Վարորդական վկայականների հատկացման ՃՈ Երևանի հաշվառման-քննական ստորաբաժանումը վերսկսել է բնականոն աշխատանքը
Տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական ստորաբաժանումն արդեն վերսկսել է բնականոն աշխատանքը, որոնք խաթարվել էին այսօր, Դավիթ Բեկ-Նուբարաշեն փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով կապուղու հենասյուների վնասման պատճառով:
Այս մասին հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից։
«Կրկին հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,–ասվում է ոստիկանության կայքում: