103.700 դոլար. Էյնշտեյնի՝ հարաբերականության տեսության մասին նամակը վաճառվել է աճուրդում
Winner's աճուրդի տունը 103.700 դոլարով վաճառել է 20-րդ դարի ամենահայտնի գիտնականներից մեկի՝ Ալբերտ Էյնշտեյնի՝ հարաբերականության տեսության մասին նամակը:
Ինչպես հայտնում է israelnationalnews.com-ը, նամակը 1928թ. ուղարկվել է Բեռլինից: Այն ուղղված էր մաթեմատիկոս Հերման Մյունցին: Նամակում Էյնշտեյնը նկարագրել է հարաբերականության տեսության 3-րդ փուլը:
Նշվում է, որ Երուսաղեմում կայացած աճուրդի ժամանակ վաճառվել են Էյնշտեյնին վերաբերող այլ նմուշներ: Դրանցից ամեն մեկը գնորդները ձեռք են բերել մի քանի հազար դոլարով: