Բելգիայում աճուրդում վաճառվել է աշխարհի հինգերորդ խոշորագույն ալմաստը (լուսանկարներ)
Բելգիայի Անտվերպեն քաղաքում անցկացված աճուրդի ժամանակ 40 միլիոն դոլարով վաճառվել է պատմության խոշորագույն ալմաստներից մեկը: Այս մասին հայտնում է Gem Diamonds Ltd. բրիտանական ընկերությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ աշխարհի հինգերորդ խոշորագույն ալմաստը հայտնաբերվել է այս տարվա հունվարին՝ աֆրիկյան Լեսոթոյի թագավորության Լեթսենգ հանքում:
«Լեսոթոյի լեգենդ» (Lesotho Legend) անվանումը ստացած ադամանդը D գույնի է և վերաբերում է IIа տեսակին, այսինքն՝ սա համարյա առանց խառնուրդների անգույն ալմաստ է:
Նշվում է, որ «Լեսոթոյի լեգենդի» քաշը 910 կարատ է:
Լեսթենգ հանքը Gem Diamonds Ltd. ընկերության և Լեսոթոյի կառավարության համատեղ սեփականությունն է: