Իսրայելը շարունակում է Թուրքիայի հետ բանակցությունները ԵՄ գազի մատակարարումների համար
Թուրքիա և ԵՄ գազամատակարարումների համար գազամուղի կառուցման հարցով Իսրայելի բանակցությունները Թուրքիայի հետ շարունակվում են, վերջնական համաձայնագիրը դեռ չի ստորագրվել: Այդ մասին հայտնել է Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
2017 թվականի հուլիսին Շտայնիցը հայտնել է, որ Իսրայելն ու Թուրքիան որոշում են կայացրել երկու երկրների կողմից գազամուղի կառուցման հարցով նախնական միջկառավարական համաձայնագրի կնքման մասին: Նա նշել է, որ երկրները պայմանավորվել են մինչև 2017 թվականի վերջ ստորագրել այդ նախագծի վերաբերյալ վերջնական համաձայնագիրը: Շտայնիցը նաև հայտնել է, որ Իսրայելն ինտենսիվ բանակցություններ է վարում երկու գազամուղների կառուցման վերաբերյալ, մեկը՝ Թուրքիա, այնուհետ Եվրոպա, մյուսը՝ Հարավային Կիպրոսով և Հունաստանով Իտալիա:
«Մենք դեռ չունենք Թուրքիայի հետ համաձայնագիր, Իսրայելից Թուրքիա գազամուղ դեռ չկա, այդ հարցի վերաբերյալ բանակցությունները դեռ շարունակվում են: Դուք գիտեք, բիզնես ոլորտի և կառավարության միջև երկխոսության համար երբեմն որոշ ժամանակ է հարկավոր»,- հավելել է նա: