ԱԺ խորհուրդը պետք է որոշում կայացնի, սակայն նիստ չեն արել. Ա. Բաբայանը՝ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողության մասին
ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության կարգը դեռևս հայտնի չէ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե Արմեն Սարգսյանի երդմնակալությունը լինելու է ԱԺ այգում:
Բաբայանը նկատեց, որ երդմնակալության ժամը, ձևը պետք է քննարկվի և որոշում կայացվի ԱԺ խորհրդի կազմում, սակայն խորհուրդը նիստ չի արել:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր, որ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու ԱԺ այգում: