Փարիզում Մարտի 8-ի առթիվ Էյֆելյան աշտարակի վրա կանանց ուղղված գրություն է հայտնվել (լուսանկարներ)
Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ Փարիզի ամենահայտնի խորհրդանիշի՝ Էյֆելյան աշտարակի վրա հայտնվել է կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված գրություն՝ «Եկել է գործելու ժամանակը» («Maintenant On Agit»):
Ինչպես նշում է korrespondent.net-ը, այս մասին ասվում է կառույցի թվիթերյան էջում:
Հայտնի է, որ գրությունն աշտարակի վրա է հայտնվել կեսգիշերին:
Գրությունը պատահական չի ընտրվել. կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ֆրանսիական կազմակերպություններից մեկը կոչվում է հենց այդպես՝ «Եկել է գործելու ժամանակը»: