«Ժամանակ». Իշխանություն-հանրաքվեի շտաբ. 2022 թ. պատկերն ու նմանությունը
«Անվիճելի է, որ կառավարման նոր մոդելի անցման և իշխանության ձևավորման տեսանկյունից առանցքային հարցը վարչապետի նշանակումն է, և այդ իմաստով Սերժ Սարգսյանի հնարավոր թեկնածությունը կարծես թե առաջին հայացքից հանում է իշխանության հետ կապված մնացյալ բոլոր հարցերը: Մինչդեռ իրադարձությունների և իրավիճակի բուն խորքում հարցերը և իրերը ունեն, անկասկած, այլ դրվագ, և Սերժ Սարգսյանի նշանակումը ոչ միայն չի հանում հարցերը, այլև թերևս առավել խորացնում է հետագա ինտրիգները՝ հաշվի առնելով այն, որ կառավարությունն ունենալու է երեք փոխվարչապետ: Դրանք, ըստ էության, իշխանության առաջնագիծ չեն, սակայն, անկասկած, երկրորդ նշանակության դիրքեր են և գտնվում են առաջնագծի անմիջապես թիկունքում:
Այդ իմաստով հետաքրքիր է, թե ինչպիսի լուծումներ են գտնվելու այստեղ: Առաջին փոխվարչապետի հավակնորդ է դիտվում Կարեն Կարապետյանը, և ասում են, որ հենց նրա համար էլ սահմանված է այդ կարգավիճակը: Մյուս երկու փոխվարչապետների վերաբերյալ անորոշությունն առավել մեծ է: Մինչդեռ, ըստ էության, դե ֆակտո կառավարման նոր մոդելի և Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության պարագայում ստացվում է շատ ավելի ուշագրավ պատկեր՝ Սերժ Սարգսյանը դե ֆակտո մնում է նախագահ, ու ստացվում է՝ արդեն գրեթե երեք վարչապետ կամ դե ֆակտո մեկ վարչապետ՝ դե յուրե առաջին փոխվարչապետ ու երկու կիսավարչապետ, այսպես ասած՝ կես դրույքով վարչապետ, դե յուրե մյուս երկու փոխվարչապետները:
Մեծ հավանականությամբ Սերժ Սարգսյանն այստեղ նշանակումներ է պարագայում առաջնորդվելու է իրեն բնորոշ ու նաև կառավարման համակարգի ներկայիս տրամաբանության բնորոշ հակակշիռների մեխանիզմով և երեք փոխվարչապետների կազմը, ըստ ամենայնի, կլինի այնպիսին, որ այդ կազմը երբեք չի կարող միասնական գործել Սերժ Սարգսյանի դեմ կամ մի բանի ճանապարհ արգելափակելու սկզբունքով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: