Lego-ի վաճառքի ցուցանիշները 13 տարում առաջին անգամ նվազել են
Դանիական հայտնի ընկերության վաճառքի ցուցանիշներն անկում են գրանցել 13 տարվա մեջ առաջին անգամ:
Ինչպես տեղեկացնում է CNN-ը, 2017-ին Lego-ի տարեկան եկամուտը նվազել է 8 տոկոսով՝ ընդհատելով ընկերության կայուն աճը, որը վերջերս պայմանավորված էր «Աստղային պատերազմների» թեմաներով և Lego Movie արտադրանքի հաջողությամբ:
Ինչպես նշվում է ընկերության հաշվետվության մեջ, վաճառքի պասիվ ցուցանիշներ են գրանցվել Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում: Այստեղ վաճառքի նվազման ցուցանիշը կազմել է 17 տոկոս:
Վերլուծաբանների կարծիքով՝ վաճառքի նվազումը հաջորդել է «Աստղային պատերազմներ. ուժի արթնացում» ֆիլմի թողարկմանը զուգահեռ թեմատիկ շարքի վաճառքին, որի շնորհիվ խաղալիքներ արտադրող ընկերութունը ռեկորդային եկամուտ էր գրանցել 2015-ին և 2016-ին: Սակայն տվյալ խաղալիքներն արդեն այդքան պահանջված չէին նախորդ տարի: