ ավելի լայն օգտագործի հնարավորությունները հանրապետության  նախագահի, որոնք նրան տրամադրված են Սահմանադրությամբ: Մենք վատ բան չենք արել, կարծում եմ, որ հասարակությունը սա կգնահատի:

- Ձեր քաղաքական ուժի ուշադրության կենտրոնում է Կառավարության գործունեությունը, շուտով Կառավարությունը հրաժարական կտա, իսկ վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը ՀՀԿ-ին է: ՀՀԿ-ում այս պահին 2 անուն է շրջանառվում՝ նախագահ Սերժ Սարգսյան, վարչապետ Կարեն Կարապետյան, բայց ՀՀԿ-ականները պնդում են, թե իրենք կհամոզեն ներկայիս նախագահին դառնալ պետության գլուխ: Դուք կո՞ղմ եք Սերժ Սարգսյանի թեկնածությանը:

- Ճիշտ ձևակերպեցինք, որ դա ՀՀԿ-ի գործն է: ՀՀԿ-ն կորոշի՝ իր կուսակցության առաջնորդի՞ն առաջադրել վարչապետի թեկնածու, թե՞ այլ թեկնածու կընտրի, սա կոնկրետ ՀՀԿ-ը կորոշի: Կարծում եմ՝ մենք չպետք է նայենք թեկնածուի անձին, մենք պետք է հասկանանք, որ ՀՀԿ-ն իր թեկնածուին կարողանալու է իր քվեարկությամբ անցկացնել, և տվյալ անձը դառնալու է  հանրապետության վարչապետը՝ քաղաքական պատասխանատվություն կրելով տնտեսության, ներքին, արտաքին քաղաքականութան  համար: Այլևս որևէ  կառույց չկա, որը կարող է պատասխանատվությունից խուսափել:

- ՀՀԿ-ում իրենց կուսակցության նախագահից, հանրապետության գործող նախագահից ստեղծել են անփոխարինելի կերպար, ավելին՝ ասում են, որ եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա ո՞վ: Բազմամյա փորձ ունեցող քաղաքական գործիչ եք, Դուք որպես վարչապետի թեկնածու այլ կադրեր տեսնո՞ւմ եք, թե՞ ձեզ համար էլ է Սերժ Սարգսյանն անփոխարինելի:

- Դուք նշեցիք, որ ՀՀԿ-ի անդամները նշում են, որ իրենց համար Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, եթե իրենց համար այդպես է, ես ի՞նչ կարող եմ ասել: Անձամբ գտնում եմ, որ անփոխարինելի մարդ չկա:

-Ընդամենը 1 ամսից Կառավարությունը հրաժարական կտա, ձեր կուսակցությունում դեռևս քննարկումներ չկա՞ն, հնարավո՞ր է՝ առաջադրեք ձեր թեկնածուին:

-Մեր կուսակցությունում քննարկում չկա: ՀՀԿ-ն էլ օրերս հայտարարեց, որ իրենք դեռևս այս թեմայով քննարկում չեն արել, այսինքն՝ իրենք իրենց թեկնածուին դեռ չեն առաջադրել, բայց մենք մտածում, քննարկում ենք իրենց հնարավոր թեկնածուի անձը: Երբ մենք դեռևս 1 ամիս ժամանակ ունենք, մենք կքննարկենք ցանկացած թեկնածություն՝ կլինի դա ՀՀԿ-ինը, թե մերը, իսկ յուրաքանչյուր պատգամավոր կասի իր տեսակետը, և կգանք վերջնական տեսակետի:

-Պարզապես հիմա տեսակետ կա, որ «Ծառուկյան» դաշինքը վարչապետի թեկնածու չի առաջադրում, որ անհրաժեշտության դեպքում կարողանա աջակցել ՀՀԿ-ին:

- Բազմաթիվ կարծիքներ կարող են լինել, դա մարդկանց իրավունքն է:  Ես ասում եմ իրականությունը՝ որևէ քննարկում չի եղել, որևէ քաղաքական ուժ չի հայտարարել իր  թեկնածուն առաջադրելու մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Москвичи завоевали золото на международной астрономической олимпиаде


Спорт в России и мире
Москва

«Спартак» одерживает волевую победу над «Динамо» после 1-го тайма: видео голов


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Надежда Гуськова

«Совесть не позволила»: Надежда Гуськова в юности попадала в клубы оригинальным способом


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

При переиздании Красной книги Москвы планируют использовать ИИ





Путин в России и мире
Москва

Путин и глава Туркменистана обсудили подготовку к саммитам СНГ и БРИКС


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский: Ни США, ни Британия не дали разрешения на удары вглубь России


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Иоганн Себастьян Бах

Бах, Вивальди и Реджо



Москва

СЕНСАЦИОННОЕ ПРОЯСНЕНИЕ ПРИЧИН СВО. ПРИЗНАНИЕ НАТО НАДО ПРИМЕНИТЬ! Россия, США, Европа могут улучшить отношения?!

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net