Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Март
2018

Քաղցկեղի ու դրանից մահացության վերաբերյալ փորձագետների կարծիքի և պաշտոնական վիճակագրության միջև հսկայական տարբերություն կա

0

Առողջապահության նախարարությունը հերթական անգամ հերքում է Հայաստանում քաղցկեղից հիվանդացության ու մահացության վերաբերյալ հերթական անգամ հնչեցված տվյալները, ըստ որոնց՝ Հայաստանն առաջին տեղում է՝ առաջ անցնելով անգամ աֆրիկյան պետություններից:~

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը Tert.am-ի հետ զրույցում հերքեց այդ տեղեկատվությունը.

«Իհարկե, բարձր է, բայց այնպես չէ, որ մենք առաջին տեղում ենք: Այդ կայքը, որին հղում են անում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայքը չէ, և այնտեղ այլ տվյալներ են ներկայացված»,- հերքեց Անահիտ Հայթայանը:

Նշենք, որ ԱՀԿ կայքում որպես ՀՀ բնակչության թիվ է նշվում 3,018,000-ը, և ըստ այդմ էլ կատարված են «բնակչության թիվ-հիվանդացություն» հարաբերակցության հաշվարկները , այն դեպքում, երբ  շատ փորձագետներ համարում են, որ հետևողական մարդահամարի պարագայում այդ ցուցանիշներն աղճատված են:

Նշենք, որ ՀՀ գլխավոր ուռուցքաբան Արմեն Տանանյանի մեկնաբանությունն այս առնչությամբ Tert.am-ը կունենա վաղը:

Իսկ մինչ այդ Tert.am-ը զրուցեց ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի հետ, ով ևս ձեռնպահ մնաց որպես  «վերջին  ճշմարտություն» հերքել այս կամ այն կողմի տվյալները:

«Ինձ մոտ էլ կասկած է հարուցում վերջերս շրջանառվող ցուցանիշների ներկայացումը, քանի որ մեկ այլ կայքում էլ կարելի է տեսնել, որ քաղցկեղից հիվանդացության ամենաբարձր ցուցանիշը Հունգարիայում է: Էնպես որ… պարբերաբար մի քիչ իրարամերժ տվյալներ են հրապարակվում»,- ասաց Արարատ Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ այսօր հերթական անգամ Հայաստանում քաղցկեղից հիվանդացության ու դրանից մահացության վերաբերյալ ահասարսուռ տվյալներ են հրապարակվել:

Այս մասին 1-in.am -ի հետ զրույցում հայտնել էր բժշկական գիտությունների դոկտոր Գարիկ Աղաբեկյանը: Ըստ այդմ՝ աշխարհի 172 երկրների շարքում Հայաստանն առաջինն է քաղցկեղից մահացության ցուցանիշով: Մեր երկիրը մահացությունների թվով գերազանցում է անգամ Զիմբաբվեին, որը մահացության ցուցանիշով երկրորդ տեղում է: Երրորդն այս ցուցանիշով Հունգարիան է:

Նշենք, որ նման հայտարարություններ առաջին անգամ չէ, որ Հայաստանի վերաբերյալ արվում են, և, մասնավորապես, 2015 -ին  World Life Expectancy («Կյանքի տևողությունը աշխարհում») կայքը հրապարակեց տվյալներ 2014-ի կտրվածքով, որոնց համաձայն` 172 երկրների շարքում Հայաստանն առաջին տեղում է` գրանցելով քաղցկեղի շուրջ 230 մահացության դեպք 100 հազար մարդկանց շրջանում, ինչը ևս ԱՆ-ը հերքել էր՝ Առողջապահության նախարարության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի մակարդակով:

Ըստ որում, կայքի հիմնադիր Թոմ Լիդակը  պարզաբանել էր, որ իրենց տվյալները վերցվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրությունից և ընդգծել էր, որ իրենք որևէ շահ չեն հետապնդում սխալ տվյալներ ներկայացնելուց և Հայաստանում քաղցկեղի խնդրից օգուտ քաղելուց: 

Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Շանթ Շխրտմյանը ևս  հայտարարել էր, որ քաղցկեղից մահացության ցուցանիշով Հայաստանը երկրորդ տեղում է՝ Զիմբաբվեից հետո՝  Երևանում անցկացվող «Հայաստանը 25  տարի անց. հիմա ի՞նչ» միջազգային համաժողովում:

Ըստ նրա՝ պատճառը ֆինանսական պայմաններն են։ «Հայաստանին համապատասխան սարքավորումներ են պետք եւ այլն։ Այդ ամենը մեծ դեր է խաղում Հայաստանում քաղցկեղից մահացության շատ բարձր մակարդակի հարցում»,- ասել է Շխրտմյանը՝ ընդգծելով, որ հայ հասարակությունը լավ տեղեկացված է այդ հիվանդության մասին:

Նշենք, որ 2016 թվականին նման տեղեկություններ էր հաղորդել նաև Էկոլուր-ը՝ նշելով, որ պաշտոնապես վերջին 10 տարիների ընթացքում չարորակ նորագոյացությունների հիվանդացությունն աճել է 80 %-ով (1.8 անգամ), իսկ մահացության ցուցանիշն աճել է 90 %-ով (1.9 անգամ):

Արարատ Մկրտչյանը այս առնչությամբ նախ նշեց, որ օնկոլոգիական հիվանդությունները, նախ, ավելի բարձր մակարդակ ունեն այն երկրներում, որտեղ  ավելի բարձր է կյանքի միջին տևողությունը, և, բնականաբար, աֆրիկյան երկրներում կյանքի տևողությունը ավելի ցածր է:

«Պարզ պատճառ է, որ որքան բարձր է տարիքը, այնքան օնկոլոգիական հիվանդությունների հավանականությունն ավելի մեծ է, և կա հաճախականության ավելացում»,- մեկնաբանեց ԱՆ նախկին նախարարը՝ նշելով, որ Հայաստանում մահացության 72 տոկոսը 2 հիվանդությունների պատճառով է՝ սիրտ-անոթային հիվանդություններ և քաղցկեղ:

Միևնույն ժամանակ, նա ևս Հայաստանում քաղցկեղից հիվանդացության և մահացության ցուցանիշները բավականին բարձր է համարում ու որպես առաջին և երկրորդ պատճառ նշում՝ հայաստանցիների կենցաղավարությունն ու մենթալիտետը (սնվելը և չպատվաստումները), ծխելը (որքան մեծ է ծխողների թվաքանակը, այնքան բարձր է թոքի քաղցկեղի ցուցանիշը), երրորդ տեղում՝ էկոլոգիան:

Ըստ որում, սնվելը, ըստ Արարատ Մկրտչյանի,  ինչպես մշակութաբանական, այնպես էլ բառի բուն իմաստով, այսինքն՝ սոցիալ-տնտեսական:

«Բանն այն է, որ այն երկրներում, որտեղ աղքատության մակարդակը բարձր է, մարդիկ հաց և հացամթերք ավելի շատ են օգտագործում: Ողջ աշխարհում ուսումնասիրված է՝ այն երկրները, որտեղ հաց-հացամթերք շատ է օգտագործվում, աղեստամոքսային տրակտի քաղցկեղի ցուցանիշները բարձր են: Ուստի սա առողջապահության համակարգի  խնդիր չէ, դա Կառավարության խնդիրն է»,- ասաց առողջապահական փորձագետը:

Մյուս կողմից, նա նշում է, որ ահավոր է հայաստանցիների սնվելու մշակույթը, ինչով էլ բացատրում է մեզանում ստամոքսի քաղցկեղի բարձր ցուցանիշը:

Եվ ես այստեղ էլ եմ տեսնում բնակչության հետ աշխատելու հարցում լուրջ թերացումներ:  Մի հատ պտտվեք Երևանում, սրճարաններում նստած են գեր մարդիկ, որոնք ժամը 22-ից հետո ուտում են համբուրգերներ ու տարբեր տեսակի մսեր: Սա ուտելու մշակույթի բացակայություն է, և սա բերում է քաղցկեղի: Միանշանակ: Կամ ՝ պապիլոմա վիրուսի հետ կապված չգիտես ինչ աղմուկ բարձրացրին. սև շորերով, սփրթնած դեմքերով տարբեր մարդիկ դուրս եկան հեռուստաեթեր, դավադրություններից մինչև ինչ ասես չասացին, բայց չի կարելի. ամբողջ քաղաքակիրթ աշխարհն էդ ուղղությամբ է գնում… կամ ծխախոտի դեմ ասում են՝ պայքարենք, տուգանենք, մեզ մոտ Հայաստանում փողոցով քայլում ես, ինչ-որ մեկը  ծուխը քաշում է, ներողություն արտահայտությանս համար, փչում է դեմքիդ»,- ասում է Արարատ Մկրտչյանը:

Նրա ամփոփմամբ՝ նման երկրում մահացությունը օնկոլոգիական հիվանդություններից շատ պետք է լիներ, զարմանալի ոչինչ չկա:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Москвичи взяли четыре медали на международной олимпиаде по биологии


Спорт в России и мире
Москва

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов 12 июня установил мировой рекорд по чеканке мяча в «Лахта Центре»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Самсонова вышла в четвертьфинал турнира WTA в Хертогенбосе


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

«Москва 24»: при сборе грибов следует ориентироваться на запах и окрас, чтобы не положить в корзину несъедобные





Путин в России и мире
Москва

Путин: Москва поддерживает идею о разработке хартии многообразия в XXI веке


Лукашенко в Беларуси и мире
Минск

Армения выразила протест Минску из-за заявлений МИД Белоруссии




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

США обязаны передать Киеву "эскадрильи истребителей", заявил Зеленский


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Николай Цискаридзе

Цискаридзе впервые высказался о Волочковой



Москва

Сенатор Карасин: Москва запомнит отказ Румынии в выдачи визы делегации РФ в ПАСЕ

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net