Ջերարդ. Հնարավոր է՝ Սալահը ԱՊԼ-ի պատմության լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստն է
«Լիվերպուլի» նախկին ավավ Ստիվեն Ջերարդը խոսել է ակումբի եգիպտոսցի կիսապաշտպան Մոհամեդ Սալահի մասին.
«Դժվար հարց է, բայց կարծում եմ՝ Սալահը ԱՊԼ-ի պատմության լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստն է: Պետք է սպասել և տեսնել, թե ինչպես նա կավարտի մրցաշրջանը:
Եթե նա շարունակի գոլեր խփել ու ռեկորդներ գրանցել, ապա պետք է ընդունեք այդ պնդումը, որ նա լավագույնն է»,- Ջերարդի խոսքերը մեջբերում է «Bt Sport»-ը:
Սալահն Անգլիայի այս առաջնությունում մասնակցել է 28 հանդիպման՝ խփելով 24 գոլ: