Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Март
2018

ՏՄՊՊՀ-ի ինքնավարությունը պետք է ապահովվի գործողություններով, ոչ թե ձևավորման սկզբունքով. տնտեսագետ

0

ՀՊՏՀ Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մկրտչյանը  Tert.am –ի հետ զրույցում անդրադառնում է ՏՄՊՊՀ նոր լիազորություններին, մի շարք ապրանքների գների՝ թանկացումներին, ներմուծման ու արտահանման խնդիրներին՝ մրցակցային տեսանկյունից:

- ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում են մի շարք փոփոխություններ: Դրանցից առաջինով

ՏՄՊՊՀ հանձնաժողովը կոչվելու է «ինքնավար մարմին»:  Անունով միայն, դեկլարատիվ կարելի՞ է ապահովել ինքնավարություն, անկախություն:

-Ուզում եմ հիշեցնել, որ  ՏՄՊՊՀ –ն , լինելով  իշխանության կողմից ձևավորված մարմին, (այդ մարմնի անդամները նշանակվելու են ԱԺ կողմից՝ ձայների մեծամասնությամբ, իսկ թեկնածուներին ներկայացնելու է ՀՀ վարչապետը) արդեն ինքնավար չի: ՏՄՊՊՀ-ն պետք է անկախ լինի իր գործողությունների մեջ: Տեսեք. վարչապետն իրեն առաջադրած մեծամասնությանն առաջարկելու է թեկնածուներ և իրեն առաջադրած մեծամասնության կողմից ընտրվելու են իր թեկնածուները: ԱԺ-ի կողմից էլ առաջադրվելու և ընտրվելու են գրեթե նույն կոնֆիգուրացիայի մարդիկ: Այս առումով, նորից եմ կրկնում, ինքը բացարձակ անկախ չի կարող լինել:

Հետևաբար, այդ «ինքնավար» անվանումը զուտ դեկլարատիվ բնույթ ունի: Ինքնավարությունը պետք է ապահովվի գործողություններով, ոչ թե ձևավորմամբ: Ձևավորման  տրամաբանությամբ աշխարհում այդպիսի երկիր չկա, որտեղ ՏՄՊՊՀ-ն բացարձակ անկախ, ինքնավար ու ինքնուրույն մարմին լինի: Բոլոր երկրներում, քանի որ հանդիսանում է իշխանություն կրող և իշխանություն գործադրող մարմին, այն ինքնուրույն չէ բառիս բառարանային իմաստով: Այլ բան է, որ այդ երկրներում մրցակցային մարմինը՝ լինի հանձնաժողով, թե կոմիտե, տարբեր երկրներում տարբեր է, այդ մարմինը կարողանում է գործադրել օրենքով իրեն վերապահված ամբողջ ինքնավարությունը: Եվ իրեն դրանում իրեն ձևավորած իշխանությունը չի խանգարում:

-Իսկ այլ երկրներում ի՞նչ մոդելներ կան, որոնք թույլ են տալիս առավելագույն անկախություն ձևավորել:

-Ես, օրինակ, ավելի կողմնակիցն եմ, որ մեզ մոտ մրցակցային մարմնի տրամաբանությունը փոխվի: Տեսեք՝ մեր հանձնաժողովը կոչվում է Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողով, և աշխարհը ճանաչում է այդ մրցակցությունն ապահովելու 2 ճանապարհ: Ճանապարհ առաջին. երբ թողնում է, որ ձևավորվեն մենաշնորհներ, շուկայական իրավիճակից ելնելով ձևավորվում են մենաշնորհներ, հետո, երբ  դրանք թույլ են տալիս հակամրցակցային գործողություններ, նրանց պատժում են: Եվ ճանապարհ երկրորդ. երբ օրենքն ուղղակի արգելում է մենաշնորհների ձևավորումը, այսինքն՝ երբ ՏՄՊՊՀ-ն վարչական միջամտությամբ սահմանափակում է այդ մենաշնորհները տարբեր եղանակներով: Այստեղ հեծանիվ պետք չի հորինել.ԱՄՆ-ում կա այդ փորձը, տարբեր այլ երկրներում, դրանք տարրալուծվում են, այսինքն՝ իրավաբանորեն բաժանվում են, կոպիտ ասած: Մենք ընտրել ենք առաջին ճանապարհը: Մենք ասում ենք՝թող ձևավորվեն մենաշնորհներ, երբ դրանք հակամրցակցային գործողություններ կկատարեն, մենք իրենց կպատժենք: Հիմա ստացվում է այսպես. արդեն ձևավորված մենաշնորհը հաշվում է՝ իր հակամենաշնորհային  գործողության արդյունքում ինքը ինչքա՞ն շահույթի կամ լրացուցիչ շահույթի ակնկալիք ունի և դրա դիմաց պատիժն ինչպիսի՞ վնասների է բերում: Եթե սրանք համարժեք են, ուրեմն՝ ինքն այդ հակամրցակցային քայլին չի գնում: Եթե համարժեք չեն, շահույթը մեծ է կամ փոքր է վնասը, ուրեմն իրենց տեխնիկապես, տնտեսապես ձեռք չի տալիս գնալ դրան: Տրամաբանությունը պետք է փոխել, ոչ թե ինքնավարությունը: Քանի որ, կրկնում եմ, ինքնավարություն բառիս բուն իմաստով հնարավոր չէ ապահովել:

–Ըստ նոր փոփոխությունների` Հակամրցակցային վարքագծի համար նրանք կտուգանվեն 500 000 դրամից մինչեւ մեկ միլիոն դրամի չափով: Իսկ եթե տնտեսվարողը պայմանավորվի պայմանագիր չկնքել մատակարարի հետ, սա  ևս արգելված միջոց կդիտվի:

-Հենց այդ եմ ասում՝ 500 հազարից -1մլն. դրամ: Հակամրցակցային քայլ անելով , եթե իր ակնկալված շահույթը 5 միլիոն դրամ է, ի՞նչ եք կարծում, կգնա՞ այդ քայլին: Իհարկե, կգնա, որովհետև դրանից ակնկալվում է 5 միլիոնի շահույթ, իսկ ինքը կրելու է 500 հազարից 1 միլիոն դրամի տուգանք՝ սանկցիայի տեսքով:

-Մինչ օրս, կարագի, պանրի, այլ ապրանքների համատարած թանկացումների ֆոնին ՏՄՊՊՀ վարքագիծն ինչպե՞ս եք գնահատում:

-ՏՄՊՊՀ-ն ինքը գների բարձրացման դեմ պայքարող մարմին չէ, եթե իրեն այդպես դիտարկենք: Այս բարձրացումները լինում են մի քանի պատճառներով. Առաջին պատճառը թելադրված է  արտաքին գործոններով, և դա հիմնականն է, քանի որ մենք, հիմնականում, ներմուծող երկիր ենք: Այլ կերպ ասած, մենք գրեթե չունենք ապրանքներ, որոնց ամբողջական ցիկլը արտադրվում է միայն Հայաստանում՝ հայաստանյան ռեսուրսներով: Ենթադրենք՝ ցորեն ենք արտադրում, ցորեն ստանալու համար, վառելիքը ներմուծում ենք: Ցորենի գնի մեջ վառելիքը կա արդեն: Այսինքն՝ որևէ ապրանք չկա, որ միայն ու միայն տեղական ռեսուրսներով է արտադրվում, կամ եթե կա էլ, շատ չնչին է: Երկրորդ գործոնը, որն իմ գնահատմամբ՝ ամենաազդեցիկ, ամենակարևոր գործոնն է, այն է, որ այստեղ մի շարք ապրանքային շուկաներում առկա է շուկայական նոր իրավիճակ, նոր կոնյունկտուրա: Տավարի, խոզի, գառան միս, ընդհանրապես մսամթերքի ու գյուղմթերքի շուկան, որի տեղական արտադրությունը դեռևս ինքնաբավ չէ, սկսել են նոր արտահանումների մեծ ծավալ: Ի վերջո, մենք արտահանումը խրախուսող երկիր ենք, մենք ամեն ինչ անում ենք, որ արտահանենք, և քանի որ հատկապես գյուղմթերքի արտադրությունը արդյունաբերական հենքի վրա չէ, իսկ արտահանումը գնահատենք այսպես՝ պատահական գործոններով պայմանավորված, մեկ կամ մի քանի անգամվա մատակարարումներ են ենթադրում, ներքին շուկայում առաջացնում են պահանջարկի թերբավարարումներ: Դրա ուղղակի ազդեցությունը լինում է գների բարձրացումը: Ավելին ասեմ՝ լավ է, որ գները բարձրացել են: Այսինքն՝ այդ շուկաներում նախկին քարացած վիճակին փոխարինել է շարժը: Նախկինում, երկար ժամանակ այդ ապրանքը արտադրողները իրենց արտադրության ծավալներով հարմարվել են տեղական շուկայի պահանջարկի  բավարարմանը և աննշան ծավալներով՝ արտահանմանը: Հիմա՝ արտահանման պահանջարկը լուրջ աճել է, և, հետևաբար, քանի դեռ դրանց արտադրությունը հնարավոր չէ միանգամից կտրուկ ավելացնել, սա տեղի է ունենում ներքին պահանջարկի թերբավարարման և ներքին գների բարձրացման արդյունքում:

- Իսկ Դուք Հայաստանի Հանրապետությունում հիշո՞ւմ եք դեպք, երբ  այդ գործոնները վերանում են, օրինակ՝ այդ թերբավարարումը վերանում է, և գները նախկին գներին են վերադառնում:

-2015-ին մենք ունեցանք գառան, ոչխարի մսի արտահանման լուրջ ծավալներ: Այդ ժամանակ գառի միսը Հայաստանում հասել էր մոտ 4000 դրամի մեկ կիլոգրամի համար: Հետո, երբ տեղական արտադրությունը եկավ, հասավ իր նախկին ծավալներին  և որը բավարարում էր ինչպես ներքին պահանջարկը, այնպես էլ արտահանումը,  գառան մսի գինն իջավ մինչև մոտ 2,500 դրամ:  Այսինքն՝ տեղական արտադրողին պետք է ժամանակ, որ հարմարվի նոր կոնյուկտուրային: Եվ այսպես բազմաթիվ ապրանքներ կան, որոնք լինելով առանձին ապրանքներ,  գների անկումը աննկատ է, օրինակ՝ հնդկաձավարը, որի համաշխարհային  կրճատումն այստեղ բերել էր գների բարձրացման: Հետո, երբ վերականգնվեց, տեղի ունեցավ միջազգային, ապա՝ ներքին գների նվազում: Այնպես չէ, որ գները միայն բարձրանում են:

-Ամեն դեպքում, Ձեր ասածի տրամաբանության մեջ կատարում է իր գործառույթները:

-Նման գնահատական տալու համար պետք է շատ լուրջ խորքային վերլուծություն՝ պարզելու համար՝ որ ապրանքի գնի բարձրացման որքան մասն է պայմանավորված օբյեկտիվ գործոններով, որ մասը՝ սուբյեկտիվ՝ գերշահույթների հետևից ընկնելու և նաև մոնոպոլիաների առկայության արդյունքում: Բայց այն ապրանքային շուկաները, որոնք ամենաշահարկված են, խոսքը բենզինի, դիզվառելիք  սեղմված գազի մասին է, դրանք, հիշեցնեմ,  ուղղակի հարկային օրենսդրության փոփոխության արդյունք են:  Հետո դրան, կրկին ՏՄՊՊՀ-ի գնահատմամբ,  գումարվեց նաև, համաշխարհային գների բարձրացումը: Թե որքանով է դա իրականություն, հիմա այս պահին պատասխանել չեմ  կարող

-Ինչպես բազմիցս հայտարարվեց, մեզանում 15-20 հոգի բերում են 20000 անուն ապրանք: Ներմուծողների համաձայնեցված վարքագծի առումով ՏՄՊՊՀ-ն, որպես մարմին,  ինչ-որ բան կարո՞ղ է անել ու անո՞ւմ  է արդյոք:

-Ապրանքները պետք է դիտարկել առանձին-առանձին։ Օրինակ՝ սեղմված գազի պարագայում միանշանակ կարող եք տեսնել Երևանի և Երևանից դուրս գների զգալի  տարբերություն:  Հենց այս պահին Երևանում 210-220 դրամ է մի խորանարդը, իսկ Երևանից դուրս՝ 175: Այսինքն՝ թեև գնման գնի առումով միևնույն աղբյուրից է կատարվում, բայց ելնելով վաճառքի ծավալներից, մարքեթինգային տարբեր քայլերից, որոշ տնտեսվարողներ դրանք դնում են որոշակի գնային իջեցումներով՝ լրացուցիչ  հաճախորդներ ներգրավվելու համար: Նույնն է նաև դիզվառելիքի պարագայում. ներմուծումը կատարվում է մի կետից, ներմուծողը նույն չափի ծախսերը, նույն չափի հարկեր է վճարում, հետևաբար, նույն գնային միջակայքում է գործում:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о мерах поддержки предпринимательства в Москве


Спорт в России и мире
Москва

Ярославское шоссе стало лидером сезонного спроса на спортивные площадки в коттеджных комплексах


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Первая ракетка Казахстана вышла в финал турнира WTA в Италии


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Цифровая Эпоха и ПМСОФТ: стратегическое партнерство для создания экосистемы управления промышленными проектами





Путин в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге об изменениях в налоговом и бюджетном законодательстве России


Лукашенко в Беларуси и мире
Минск

Минск поддерживает Баку: планы по строительству агрогородка в Карабахе – ОБНОВЛЕНО




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

ABC: Зеленский недоволен результатами визита Блинкена в Киев


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Бато Багдаев

В Бурятии театр готовит премьеру о войне СССР и Монголии с Японией: Россия, Культура, Победа



Москва

Подготовка к открытию первого ресторана быстрого питания МакДональдс в СССР, 31 января 1990 года, Москва

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net