Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Март
2018

Տեխնոկրատ վարչապետներ են եղել, որ ոչ մի ապշեցուցիչ արդյունք չեն արձանագրել, և ոչ տնտեսագետ վարչապետներ, ովքեր փայլուն արդյունք են ցույց տվել. Վ. Այվազյան

0

Tert.am-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Այվազյանն անդրադառնում է նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետությանը, հարցին, թե տնտեսակա՞ն, թե քաղաքական գործիչներն են հաջողվել որպես ՀՀ վարչապետներ:

-Արդեն իսկ Հանրապետական կուսակցությունից, որը ներկայացնում եք նաև Դուք, հնչում են կարծիքներ, որ Սերժ Սարգսյանը՝ որպես կուսակցության անդամ, պարտավոր է ենթարկվել կուսակցության որոշմանը, ու եթե կուսակցությունը որոշի, որ նա պետք է դառնա վարչապետ, պետք է դառնա վարչապետ: Այլապես պետք է հիմնավորի, թե ինչու չի ուզում: Դո՞ւք ինչ եք կարծում:

-Ես Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամակցում եմ 1997 թվականից, ինձ չեմ համարում հիմնադիրներից մեկը, բայց երկարաժամկետ, փորձ ունեցող հանրապետական եմ: Եվ որևէ ժամանակահատվածում չեմ տեսել, որ ՀՀ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ պարոն Սարգսյանը խախտի կուսակցության կանոնադրությունը և կամ կուսակցական որևէ խնդրի վերաբերի այդկերպ: Ինքը կուսակցության այն հետևորդներից է, որ պահպանում է թե՛ կուսակցության կանոնադրությունը, թե՛ հիմնարար մոտեցումները: Այլ հարց է, թե կուսակցությունն ինչ կորոշի: Բայց եթե իմ կարծիքն եք հարցնում, շատ լավ կլիներ, որ այս ծանր իրավիճակում՝ լարված իրավիճակ Մերձավոր Արևելքում, համաշխարհային գլոբալ զարգացումներ, հակամարտությունների ավելի սրացում և այլն, պարոն Սարգսյանի փորձառությունը տեսնենք երկրի ղեկավարի պաշտոնում: Բնականաբար, մենք բոլորս գիտենք, որ անցել ենք խորհրդարանական կառավարման մոդելին, և Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ունի վստահության քվե ու ԱԺ-ում վարչապետ առաջադրելու իրավասություն: Կուսակցության ընդհանուր ժողովում կլինեն այդ հարցադրումները, և կարծում եմ՝ ամեն մի իրավիճակ թելադրում է այդ պահի գործողությունները: Այնպես որ, կուսակցությունում կորոշվի. գիտեմ, որ ժողովրդի համար ցանկալի է, որ միանգամից հայտարարվի:

- Ժողովրդի համար ցանկալի է, որ հայտարարվի, որ Սերժ Սարգսյա՞նն է վարչապետի թեկնածուն։

-Եթե իմ կարծիքն եք հարցնում՝ շատ լավ կլինի, որ ինքը լինի:

-Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի «Այո» խմբի կազմում գնացիք մարզեր, բայց դրանից առաջ, հիշենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չի լինելու վարչապետ: Դուք ասում եք՝ չեմ տեսել, որ երբևէ խախտի կանոնադրությունը, կուսակցական որոշումները։ Իսկ եթե իր խոսքը դրժի՞:

-Մարդն ունի սեփական կարծիք, և շատ լավ է, որ ցանկացած անձնավորություն ունենա: Ես ասում եմ իմ մոտեցումը, որ եթե Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղաքական մեծամասնությունն ունի թիվ մեկ պաշտոնը դարձող վարչապետի պաշտոնում առաջադրման իրավունք, որպես ՀՀԿ շարքային անդամ՝ կուզեի, որ Սերժ Սարգսյանը լիներ վարչապետ: Նորից եմ կրկնում՝ լարված իրավիճակին, որ մենք բոլորս գիտենք՝ աշխարհաքաղաքական նոր զարգացումներ և նոր հնարավորությունների ստեղծում, հիմնախնդիրների սրացումներ, շատ լավ կլինի, որ այդ փորձառության տեր մեր քաղաքական առաջնորդը զբաղեցնի թիվ 1 քաղաքական պաշտոնը: Ինչ վերաբերում է, թե Սերժ Սարգսյանն ինչ է ասել, քավ լիցի, ինձ իրավունք չտամ մեկնաբանելու: Այն ժամանակահատվածում Սերժ Սարգսյանն իր կարծիքն է ներկայացրել, և իմ կարծիքով՝ ինքը ուներ իր հիմնավորումները, բայց կարծիքը ներկայացնելով, չեմ կարծում, թե կուսակցության որևէ դրույթ խախտել է: Իսկ չի՞ եղել, որ Դուք մի բան եք ասել, հետո իրավիճակ է փոխվել։

-Սերժ Սարգսյանը ավելի քաղաքական գործի՞չ չէ, քան տնտեսական:

-Ճիշտ է՝ հիմա Ազգային ժողովում չեմ, ոչ մի տեղ չեմ աշխատում, բայց քչից շատից քաղաքականությանը հետևում եմ, և իմ երկարամյա փորձի ժամանակահատվածում, հիշում եմ, որ ունեցել ենք շատ ու շատ վարչապետներ, որ եղել են զուտ տեխնոկրատներ, ունեցել են տնտեսագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ և ունեցել ենք քաղաքական գործիչ վարչապետներ, որոնք արձանագրել են տնտեսական ամենալուրջ ձեռքբերումները, այն դեպքում, երբ լուրջ տնտեսական գործչի համբավ ունեցող տեխնոկրատ վարչապետի օրոք արձանագրել ենք տնտեսության լրջագույն անկումներ: Եկեք մեկ անգամ ևս փաստենք, որ թե՛ Հայաստանի Հանրապետության ներկայիս վարչապետը, թե՛ ապագայում, երբ բոլոր ֆունկցիաները կենտրոնանում են նրա ձեռքում, հանդիսանում է քաղաքական պաշտոն: Դրա համար գոյություն ունի քաղաքացիական ծառայության համակարգ, ամեն մեկի համար անձնական աշխատակազմ՝ վարչապետի, նախարարի, և համապատասխան մասնագետներն իրականացնում են պետական կամ քաղաքական ծառայություն: Նրանք են իրականացնում այդ ֆունկցիաները, կարևորը քաղաքական գործչի որոշում կայացնելու իրավասություններն ու ուղղությունը ճիշտ տանելն է: Եվ եթե տեխնոկրատների ժամանակ այնպես չէր, որ ապշեցուցիչ արդյունքներ էինք գրանցել, բայց մասնագիտությամբ մաթեմատիկոս, կիբեռնետիկոս Անդրանիկ Մարգարյանի վարչապետության ժամանակահատվածում՝ մոտ 7 տարի, մենք արձանագրել անընդհատ երկնիշ թվերով տնտեսական աճ: Եվ դա եղել է ոսկի ժամանակահատված Հայաստանի Հանրապետության տնտեսության համար: Նաև լուրջ տնտեսական աճ ենք արձանագրել 2007-2008 թթ., երբ Հայաստանի Հանրապետության վարչապետը Սերժ Սարգսյանն էր: Այսինքն՝ կա թիմային աշխատանքի խնդիր, և չի կարելի մեղքերը մեկի վրա գցել, իսկ հաջողությունները գրանցել մեկի հաշվին:

-Կարեն Կարապետյանի մասի՞ն ինչ կասեք:

-Ճիշտն ասած՝ երկար ժամանակ է Ազգային ժողովում չեմ, 1 տարի, մանրամասն չեմ կարող եզրահանգումներ անել, բայց գիտեմ, որ այս տարի ունեցել ենք բավականաչափ տնտեսական աճ, տարբեր թվեր են հնչում՝ 7, 7.5, 7.7… Շատ ողջունելի է, որ մենք կարողացանք այդ աճը ապահովել, և շատ լավ կլինի, որ այդ աճը տեղայնացվի յուրաքանչյուր քաղաքացու վրա: Որ յուրաքանչյուր քաղաքացի այդ աճը շոշափելի տեսնի իր կենցաղում: Դա լավագույն արդյունքներից մեկը կլինի:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал, как в Москве прошел традиционный весенний велофестиваль


Спорт в России и мире
Москва

Вау-эффект. Как будут выглядеть четыре стадиона Москвы после реконструкции


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Александр Зверев

Зверев одолел Табило и вышел в финал «Мастерса» в Риме


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В парке на востоке Москвы нашли тело школьницы





Путин в России и мире
Москва

Захарова назвала визит Путина в КНР судьбоносным шагом, определяющим будущее всей планеты


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Независимая политика Венгрии привела в ярость США


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Виктор Цой

Цой жил: съемки звезды «Кино» и эксперименты Билли Айлиш



Москва

Эндокринолог Янг перечислила продукты, вызывающие головную боль

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net